Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Կենդանակերպի նշանների սերը

21:12, 8 օգոստոսի

Խոյ

Բոցավառ սրտով անկեղծ Խոյը ամբողջությամբ է տրվում զգացմունքներին։ Սիրահարվելիս նա չի թաքցնում իր զգացմունքները և չի տառապում, այլ գործի է անցնում առանց հապաղելու։ Քչերը կարող են մրցել սիրահարված Խոյի ցուցաբերած վերաբերմունքի հետ։ Նա շատ ռոմանտիկ է, ունակ է ոգեշնչել, համոզել, անկեղծ հոգատարություն և քնքնշություն ցուցաբերել, և ամենակարևորը՝ այս ամենի հետևում ուժն ու վճռականությունն է թաքնված։ Քչերը կարող են դիմակայել այս ճնշմանը։

Ցուլ

Ցուլը երկար է փնտրում իր սիրո օբյեկտին, և երբ ընտրությունն արված է, նա չի լսի ոչ ոքի կարծիքը։ Ընկերների և ազգականների բոլոր կարծիքներն այն մասին, որ այս մարդը բոլորովին իրեն հարմար չէ, նա հանգիստ կանտեսի։ Սիրահարված Ցուլը լի է քնքշությամբ, ռոմանտիկայով և համառությամբ։ Տղամարդ-Ցուլը ունակ է ամեն օր ծաղիկներ և նվերներ պարգևել սիրելիին։

Երկվորյակներ

Երկվորյակները քամու նման անկանխատեսելի և անկայուն են։ Իրենց տրամադրությունը ծայրահեղ փոփոխական է, և նրանք կարող են թե հմայք ու թեթևություն ցույց տալ՝ հեշտությամբ գայթակղելով զուգընկերոջը, թե մռայլ ու ինքնամփոփ լինել։

Խեցգետին

Խեցգետնին հաջողվում է համատեղել զգացմունքայնությունն ու ռոմանտիզմը գործնականության ու ողջամտության հետ։ Մինչ սիրահետելը Խեցգետինը կարող է երկար մտածել, չէ՞ որ նա տրամադրված է իր կյանքը կապել սիրելիի հետ մեկ անգամ և ընդմիշտ։ Ամենաքնքուշ զգացմունքների ապրումներով տարված Խեցգետինը ունակ է խոսել իր ընտրյալի հետ ամենատարբեր թեմաների շուրջ, օրինակ՝ որտեղ  և ինչպես են ապրելու իրենք հարսանիքից հետո։

Առյուծ

Սերը նրա ողջ կյանքի իմաստն է, և նա պարզապես չի պատկերացնում կյանքն առանց սիրո։ Առյուծները ի բնե սիրառատ են և հաճախ են սիրահարվում, ի դեպ իրենց ամեն սիրավեպը  լուրջ ու անկեղծ է։ Եվ այս պատճառով է, որ Առյուծները կարող են վաղ տարիքում ամուսնանալ, իսկ հետագայում ևս մեկ-երկու անգամ ընտանիք կազմել։

Կույս

Կույսերի համար սերը տևական և առաջին հերթին գործնական, նույնիսկ ընկերական հարաբերություններն են։ Կարճատև սիրավեպերը, առավելևս պատահական կապերն իրենց համար չեն։ Իրենց հարկավոր է ամուր միություն, որտեղ զուգընկերները իսկապես կհասկանան և կաջակցեն միմյանց։

Կշեռք

Կշեռքները սիրառատ են եւ ունակ են պայքարել մինչև վերջ՝ որոշիչ քայլն անելուց առաջ։ Սիրահարվածության ժամանակահատվածում իրենց տրամադրությունը տատանվում է սովորականից հաճախ․ մեկ ընկնում է, մեկ՝ բարձրանում մինչ աստղերը։ Այսպես նրանք ցույց են տալիս ընտրյալին փոփոխական զգացմունքների ողջ միջակայքը։

Կարիճ

Կարիճը շատ պահանջկոտ է։ Կարճատև սիրավեպերն իրեն քիչ են հետաքրքրում՝ նա տրամադրված է երկարատև և լուրջ հարաբերությունների։ Կարիճն այնպիսի մի զուգընկերոջ է փնտրում, որն ունակ է կիսել նրա հետ իր բուռն զգացմունքները, օժտված լինի ինտելեկտով, կյանքի հստակ դիրքորոշմամբ, հումորի զգացումով և այլն․․․

Աղեղնավոր

Աղեղնավորը հաճախ է սիրահարվում, անկայուն է և փոփոխական։ Սիրահարվելիս նա պատրաստ է ցույց տալ իր ամբողջ անդիմադրելի հմայքը։ Տղամարդը պատրաստ է բառի բուն և փոխաբերական իմաստով իր սիրելիին ձեռքերի վրա ման ածել, բայց այդ ժամանակ նա չի մտածում համատեղ ապագայի մասին՝ նույնիսկ ամենամոտ ապագայի։

Այծեղջյուր

Այծեղջյուրին հատուկ չեն մղումնային արարքները, և նա չի շտապի սուզվել իր սիրո հորձանուտը։ Անցողիկ գայթակղությունները նրանց ընդհանրապես հետաքրքիր չեն՝ նրա մտադրությունները լուրջ են և երկարատև ու ամուր հարաբերություններ են ակնկալում։ Ցանկալի է ողջ կյանքի համար։

Ջրհոս

Նա հետաքրքրված է ամեն ինչով, այդ թվում նաև հակառակ սեռի ներկայացուցիչներով։ Սակայն սիրային հարաբերությունների համար նա առաջին հերթին փնտրում է հուսալի ընկեր, որի հետ ուրախ և հետաքրքիր կլինի։ Սիրահարվելով՝ Ջրհոսը ունակ է անկանխատեսելի և էքսցենտրիկ քայլերի։

Ձկներ

Ձկներն, ինչպես կյանքի բոլոր ոլորտներում, լողում են հոսանքի ուղղությամբ նաև սիրային հարցերում։ Սա վերաբերվում է և կանանց, և տղամարդկանց։ Իրենք չեն անի առաջին քայլը՝ գերադասելով գաղտնի երազել սիրո մասին՝ վստահելով Ճակատագրի զորությանը։



Աղբյուրը՝ Liza.ua




Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել