Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Սրտեր կոտրող կանայք՝ ըստ Կենդանակերպի նշանի

21:12, 15 օգոստոսի

Կարիճն ամենավտանգավորն է Ջրի տարերքի բոլոր նշաններից

Նա իսկապես ճակատագրական կին է, սեքսուալ եւ խելացի: Նման մրցակցուհու հաղթելը շատ բարդ է. տղամարդը գրեթե ակնթարթորեն նրա զոհն է դառնում: Կարիճ կինն ի ծնե հոգեբան ու մանիպուլյատոր է: Նա անմիջապես տեսնում է թույլ կողմերն ու սկսում հարվածել: Կարիճ կանանց գլխավոր թերությունը շահախնդրությունն է: Էմոցիաներից կուրացած տղամարդուն ապացուցեք, որ ձեր մրցակիցն ամենաշատը նրա փողերն է գնահատում, եւ Կարիճ կնոջ պարտությունը պատրաստ է:

Ձկներն իսկական ջրահարս են

Ձուկ կանանց ուժեղ կողմերն են խելքը, բնազդն ու զգայուն բնավորությունը: Բայց նրանց նաեւ թույլ կողմեր ունեն. արագորեն սիրահարվում են եւ գրեթե նույն արագությամբ ձանձրանում: Ձուկ կանայք չեն կարողանում երկար ժամանակ մեկ տղամարդու սիրել: Նույնիսկ տարածության վրա եւ պլատոնական սիրով: Պարզապես ձեր տղամարդուն ապացուցեք, որ նա փոփոխական է, եւ նրանց սիրավեպը կավարտվի՝ նույնիսկ չսկսվելով:

Խեցգետինը հմտորեն հրեշտակի դիմակ է կրում

Տղամարդկանց աչքում նա հավերժ աղջնակ է՝ համեստ ու անպաշտպան: Խեցգետին կանանց կողքին ցանկացած տղամարդ իրեն առնվազն Հերկուլես է զգում: Նման մրցակցուհուն հարկավոր է սադրել. երբ դիմակը մի կողմ շպրտվի, ի հայտ կգա նրա իրական էությունը: Խեցգետին կանայք տղամարդու համար պայքարում չափազանց սառնարյուն են գործում եւ ամոթի զգացում չեն ունենում: Տեսնելով նրա իրական դեմքը՝ տղամարդն ինքը կհեռանա:

Աղեղնավորն ամենահաշվենկատն է Կրակի տարերքի նշաններից

Աղեղնավոր կինը տղամարկանց որսում է փոխըմբռնումով եւ կարեկցությամբ: Նա միշտ պատրաստ է լսել նրա ցանկացած դժգոհությունն ու երբեք չկառչել տղամարդուց: Նման մրցակցուհուն կարելի է հաղթել միայն անկախությամբ եւ սրամտությամբ: Նրա ամենամեծ թուլությունը տղամարդուն կառավարելու անհաղթահարելի ցանկությունն է: Ուզում եք հաղթե՞լ նրան: Նրան մի նմանվեք՝ ամուսնուն անդադար հարցնելով՝ երբ, որտեղ եւ ում հետ ես եղել: Ձեզ հանգիստ եւ մի փոքր սառը պահեք: Նման տարբերությունը միայն ձեր օգտին կլինի:

Խոյն ինքնավստահ եւ կոպիտ սրտակեր է

Այս որսորդն ու ամազոնուհին միշտ շատ ակտիվ է, հմտորեն կարող է կախարդել ձեր տղամարդուն՝ ինչպես անսանձ նժույգին: Ինչպե՞ս պայքարել նրա դեմ: Պարզապես նրան հանեք ափերից. զայրույթի եւ ագրեսիայի պահին նա կդադարի հետեւել իր արտահայտություններին եւ զազրելի կդառնա: Նման մարտավարությունն արագորեն կբացի տղամարդու աչքերը:

Առյուծ կանայք նախանձում են հաջողությանն ու ապահովվածությանը

Եթե նա աչք է դրել ուրիշի տղամարդու վրա, նշանակում է՝ նրա անձնական կյանքում ամեն ինչ հարթ չէ: Ցանկացած անհաջողության դեպքում նա արագորեն վերածվում է շուկայի առեւտրական կնոջ: Եթե ձեր ամուսինը տարվել է նման կնոջով, նշանակում է՝ ձեր մեզ վառ եւ վեհաշուք անհատականության պակաս կա: Գոնե ժամանակավոր փոխեք ձեր ոճը:

Ցուլը մեծատառով Կին է

Բայց նրա արտաքին կանացիության, խնամվածության հետեւում միշտ մանրակրկիտ մտածված ռազմավարություն է թաքնված: Նա կարողանում է ժամանակին հետ քաշվել՝ հարձակվելու համար ավելի հարմար պահի սպասելով: Բայց նա երեւակայության հետ կապված մեծ խնդիրներ ունի, այդ պատճառով նման մրցակցի դեմ ամենալավ զենքը ժամանակն է: Բացի այդ՝ Ցուլ կինը համառորեն կայունություն է պահանջում, իսկ դա վախեցնում է ցանկացած տղամարդու:

Այծեղջյուրը չափազանց հազվադեպ է հայտնվում սիրուհու դերում

Այծեղջյուրները հազիվ թե պայքարեն տղամարդու համար: Նրանք բոլորովին այլ կյանքի արժեքներ ունեն, որոնք վաղ պատանեկության տարիներից են զարգանում: Այծեղջյուր կինն ավելի շուտ կհամաձայնի ծնողների առաջարկած ամուսնությանը, քան կպայքարի ուրիշի տղամարդու համար:

Կույսը նույնպես հազվագյուտ երեւույթ է որպես սիրուհի

Այս կինը չափազանց ճիշտ է՝ սիրուհի դառնալու համար: Հազիվ թե ձեր ամուսինը լրջորեն հետաքրքրվի Կենդանակերպի այս նշանի ներքո ծնված կնոջով: Իսկ եթե դա, ամեն դեպքում, պատահել է, նշանակում է՝ նրանց մոտ իսկական սեր է, պայքարելն անօգուտ է:

Կշեռքը վտանգավոր է իր դիվանագիտությամբ եւ բնազդով

Կենդանակերպի այս նշանի ներքո ծնված կինը հմտորեն ինտրիգներ է հրահրում, բայց երբեք առաջինը նախաձեռնություն չի ցուցաբերում: Նման մրցակցուհին ամենաշատը վախենում է ուղղակի պահանջներից եւ հարձակումից, ինչպես նաեւ՝ «Ի՞նչ ես ուզում իմ ամուսնուց» թեմայով խոսակցությունից: Նա մարտնչող չէ, այդ պատճառով անմիջապես մի կողմ կքաշվի: Ավելի ազատ ինչ-որ մեկին որոնելու...

Երկվորյակն անլուրջ մրցակից է

Նա երկար չի պայքարի ձեզ հետ, քանի որ նրա հորիզոնում արդեն նոր օբյեկտ է հայտնվել: Երկվորյակները չափազանց փոփոխական են: Եթե ձեր ամուսինը հետաքրքրված է նման կնոջով, ուրեմն նա պարզապես գրավել է նրան: Ամեն դեպքում, դա երկար չի տեւի:

Ջրհոսը հազվագյուտ տեսակ է հարաբերություններ քայքայողների մեջ

Ջրհոս կանայք շատ դեմոկրատ են: Նրանք ավելի շատ տղամարդու ընկերության կարիքն ունեն, քան ցանկացած գնով ուրիշի տղամարդուն խլելու: Ջրհոսը երբեք մտածված չի քայքայի ուրիշի հարաբերությունները. պարզապես դա մեծ հոգս է նրանց համար: Բացի այդ՝ նա առանց այն էլ բազմաթիվ երկրպագուներ ունի:

 

Աղբյուրը՝ Woman.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել