Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ինչպես ավելի քիչ ծախսել եւ ավելի զիլ լինել

22:12, 18 օգոստոսի

1. Մի մոռացեք պահուստային ապրանքների եւ էժանացումների մասին

Եթե դու թեկուզ մեկ անգամ արհամարհաբար ծամածռել ես դեմքը` նայելով սեքնդ հենդի կամ էժանացած հագուստի խանութի ապրանքներին, դու խելացի մարդ չես: Կամ էլ այդ ապրանքն իսկական կեղտ է: Քեզ մի արդարացրու նրանով, թե չես ուզում ինչ-որ մեկի հագուստը կրել, որպեսզի հիվանդություն ձեռք չբերես. հագուստն աստառի կողմից մի անգամ լվանալը եւ արդուկելը քեզ կփրկի  փայտօջիլներից, քարաքոսներից եւ այլ վարակներից: Փոխարենը փող կխնայես, ընկեր:   Եթե սովորական խանութում դու նույն ապրանքանիշի իր կգնես, ասենք,   2000 ռուբլով, էժանացած ապրանքների խանութում կարող ես այդ իրը գնել… 75 ռուբլով: Կիլոյով: Աշխարհում շատ են էժանացած ապրանքների կարգին խանութները, որոնցում հենց հայտնի ապրանքանիշների արտադրանք են վաճառում:  Levi’s ջինսերը կարելի է գնել մի քանի հարյուր ռուբլով մի քանի հարյուր դոլարի փոխարեն: Դրանք նույնպիսի տեսք կունենան, որակն էլ նույնը կլինի:   

Եթե չես ուզում ինչ-որ մեկի հագուստը կրել, գնա էժանացած ապրանքների խանութ, որտեղ բերում են չվաճառված հագուստի մնացորդները: Քրքրիր եւ համապատասխան հագուստ կգտնես երկու-երեք անգամ ավելի էժան:  Չարժե մոռանալ ինտերնետային խմբերի մասին, որտեղ մարդիկ այնպիսի իրեր են վաճառում, որոնք նրանց այլեւս պետք չեն: Այնտեղ հնարավոր է այնպիսի իրեր վաճառել, որոնք ինչ-որ մեկին այլեւս պետք չեն: 

2. Մի խնայիր որոշ իրերի վրա

Այն մարդը, որն ամբողջությամբ էժանացած հագուստ է հագնում, հեռվից է երեւում: Ես շատ լուրջ եմ ասում: Հագուստներ կան, որոնք շատ արագ են մաշվում եւ որոնց նայելով հեշտ է ասել, թե քանի տարեկան են եւ ինչ պայմաններում են պահվել: Ամենից հաճախ դրանք կաշվե կոշիկներն են եւ արդուզարդի պարագաներ: Իմաստ չեմ տեսնում  նման հագուստի համար փող խնայելու համար, որովհետեւ այն քեզ փայլ կտա: Փող ծախսիր թանկարժեք պորտֆելի, պայուսակի, բաճկոնակի կամ բաճկոնի վրա եւ հասարակության արժանապատիվ անդամի տեսք կունենաս, որը գիտե, թե ինչի վրա կարելի է խնայել, իսկ ինչի վրա` ոչ:  

3. Մի խնայիր սննդի վրա

Դա ոչ մի դեպքում չի նշանակում, թե պետք է թանկարժեք պանիրներ գնես, ջայլամի ձվեր կամ ջահել գառան միս: Ջանա ակնհայտ կեղտ չգնել:  Էժանագին թեյ, սուրճ,  կասկածելիորեն էժան մեկ տասնյակ ձու. անիմաստ է դրա վրա խնայել:   Եթե հնարավոր է ընտրել 12 ռուբլով տգեղ գազարի եւ լվացված, գեղեցիկ 20 ռուբլի արժեցող գազարի միջեւ, ընտրիր վերջինը, այդպես դու ժամանակ կխնայես եւ կվայելես լվացված, հարթ գազարի համը, առանց վնասատուների եւ փտածության հետքերի: Իմիջիայլոց, նման գազարն անհամեմատ ավելի վատ է դիմանում, քան նորմալը: Եթե հնարավորություն կա նորմալ մանրաձավար, մակարոնեղեն եւ միս գնելու, դրանք վերցրու: Մի ամաչիր մեծ սուպերմարկետներում նրանց ապրանքանիշների էժան ապրանք գնել. դրանց մեջ հարուստ պահածոներ են հանդիպում, մարինադներ եւ այլ մթերքներ: 

Մի գնիր այն սնունդը, որը քեզ բոլորովին պետք չէ: Եթե շատ ես ուզում գնել ընկույզով, սաղմոնով եւ բորբոսով այդ տարօրինակ պանիրը, երկու հարյուր անգամ մտածիր, թե արդյոք կուտես այն եւ ով կուտի, եթե պարզվի, որ ամեն մեկին դուր չի գալիս:  Հետո կափսոսաս 200 ռուբլի արժեցող պանրի կտորն աղբամանը նետել: Իմիջիայոց, այդ խորհուրդն այս ցուցակի  բոլոր կետերին է համապատասխանում: Եթե ուզում ես ինչ-որ բան գնել, մտածիր, թե ինչ ես անելու դա եւ արդյոք իրոք ունես դրա կարիքը: 

4. «Լատտեի սկզբունք», պատրաստում, այցելություն սրճարան

Զվարճալի բան կա` «լատտեի սկզբունքը»: Դա հետեւյալ է. միջին աշխատավարձ ստացող աղջիկը ամեն օր լատտե է գնում: Նա կարծում է, որ կարող է իրեն թույլ տալ դա, բայց ամսվա վերջին պատկառելի գումար է հավաքվում, որը կարելի էր ուրիշ ինչ-որ բանի վրա ծախսել:  Այսպես` հրաժարվիր պատվերով սուրճ գնելուց: Փոխարենը ամսվա ընթացքում քեզ հետ թեյ վերցրու եւ խմիր աշխատավայրում` վրան տաք ջուր լցնելով:  Սովորիր պատրաստել: Միայն պատրաստի սննդով սնվելը ոչ միայն վնասակար է, այլեւ էժան չէ: Մի քանի օրվա համար նախատեսված մի կաթսա բորշչը կամ ռագուն խնդրի լավագույն լուծում կարող է լինել:  

Երբ սրճարան ես այցելում, մի տարվիր ֆրենչայզիի կամ հաստատության համբավով:  Բազմաթիվ տարբեր ֆրենչայզիներ կան, որտեղ չափավոր գներով են կերակրում:  Իմ աշխատավայրից ոչ հեռու հրաշալի ճաշարան կա, որտեղ կարելի է հրաշալի ուտել` առաջին, երկրորդ ուտեստ, աղցան, աղանդեր եւ կոմպոտ` 150 ռուբլու դիմաց, չնայած ստիպված կլինես հերթ կանգնել (բայց եթե իմանաս ժամանակը, կարելի է գալ, երբ ընդհանրապես հերթ չկա), բայց իմ որոշ ծանոթներ այլ հարկերից վազում են մոտակա առեւտրի կենտրոն, որտեղ ուտում են ավելի թանկ, ավելի վնասակար եւ ավելի քիչ սնունդ:

Պատճառները շատ են. այդ վայրի համբավը, սեփական սովորույթները փոխել չցանկանալը: 

Մեկ այլ օրինակ. իմ քաղաքում փռերի երկու մեծ մրցակցող ցանց կա: Առաջինն էլիտար սրճարանի համբավ ունի, էլիտար հաց եւ բլիթներ է թխում, երկրորդն իրեն այդպես չի ներկայացնում, նրա գները մի կարգ ավելի ցածր են, անձնակազմն ավելի սիրալիր է, իսկ սնունդը` ավելի համեղ:  Մարդիկ համբավի են ձգտում, այդ պատճառով գնում են առաջին խանութ: Նրանք կորցնում են դասական բլիթներ եւ այլ համեղ բաներ ավելի էժան հաստատությունում փորձելու հնարավորությունը: Մարդիկ հիմարներ են, ինչ արած, բայց եթե նույնիսկ իմանալով, որ ավելի լավ տարբերակներ կան, նրանք չեն գնում այնտեղ. առաջին դեպքում նրանք էսթետների կաստային պատկանելիության կաթիլ են ստանում,  իսկ երկրորդում` միայն համեղ սնունդ:  

Աղբյուրը` Otvetnavse.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել