Մոդել, 2-րդ «Վիցե-միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիր Սրբուհի Ավանեսյանը, որը հեռուստադիտողին առավել հայտնի է «Մոր խոստումը» սերիալից, կտրուկ ոճափոխության է դիմել. մոդելն իր շեկ գանգուրներին հրաժեշտ է տվել` նախընտրելով վարսերի կարմիր երանգը:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սրբուհին ուրախությամբ խոստովանեց, որ շրջապատում դրական են արձագանքել իր ոճափոխությանը, իսկ մայրիկը, դրական իմաստով, շոկի է ենթարկվել:
«Կարծում եմ` ժամանակի ընթացքում բոլոր մարդկանց մոտ էլ գալիս է մի պահ, որ փոփոխություն են ցանկանում, երեւի ինձ մոտ էլ էր նույն վիճակը, պարզապես իմ փոփոխությունը շատ կտրուկ ստացվեց. սովորաբար, եղել եմ մուգ կամ շեկ մազերով, դեռ նման արտասովոր երանգի մազեր չէի ունեցել, բայց ինչո՞ւ ոչ` ցանկացա փորձել ինձ այս կերպարում: Կարծում եմ` ստացվել է, արդյունքն ինձ շատ դուր է գալիս, ու ներկա պահին ես ինձ ուրիշ ձեւ եմ զգում: Ունեի փոփոխության կարիք. կյանքումս կարմիր գույնը պակասում էր»,-ասում է մոդելը:
Վերհիշելով հայելու մեջ իր նոր կերպարին հանդիպելու առաջին տպավորությունը` Սրբուհին պատմում է.
«Առանձնապես նոր զգացողություններ չունեցա այդ պահին, բայց զգացի, որ նոր «ես» եմ: Հիմա ինձ ավելի եմ դուր գալիս, մի տեսակ կանացիություն եմ զգում ներսումս, չգիտեմ` մազերի՞ցս է, թե՞ կյանքումս տեղի ունեցած փոփոխություններից, բայց նոր տեսակս ինձ ավելի է դուր գալիս»:
Իսկ Սրբուհու մայրիկը բավական հետաքրքիր է արձագանքել դստեր ոճափոխությանը.
«Մայրիկս նայում-նայում ու չէր կարողանում հասկանալ` ով եմ ես (ծիծաղում է): Ասում էր` «Ոնց որ դու չլինես»: Ընտանիքիս մյուս անդամները դեռ ինձ այսպիսին չեն տեսել, իսկ ընկերներս հավանում են, ասում են` սազում է: Դեռ վատ արձագանքներ չեմ լսել: Հակառակը` շատ դրական են արձագանքում, մեծ մասն ասում է` «Ասես, տիկնիկ լինես»: Երեւի այն պատճառով, որ, սովորաբար, կարմիր երանգի մազերով աչքի են ընկնում հենց տիկնիկները: Շատերն ասում են` լավ է, որ փոխել եմ մազերիս գույնը, օրիգինալ է»:
Ի դեպ, մոդելը նշում է` հին կերպարին դեռ երկար չի վերադառնա.
«Չգիտեմ` այս կերպարով երկար կմնամ, թե ոչ, բայց եթե անկեղծ` չեմ ուզում վերադառնալ հին կերպարիս: Կարծում եմ` այս մեկից հետո կունենամ նոր կերպար: Նկատի չունեմ, որ պարտադիր մազերս կներկեմ կապույտ կամ կանաչ երանգներով, բայց իմ այն գանգրահեր շեկ աղջկան կորցրել եմ»:
Մոդելն անկեղծորեն նշում է, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, թեեւ գործնական առումով իր կյանքում շատ բան չի փոխել, բայց ներսից ճնշում է իրեն.
«Ճնշում է այն, որ տարբեր տեղեր չես կարող գնալ, դուրս գալիս դիմակը պարտադիր է, այդ ստուգումները... Հուսով եմ` այս ամեն ինչը շուտով կավարտվի: Ինչ վերաբերում է նորություններին` նոր նախագծեր կան, բայց կորոնավիրուսով պայմանավորված` դեռ չգիտեմ մեկնարկի ժամկետները»,-նշեց նա:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Սրբուհի Ավանեսյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար