«Էլեն Դեջեներեսի շոու» ծրագրի նախկին աշխատակիցները հեռուստաշոուի պրոդյուսերներին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ, հայտնում է BuzzFeed-ը՝ վկայակոչելով 36 զրուցակիցների, որոնք որոշել են անանուն մնալ։
Շատ մեղադրանքներ հասցեագրված են շոուի գլխավոր սցենարիստ եւ գործադիր պրոդյուսեր Քեւին Լեմանին։ Նախկին աշխատակիցների խոսքով՝ ինքը հպվել է ենթականերին, համբուրել նրանց եւ կատակել սեքսի ակնարկներով։ Մի մարդ պատմել է, որ 2013-ին կորպորատիվ երեկույթի ժամանակ Լեմանն իրեն առաջարկել է օրալ սեքսով զբաղվել։
Ինքը՝ Լեմանը, հերքել է մեղադրանքները։ Նրա խոսքով՝ շոուի վրա 17 տարվա աշխատանքի ընթացքում ենթակաները երբեք չեն բողոքել իր պահվածքից։ Նա նաեւ հավելել է, որ իր աշխատանքը կատակների շարադրանք է, եւ չի բացառել, որ երբեմն կարող էր «դուրս գալ սահմաններից»: Լեմանը զարմացել է, որ իր հումորը կարող էր ինչ-որ մեկին վիրավորել։
Մեկ այլ աշխատակից պատմել է, որ գործադիր համապրոդյուսեր Ջոնաթան Նորմանը փորձել է իրեն պարտադրել սեռական հարաբերություններ ունենալ։ Աշխատակցի երեք գործընկերները հաստատել են, որ անձը նրանց հետ քննարկել է այդ դեպքը։ Նորմանը հերքում է աշխակցի խոսքերը։
Սկանդալի ֆոնին շոուի հաղորդավար Էլեն Դեջեներեսը նամակ է գրել, որում ներողություն է խնդրել աշխատակազմից եւ խոստացել փոխել իրավիճակը, որի պատճառով ընկերությունում անառողջ մթնոլորտ է ստեղծվել: «Ցավում եմ։ Բոլոր նրանք, ովքեր ինձ գիտեն, հասկանում են, որ դա հակասում է այն բանին, ինչին ես հավատում եմ, եւ այն հույսերին, որոնք ես դրել եմ մեր շոուի վրա», - գրել է Դեջեներեսը։
Վերջին ժամանակներս սա առաջին սկանդալը չէ, որը կապված է ամերիկյան թոք շոուների հետ: Հունիսին Ջիմի Քիմելին մեղադրել էին սկետչերում առկա ռասիզմի մեջ, որում նա նմանակել էր աֆրոամերիկացիներին։ Հաղորդավարը ներողություն է խնդրել եւ արձակուրդ է գնացել մինչեւ սեպտեմբեր։
«Էլեն Դեջեներեսի շոուն» սկսվել է 2003 թվականին եւ այդ ժամանակվանից ստացել է 61 «Էմմի» մրցանակ:
Աղբյուրը՝ Kinopoisk
Լուսանկարները՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով