1. Գլխավոր սխալներից մեկը կպչունությունն է, այսինքն՝ չդադարող հաղորդագրությունները, զանգերը, ձեր մասին հիշեցումները։ Դուք փորձում եք ձեր զուգընկերոջից «հաշվետվություն» ստանալ այն ամենի մասին, ինչ նա արել է ձեր բացակայությամբ։ Ինչ-որ առումով չափազանց կպչունությունը նույն խանդն է, իսկ խանդն ասոցացվում է անվստահության հետ։ Եվ ոչ մի տղամարդու դուր չի գա չափազանց կպչուն զուգընկերուհին։
2. Անձնական տարածություն։ Ձեզանից յուրաքանչյուրն ունի իր հետաքրքրությունները, հայացքներն ու ճաշակը։ Պետք է կարողանալ զուգընկերոջն անձնական տարածություն տալ։ Պետք չէ շատ միջամտել նրա կյանքին։ Մի փոքր անկախություն տալու պարագայում երկուսդ էլ երջանիկ կլինեք։
3. Կասկածամտություն՝ առանց պատճառի։ Աղջիկների գլխավոր զբաղմունքը զուգընկերոջն ինչ-որ հարցում կասկածելն է, եթե նույնիսկ այդ կասկածներն անհիմն են։ Առանց վստահ լինելու պետք չէ սկսել կասկածել զուգընկերոջն ու վիճել նրա հետ։
4. Հրապարակայնորեն հարաբերություններ պարզելը։ Դուք պարզապես բամբասանքի թեմա կբացեք, բայց վեճը չեք հարթի։ Ավելի լավ է սպասել, երբ երկուսով կլինեք ու կհարթեք ձեր խնդիրները։ Տղամարդիկ ատում են հրապարակայնորեն ի ցույց դնել իրենց զգացմունքները, ուստի աշխատեք չստիպել նրանց դա անել։
5. Խոսակցություն ամուսնության մասին։ Ամուսնություն առաջարկելը հարաբերությունների հաջորդ քայլն է։ Աղջիկների գլխավոր խնդիրն այն է, որ նրանք սկսում են սպասել դրան, իսկ երբ չեն ստանում ցանկալին, սկսում են հարցեր տալ, ճնշել տղամարդկանց, սկսում են խոսել հարսանիքի մասին։ Պետք է մի կարեւոր բան հիշել. բռնի կերպով նրան չեք ստիպի ամուսնանալ։ Ավելին, նման ամուսնությունը դատապարտված է։ Երբ տղամարդը համարի, որ պատրաստ է այդ քայլին, ինքն առաջարկություն կանի, պարզապես պետք է սպասել եւ չճնշել նրան։
6. Նյութական պահանջներ։ Մեր ժամանակների գլխավոր սխալն այն է, որ աղջիկները նյութական առումով շատ պահանջկոտ են իրենց զուգընկերների նկատմամբ։ Նրանք կարծում են, որ եթե հարաբերություններ ունեն, զուգընկերն իրենց սեփական դրամապանակն է, մշտապես պետք է իրենց նվերներ մատուցի։ Տղամարդը պետք է զարմացնի ու «երես տա» իր սիրելիին, բայց եթե դա չի անում, նշանակում է՝ տվյալ պահին նրա ֆինանսական վիճակը թույլ չի տալիս։ Աղջիկները սկսել են մոռանալ, որ հարաբերությունները հույզեր են, զգացմունքներ, աջակցություն, իսկ նյութականն արդեն հարաբերությունների այլ տեսակ է։ Ամուր հարաբերություններ կլինեն միայն այն պարագայում, երբ սկսեք զիջել, վստահել, ներել եւ աշխատել չգործել նշված սխալները։
Աղբյուրը՝ ladies-charm.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:11, 28 մայիսի
Եղիսաբեթ II-ի թիկնապահները ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի վաճառքի կասկածանքով14:39, 28 մայիսի
«Ես, ցավոք, չհասցրեցի մի վերջին անգամ ամուր գրկել ու գոնե հրաժեշտ տալ»․ Մերի Մակարյան14:04, 28 մայիսի
Լրատվամիջոցները հայտնել են Լայմա Վայկուլեի մոտ կրծքագեղձի քաղցկեղի կրկնության մասին13:41, 28 մայիսի
«Ֆանտաստիկ»․ Իննա Խոջամիրյանը՝ հրապուրիչ կերպարում13:06, 28 մայիսի
Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը ծննդաբերությունից հետո վերադարձել է պոդիում12:39, 28 մայիսի
«Գեղեցիկ զույգ»․ Մարտա Կիրակոսյանն՝ ամուսնու հետ12:09, 28 մայիսի
Ինչպիսի տեսք ունի Քիմ Քարդաշյանի պահարանը, որում առկա է ավելի քան 30 000 իր11:47, 28 մայիսի
«Ձգտեց ու հասավ իր ցանկալի արդյունքին»․ Լուսինե Թովմասյանը կիսվել է դստեր հաջողություններով11:13, 28 մայիսի
Տիմատիի դուստրը սկսել է նկարահանվել ֆիլմերում10:48, 28 մայիսի
«Տունն ամենահանգիստ, ապահով ու սիրելի վայրն է»․ Արմինկա10:14, 28 մայիսի
Մեկ տարվա ընթացքում չորրորդը․ հերթական փաստաբանը հրաժարվել է աշխատել Քանյե Ուեսթի հետ09:00, 28 մայիսի
ՄԱՅԻՍԻ 28- Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ