Իրանահայ կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը դարձել է «Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիր, հայտնում է Tehran Times-ը։
Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։
«Books for Peace Awards 2020» մրցանակը հանձնվում է 2017 թվականից։ Յուրաքանչյուր տարի այն շնորհվում է մեծարելու համար աշխատանքները, որոնք աջակցում են խաղաղությանը մշակույթի ու բառերի միջոցով։
Պարբերականը հիշեցնում է՝ ապրիլին հայտնի է դարձել, որ մաեստրո Լորիս Ճգնավորյանն ինքնամեկուսացման ընթացքում երաժշտական ստեղծագործություն է գրել, որը նվիրված է կորոնավիրուսին։ «Կորոնա» անվամբ 12 րոպեանոց ստեղածործությունը բաղկացած է երեք մասից՝ «Հարձակում», «Մահ» եւ «Կյանք»։
«Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին քայլը բժիշկներին բոլոր խորհուրդներին հետեւելն է՝ մոտ ապագայում այս հիվանդությունից ազատվելու համար։ Քանի դեռ այս իրավիճակը պահպանվում է, մենք պետք է փորձենք անել լավագույնը, իսկ ես եթե դու արտիստ ես կամ երաժիշտ, պետք է ակտիվորեն աշխատես եւ զբաղվես ինքնակրթությամբ»,- նշել էր մաեստրոն։
Լուսանկարը՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 29 հունիսի
«7 տարի»․ Արեւիկ Ուդումյանի եւ ամուսնու ջերմ լուսանկարը23:12, 29 հունիսի
HBO-ն պաշտոնապես թողարկել է «Իսկական դետեկտիվ» սերիալի 4-րդ եթերաշրջանը22:47, 29 հունիսի
«Ամեն ինչ վստահության եւ ոճի մասին»․ Մադոննա Հարությունյանի գրավիչ լուքը22:12, 29 հունիսի
Սանդրա Բուլոկի նախկին ամուսինը հարաբերություններն օրինականացրել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղի հետ21:39, 29 հունիսի
«Սա Նեապոլը չէ, սա Դիլիջանն է»․ Յուլյա Ֆինկ (ֆոտո)21:12, 29 հունիսի
Պատճառներ, որոնց հետեւանքով տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ20:49, 29 հունիսի
Տոպը՝ կիսաշրջազգեստի համադրությամբ․ Աննա Դովլաթյանի ամառային լուքը20:19, 29 հունիսի
Հայտնի են «Շտապօգնություն» սերիալի աստղի մահվան հնարավոր պատճառները19:41, 29 հունիսի
«Նկարահանմանը պատրաստ»․ Անի Խաչիկյան (ֆոտո)19:11, 29 հունիսի
Քարդի Բին մերկ լուսանկարով ազդարարել է Քանյե Ուեսթի հետ համատեղ տեսահոլովակը18:44, 29 հունիսի
«Ապրիր այնպես, ինչպես ուզում ես, ինչպես սիրտդ ու հոգիդ են թելադրում․․․»․ Սարգիս Գրիգորյան18:12, 29 հունիսի
«Կոտրված լապտերների փողոցը» սերիալի աստղը պատմել է ծանր հիվանդության դեմ պայքարի մասին