Շուտով կմեկնարկեն «Վանդակում» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները։ Այնտեղ հանդես են գալիս Ագատա Մուցենիեցեն եւ Պավել Պրիլուչնին, որոնք այս տարվա հունիսին աղմկոտ ամուսնալուծություն են ունեցել: Մուցենիեցեն անհանգստանում էր, թե տեղի ունեացածից հետո ինչպես պետք է կրկին աշխատի նախկին ամուսնու հետ։ Պրիլուչնին Instagram-ի իր միկրոբլոգում երկրպագուներին համոզել է, որ Ագատան անպայման կհայտնվի սերիալում, սակայն Ագատայի գործակալ Մարիամ Անդրեեւսկայան այդ տեղեկությունը չի հաստատում:
«Ով է ինձ հետ բանակցություններ վարում։ Այս հարցով ես Ջաֆարովի հետ անձամբ չեմ հանդիպել, մեկ անգամ հեռախոսով խոսել ենք, սցենար ենք խնդրել, ինչին մերժում ենք ստացել։ Իսկ ինչպես կարող է արտիստը որոշում կայացնել առանց սցենարի: Աբսուրդ է։ Առաջին անգամ եմ բախվում նման բանի հետ, որ առանց սցենարին ծանոթանալու պահանջում են պայմանագիր ստորագրել, տարօրինակ պատմություն է։ Առանց ինձ ինձ ամուսնացրել են։ Ինչու են իմ արտիստի հետ կապված որոշումներ կայացվում առանց նրա։ Ինչու է բանակցում ոչ թե գլխավոր պրոդյուսերը, այլ ինձ անհայտ անձը, որի լիազորությունների մասին ես ոչ մի պատկերացում չունեմ։ Դեմքը չի հիմնավորվում սաբոտաժը», - PeopleTalk պորտալին պարզաբանել է դերասանուհու գործակալը։
Սա առաջին անգամը չէ, որ Պրիլուչնիի հետ ամուսնալուծությունից հետո Ագատա Մուցենիեցեին փորձում են զրկել դերից։ Այս շաբաթ դերասանուհին հայտարարել էր, որ իրեն հեռացրել են «Авантюристы поневоле» ներկայացման դերասանական կազմից։ Բեմադրության մեջ Մուցենիեցեն կրկին իր նախկին ամուսնու հետ հայտնվում է նույն բեմում: Դերասանուհին պատմել է, որ վաճառքի են հանվել աշնանային բեմադրության տոմսերը, սակայն իրեն այդ մասին չեն զգուշացրել: Ներկայացումների օրերին Մուցենիեցեն զբաղված է այլ նախագծերում, եւ, համապատասխանաբար, նա այլեւս չի կարողանա մասնակցել ներկայացմանը։ Մուցենիցեին զայրացրել է, որ նման մեքենայություններ են իրականացվել նրա թիկունքում, հավանաբար, ոչ առանց Պավել Պրիլուչնիի եւ նրա նոր սիրեցյալի՝ Միրոսլավա Կարպովիչի մասնակցության:
Աղբյուրը՝ Вокруг ТВ
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով10:16, 23 ապրիլի
Բրիթնի Սփիրսի «կեղտոտ պարը»09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին