Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

5 փաստ ժպիտի մասին

18:16, 16 օգոստոսի

Գիտնական Ռուտ Քեմփբելլը կարծում է, որ ուղեղում գոյություն ունի հայելային նեյրոն, իսկ դա նշանակում է, որ մարդն ավտոմատ կերպով պատճենում է այն դեմքի արտահայտությունը, որը տեսնում է իր դիմաց: Գիտությունն ապացուցել է, որ որքան ավելի հաճախակի եք ժպտում, այնքան ավելի դրականորեն են ձեզ արձագանքում շրջապատողները: 

Ծիծաղը մեղմում է ցավը: Գիտնականներն ապացուցել են, որ ժպտացողներն ավելի երկար են ապրում: Մենք գիտենք նաեւ անցյալ դարի 80-ականներին իրականացված փորձարկման մասին, երբ ամերիկյան մի քանի հիվանդանոցում   «Ծիծաղի սենյակներ» ստեղծեցին: Այդ սենյակներում հավաքեցին հումորիստական գրքեր, աուդիո եւ վիդեոժապավեններ, հումորիստներն էլ հյուր էին գալիս: Արդյունքում հիվանդները սկսեցին ավելի արագ դուրս գրվել, զգալիորեն բարելավվեց առողջական վիճակը, հիվանդների ընդունած ցավազրկողների թիվը նվազեց: Ժպտացեք, ինչքան կուզեք: 

Միասին ժպտալն ու ծիծաղելն ավելի հետաքրքիր է: Միայնակ մարդիկ ավելի հազվադեպ են ժպտում եւ ծիծաղում: Եվ դա կապված է ոչ միայն կատակների բացակայության հետ:  Գիտնական Ռոբերտ Պրովայնը նշել է, որ ծիծաղի միայն    15 տոկոսն է կապված կատակների, նույնիսկ` ապրիլմեկյան ծիծաղաշարժ դեպքերի հետ:  Ժպիտը եւ ծիծաղն ավելի հաճախ ի հայտ են գալիս ծիծաղելի որեւէ բանի քննարկման ընթացքում, ոչ թե ընդամենը նայելիս:   Մարդը միայնության մեջ ավելի հազվադեպ է ինքն իր հետ զրուցում, քան անծանոթի հետ, որին պատահաբար հանդիպել է Ջիմ Քերրիի մասնակցությամբ նոր ֆիլմի դիտմանը:  

Կանացի ժպտունությունը բնության կողմից դրված է ուղեղի մեջ: Հնազանդության հակում ունեցող մարդիկ առավել հաճախ ժպտում են նրանց ներկայությամբ, ովքեր իշխում են իրենց: Օրինակ` տնօրենի ներկայությամբ:  Իսկ ղեկավարությունը` ընդհակառակը, ժպտում է միայն ընկերական հանգամանքներում: Եվ տղամարդիկ, եւ կանայք ժպտում են աշխատավայրում: Կինը նման պահերին հնազանդ եւ թույլ է երեւում, եթե համեմատենք չժպտացող եւ խիստ տղամարդկանց հետ: Կարծիք կա, որ դա կանանց պատմականորեն ենթակա վիճակի հետեւանքն է: Սակայն արդեն  ութ ամսական հասակում աղջիկներն ավելի հաճախ են ժպտում, քան ուժեղ սեռի երիտասարդ ներկայացուցիչները:  Գիտնական Նենսի Հենլին կանացի ժպիտը «խաղաղարարի նշան» է կոչում, որն օգտագործվում է ավելի տիրական տղամարդկանց հանգստացնելու համար: Շփման ընթացքում աղջիկները 26 տոկոսով ավելի հաճախակի են ժպտում: 

Ժպիտ եւ սեր: Հարվարդի հետազոտությունների համաձայն,  կանայք ծիծաղում են այն տղամարդկանց վրա, որոնք նրանց դուր են գալիս, իսկ տղամարդկանց ձգում են նման կանայք:  Գուցե այդ պատճառով է հումորի զգացումը առաջին տեղերից մեկը գրավում կանանց մեջ տղամարդկանց գրավող որակներում: Տղամարդու կարծիքով, պարտադիր չէ, որ կինն անեկդոտներ պատմի, նույնիսկ ապրիլի 1-ին, բավական է ծիծաղել նրա կատակների վրա: Տղամարդը, որը հումորի զգացում ունի, ավելի գրավիչ է կանանց մեծամասնության համար:  

Ժպիտ արցունքների միջից: Հոգեբանին հարցրեք եւ նա ձեզ կասի, որ ծիծաղը եւ լացը նման են իրար: Հիշեք, թե դուք երբ եք ծիծաղել շատ ծիծաղելի անեկդոտի կամ ապրիլմեկյան կատակի վրա` այնպես, որ դադարեք վերահսկել ձեզ:  Հետո ի՞նչ եք զգացել: Ամբողջ մարմնում թեթեւ ծակոց, ճի՞շտ է:  Դա կապված է էնդորֆինների արտազատման հետ, դուք վերելք, ուրախություն եք զգացել:  Պոլ Էկմանի կարծիքով, մեզ գրավում են ժպտացող եւ ուրախ մարդիկ, որովհետեւ նրանք կարող են իրոք ազդել մեր նյարդային համակարգի վրա: Ժպտացող մարդու տեսնելով` մենք ժպտում ենք ի պատասխան եւ ուղեղն էնդորֆին է արտազատում:  

 

Աղբյուրը` Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել