Օրերս Քարդի Բին թողարկել է Megan Thee Stallion-ի հետ համատեղ «WAP» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Բացի ռեփ կատարողներից՝ կադրում հայտնում են նաեւ այլ աստղեր՝ բլոգեր եւ ձեռնարկատեր Քայլի Ջենները, երգչուհի Ռոզալիան, մոդել եւ դերասանուհի Ռուբի Ռոուզը, երգչուհի Normani-ն, ռեփերներ Sukihana-ն եւ Mulatto-ն։ Երգչուհիների երկրպագուներին զայրացրել է, որ հոլովակում հայտնվել է Քիմ Քարդաշյանի կրստեր քույրը։
Օրերս Change.org կայքում պետիցիա է հայտնվել, որը պահանջում է ջնջել Քայլիի մասնակցությամբ բոլոր տեսարանները կամ առհասարակ տեսանյութը։ «Այն իդեալական էր մինչ այն պահը, երբ մենք տեսանք Ջեններին։ Ուզում էի նետել հեռախոսս»,- մեկնաբանել է երկրպագուներից մեկը։
Դրանից հետո Քարդի Բին Twitter-ում հրապարակումներ է արել ի աջակցություն Քայլիի։ Քարդին մի քանի հրապարակմամբ պարզաբանել է, թե ինչու է Քայլին տեսահոլովակում դեր ստացել։ «Ինչո՞ւ եմ Քայլիին նկարահանել իմ երաժշտական տեսահոլովակում։ Նա այնքան լավ էր վերաբերում իմ քրոջն ու դստերը նրա մանկակն տոնի ընթացքում։ Թրեւսին ու Սեթը (Քարդի Բիի ամուսինը) շատ մտերիմ են, Քրիս Ջեններն ինձ որոշ հարցերում խորհուրդներ է տալիս, որոնք հարցնում եմ, եւ նրա ամուսինը շատ գոհ է իմից»,- գրել է Քարդին։ Միայն թե հրապարակումների մեծ մասն այժմ արդեն ջնջված են։ Նախկինում պարզաբանելով երաժշտական հոլովակի կոնցեպտը՝ Քարդի Բին նշել է, որ տեսահոլովակում ներառել է աղջիկների, որոնք ոգեշնչում են իրեն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով