NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել տարբեր հայտնի ֆիլմերի մասին։ Այսօր կխոսենք Ջոնաթան Մոստոուի՝ «Տերմինատոր 3։ Մեքենաների ապստամբությունը» ժապավենի մասին (2003թ.)։ Եվ այսպես.
1.Սկզբում ենթադրվում էր, որ նկարահանումները տեղի կունենան Վանկուվերում (Կանադա), սակայն վերջին պահին որոշվել է, որ դրանք կանցկացվեն Լոս Անջելեսում (ԱՄՆ): Պատճառն այն էր, որ կինոստուդիաները քննադատում էին, քանի որ նրանք շատ հաճախ էին սկսել նկարահանել արտասահմանում։ Բացի դրանից, հենց այդ ժամանակ սկսվել է Առնոլդ Շվարցենեգերի քաղաքական արշավը՝ Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնի համար։
2.T-X-ի դերը կարող էր բաժին հասնել Ջոանի Լորերին, Վին Դիզելին, Շաքիլ Օ'Նիլին, Ֆամկե Յանսենին, Քերրի-Էնն Մոսին եւ Ջերի Ռայանին: Բայց դերը ստացել է Կրիստաննա Լոկենը, որը հատուկ T-X-ի դերի համար հավաքել է 6,8 կգ մկանային զանգված:
3.Ջոն Քոնորի դերը կարող էին ստանալ Շեյն Ուեսթը, Բեն Քյորթիսը եւ Քրիս Քլեյնը, սակայն ստեղծողները նպատակահարմար գտան Նիկա Ստալիին։
4.ֆիլմի նախնական կարգախոսն էր՝ «Պատերազմը կսկսվի 2003 թվականին» (The War Begins 2003): Սակայն այդ կարգախոսից ստիպված են եղել հրաժարվել այն ժամանակվա քաղաքական իրավիճակի եւ Իրաքում պատերազմ սկսվելու պատճառով։
5.Toyota Motor ընկերությունը նկարահանումների համար տրամադրել է «Toyota Tundra» յոթ բեռնատար: Նրանք բոլորը կոտրվել են նկարահանումների ժամանակ։ Իսկ Indian Motorcycle ընկերությունը գովազդային նպատակներով ֆիլմի նկարահանումների համար տրամադրել է ութ «Chief» մոտոցիկլետներ, որոնք օգտագործվել են որպես պարեկային մոտոցիկլետներ:
6.Շվարցենեգերն իր հոնորարից 1.4 մլն դոլար է տվել, որպեսզի նկարահանվի այն տեսարանը, որտեղ վերամբարձ կռունկը մխրճվում է ապակե շենքի մեջ:
7.Ֆրանշիզայի այդ մասում Առնոլդ Շվարցենեգերը չի արտասանում իր «Ես կվերադառնամ» (I'll be back) արտահայտությունը։ Սակայն այս ֆիլմում նա ասում է «Ես վերադարձա» (I'm back):
8.Ջեյմս Քեմերոնը հրաժարվել է ռեժիսուրայից, նրա կարծիքով, պատմությունը ավարտվել է երկրորդ ֆիլմում:
9.Դատաստանի օրվա ճշգրիտ ժամանակը՝ 2004 թվականի հուլիսի 24-ի 18։18-ն էր:
10.Լինդա Հեմիլթոնը (Սառա Քոնոր) մերժել է ֆիլմում նկարահանվելու առաջարկը:
11.Ֆիլմից կտրել են այն տեսարանը, որտեղ բացատրվում էր, թե ինչու են T-800 շարքի Տերմինատորները նման Առնոլդին: Այդ տսարանում սերժանտ Քենդին, ում խաղացել է Շվարցենեգերը, խոսում է այն մասին, որ իր արտաքինը կօգտագործվի տերմինատորների ստեղծման համար։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:37, 29 մարտի
TLC ռեալիթի շոուի սիամական երկվորյակներ Էբբին և Բրիտանի Հենսելները ամուսնացել են15:18, 29 մարտի
Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով14:02, 29 մարտի
Ռոբերտ Դաունի կրտսերը խաղում է չորս տարբեր կերպարներ HBO-ի նոր սերիալում13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան