MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Ես երջանիկ ամուսնություն եմ ունեցել` չնայած այն խնդիրներին, որոնք պատճառ դարձան ընտանիքի փլուզման». Ելենա Բորիսենկոյի անկեղծ խոստովանությունները

13:03, 4 օգոստոսի

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն հուլիսի 27-ին նշում էր ծննդյան տարեդարձը: Մի փորձեք ջանք թափել նրա տարիքը կռահելու համար, քանի որ նա իր տարիներից միշտ էլ երիտասարդ է երեւացել, բացի այդ` դերասանուհին չի խուսափում թվերից եւ միշտ սիրով բարձրաձայնում է տարիքը` կռահելու տեղ չթողնելով ոչ մեկին: Այս տարի Ելենան դարձավ 47 տարեկան: Ծննդյան տարեդարձը դերասանուհին նշել է նեղ շրջապատում`ամենամտերիմ մարդկանց ներկայությամբ, սակայն մեր զրույցն այս անգամ խնջույքի մասին չէր...

Իր տարիքից ավելի երիտասարդ երեւալու, կյանքի ու սխալների, երբեմնի երջանիկ համարող ամուսնության, Մոսկվան անցյալում թողնելու զղջումի ու պրոդյուսերների` հաճախ արդարացում թվացող պատճառաբանությունների մասին Ելենան պատմել է NEWS.am STYLE-ին:

«Միշտ մեծացնում եմ ինձ»

Աղջիկներն ու կանայք հիմնականում ձգտում են իրենց տարիքից ավելի փոքր երեւալ ու նման նկատառումներն ընդունում են` որպես հաճոյախոսություն, սակայն Ելենա Բորիսենկոն խոստովանում է, որ հաճախ ստիպված է եղել այնպես անել, որ տարիքից ավելի մեծ երեւա.

«Եթե ասեմ, որ հաշտ եմ տարիքիս հետ, կստեմ, որովհետեւ միշտ մեծացնում եմ ինձ, ոչ թե արտաքնապես, այլ, օրինակ, 47-ս լրացավ, բայց մտովի ասում եմ, թե 48 եմ (ծիծաղում է): Բայց եղել է ժամանակ, երբ դիտավորյալ արտաքինս էլ եմ մեծացրել, քանի որ միշտ տարիքիցս փոքր եմ երեւացել, նույնիսկ, ընդունելության քննությունների ժամանակ ինձ ինստիտուտ չէին թողնում: Ես, իհարկե, գիտեմ, որ 47 տարեկան եմ, բայց, թե քանի տարեկան եմ ինձ զգում, այ, դա լուրջ է, որովհետեւ ընդհանրապես տարիք չեմ զգում»,-ասում է նա ու կատակով հավելում,-«Մի ընկեր ունեմ, որը շատ լավ այդ հարցին պատասխանում է. ասում է` գիտե՞ք ինչու ա Լենան փոքր երեւում, որովհետեւ խելքն ա էդքան (ծիծաղում է): Դե, դա, իհարկե, կատակ է, բայց իմ ներսի երեխան միշտ արթուն է»:

«Ես սիրում եմ իմ սխալները»

Ելենան նշում է` կյանքում ամեն բան սովորում է սեփական սխալներից.

«Ես իմ սխալների վրա եմ սովորել ապրել ու դասեր քաղել եմ հենց դրանցից: Ես սիրում եմ իմ սխալները` դրանք ինձ դարձրել են այն, ինչ ես կամ այսօր»:

Դերասանուհին, որը միշտ ինքնավստահ տեսք ունի, ասում է, որ դա խաբկանք չէ` իրականում հենց այդպիսին է, բայց ոչ այն պատճառով, որ միշտ ճիշտ քայլեր է անում.

«Այդ ինքնվստահությունը գալիս է ոչ թե նրանից, որ համարում եմ, թե ճիշտ եմ, այլ որովհետեւ չեմ վախենում»,-մեկնաբանում է նա:

«Ես երջանիկ ամուսնություն եմ ունեցել` չնայած այն խնդիրներին, որոնք պատճառ դարձան ընտանիքի փլուզման»

Կարծիք կա, թե իրապես երջանիկ ու ինքնավստահ են միայն ամուսնացած կանայք, սակայն Ելենան վառ ապացույցն է նրա, որ ամուսնությունը կապ չունի կնոջ ինքնավստահության հետ: Դերասանուհին նախկինում եղել է ամուսնացած կնոջ կարգավիճակում, եւ ինչպես ինքն է նշում` պատրաստ է կրկին մտածել այդ մասին, միայն, եթե լինի, իսկապես, «բարձրագույն» թեկնածու.

«Պետք է նշեմ, որ ես երջանիկ ամուսնություն եմ ունեցել` չնայած այն խնդիրներին, որոնք մենք ունեինք եւ որոնք պատճառ դարձան ընտանիքի փլուզման: Այդ հարցում ես չունեմ վախեր կամ բարդույթներ, ես այդ ինստիտուտը կարմիր դիպլոմով եմ ավարտել, եւ եթե հայտնվի այն «բարձրագույնը», որն ինձ կոգեւորի, ես մագիստրոսի կոչումն էլ գերազանցությամբ կանցնեմ»,-ասում է նա:

Անդրադառնալով կյանքում ունեցած զղջումներին` դերասանուհին միայն մեկ դեպք վերհիշեց.

«Ասել եմ, ասում եմ ու կասեմ` կգնայի Մոսկվա 90 թ-ին` դպրոցից հետո ուսումս շարունակելու: Մնացածն այն սխալներն են, որոնք հնարավորություն են տալիս ավելի լավը դառնալու»:

«Աստրոլոգիան օգնում է ինձ ե´ւ մասնագիտությանս մեջ, ե´ւ առօրյա կյանքում»

Ելենա Բորիսենկոյի մայրը` Նինա Բորիսենկոն, հայտնի աստղաբան է: Դերասանուհին առանձնահատուկ լրջությամբ է խոսում այդ գիտության մասին` նշելով, որ այն իր առօրյա կյանքում եւս մեծ դեր ունի:

«Մայրիկս աստղաբան է, քույրս` անտրոփոսոֆիայով է զբաղվում: Իսկ ինձ համար դա այն ճշմարիտ դաշտն է, որն օգնում է ինձ ե´ւ իմ մասնագիտության մեջ, ե´ւ առօրյա կյանքում: Աստրոլոգիան լուրջ գիտություն է, որը մեզ ներկայացված հեքիաթի հետ կապ չունի»,-ասում է դերասանուհին:

Անդրադառնալով «բախտավոր աստղի տակ ծնված լինելու» հայտնի արտահայտությանը` նա նշում է.

«Ամեն մարդ ունի իր ծննդյան քարտեզը, որը շատ բան է հուշում: Բայց մենք ենք կառուցում մեր կյանքը: Իհարկե, կան դրան նպաստող կամ խանգարող հանգամանքներ, բարենպաստ եւ անբարենպաստ պայմաններ, բայց առանց մեր քայլերի, ոչինչ տեղից չի շարժվի»:

«Եթե ուզում ես մեկին նկարել, նկարում ես` անկախ մազերից, դիմագծերից ու արդարանալու մնացած ձեւերից»

Դերասանուհուն հաճախակի էկրաններին տեսնելով` շատերը, գուցե, դա մասնագիտական մեծ հաջողություն համարեն, սակայն Ելենան այլ կարծիք ունի. ասում է` դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Դերասանուհին անկեղծ խոստովանում է, որ ոչ միշտ է ճանապարհը հարթ լինում. հաճախ նաեւ մերժում են դերը` պատճառաբանելով, թե հայկական արտաքին չունի.

«Գուցե, անհամեստ հնչի, բայց ինչպես ասում են` «Для графа де ля Фер это слишком мало, а для Атоса это слишком много...»: Միգուցե, Հայաստանի պայմաններում սա, նույնիսկ, շատ է, բայց ինձ համար ոչ թե քիչ է, այլ դեռ անվերջ ճանապարհ ունեմ գնալու: Այս տարի հայտնվեցի Մենչի «Հարս չկա» նախագծում, ինչի համար անվերջ շնորհակալ եմ նրան. սեպտեմբերից սկսում ենք երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, անհամբեր սպասում եմ դրանց: Ներառված եմ նաեւ նոր նախագծում, որի նկարահանումներն արդեն սկսված են, բայց այդ մասին դեռ չենք խոսում:

Այս տարի երկու նախագծից մերժում ստացա. մեկը գեղարվեստական ֆիլմ էր, որի պրոդյուսերի համար իմ արտաքինը չէր համապատասխանում հայ մոր կերպարին, իսկ մյուսը ռուսական նախագիծ էր, որտեղ կրկին հայ կնոջ կերպար էր պետք, ասացին, որ եվրոպական արտաքին ունեմ: Ունեի եւս մեկ գեղարվեստական ֆիլմի առաջարկ, փոքրիկ էպիզոդում պիտի լինեի, բայց ոտքս վնասել էի ու այդ ընթացքում չէի քայլում, ինչը, անկեղծ ասած, սրտովս էր: Հիշեցի մազերիս պատմությունը` մեկ երկար էր, մեծ էի երեւում, մեկ կարճ էր` երիտասարդ: Այդ ամենը ձեւականություն է. եթե ուզում ես մեկին նկարել, նկարում ես` անկախ մազերից, դիմագծերից ու արդարանալու մնացած ձեւերից»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լիդիա Վիրաբյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել