Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Գլխամաշկի խնամքի հինգ սխալ

19:09, 23 օգոստոսի

Աղջիկների մեծամասնության ամենատարածված սխալն այն է, որ մոռանում են հետեւել գլխամաշկի խնամիքին, սակայն մազի որակը հենց դրանից է կախված, դա հիմքերի հիմքն է: 

1. Սխալ ես ընտրում շամպունը 

Մի պարզ կանոն կա, որին շատ աղջիկներ չեն հետեւում. շամպունն ընտրվում է գլխամաշկին համապատասխան, իսկ կոնդիցիոները` մազերի տեսակին: Դա նշանակում է, որ կարող ես դիմահարդարման տարբեր ապրանքանիշերի պատկանող շամպուն եւ բալզամ օգտագործել, օրինակ` երբ գլխամաշկը բավականաչափ ճարպոտ է եւ մանրամասն լվացում է պահանջում, իսկ մազի ծայրերը շատ չոր են: 

2. Գլխամաշկի համար հատուկ շիճուկներ չես օգտագործում  

Գործնականում անիմաստ է գլխամաշկի խնամքի համար դիմակ եւ այլ լվացվող նյութեր օգտագործելը: Ընտրիր այնպիսի շիճուկներ, լոսյոններ եւ գելեր, որոնք քսում են արմատային հատվածին եւ ազդում են մազային ֆոլիկուլների վրա: Այդ միջոցների մեծամասնությունը լվացում չի պահանջում, եւ դրանց արդյունավետությունն  անհամեմատ ավելի մեծ է: 

3. Բավականաչափ չես լվանում գլխամաշկը

Պե՞տք է լվանալ գլխի մաշկը: Անկասկած: Միայն շամպունով գործը գլուխ չի գա, նաեւ պիլինգ է անհրաժեշտ: Նման մաքրման շնորհիվ մաշկի մեջ ակտիվանում են փոխանակման գործընթացները,  հեշտանում է բուժական եւ սնուցող նյութերի մուտքը:  Կարելի է ինչպես ողորկող, այնպես էլ թթուների` գլիկոլային եւ   (կամ) սալիցիլային, AHA-թթուների հիմքի վրա ստեղծված միջոցներ օգտագործել: Ցանկալի է ցանկացած (հատկապես` թթվային) պիլինգը բժշկի հետ ընտրել. յուրաքանչյուրի մաշկը տարբեր է:   Մազերի մասնագետը   թթուների ճիշտ խտությամբ դեղամիջոց խորհուրդ կտա, կսովորեցնի քսել դա եւ կպատմի, թե ինչքան ժամանակ է պետք պիլինգը պահել գլխի վրա: 

4. Սինթետիկ սիլիկոններով շամպուն ես ընտրում 

Մազերի խնամքի շատ միջոցներ սիլիկոններ են պարունակում: Պիտակի վրա   «-կոն» վերջավորությամբ ցանկացած բառ նշանակում է, որ բաղադրության մեջ այս կամ այն տեսակի սիլիկոն կա: Այդ նյութերը վատ համբավ ունեն. դրանք կուտակվում են, ծանրացնում մազերը, հետո էլ վատ են լվացվում:

Սակայն սիլիկոնի ոչ բոլոր տեսակներն են նման ազդեցություն ունենում: Օրինակ, ժամանակակից միջոցներում աներեւակայելիորեն մեծ ժողովրդականություն են վայելում օրգանասիլիկոնները` սիլիկոնային եւ օրգանական միացությունների հիբրիդները  (օրինակ` սիլիկոնային բետաինները): Դրանք մազի մակերեւույթին նուրբ թաղանթ են ստեղծում, որը ոչ միայն հարթեցնում է մազի ռելիեֆը, այլեւ խոպոպներին փայլ է հաղորդում եւ դրանք պաշտպանում է  արտաքին գործոնների ագրեսիայից, մասնավորապես` մազահարդարիչի, արդուկի կամ գանգրացնող ունելու ազդեցությունից: Հետո էլ, օրգանասիլիկոնները հեշտորեն լվացվում են` չկուտակվելով մազերի եւ գլխի մաշկի վրա: 

5. Մազաթափությունը բժշկի գնալու պատճառ է 

Եթե կարծում ես, որ ճիշտ ես հոգ տանում գլխի մաշկին, բայց մազերն այնուամենայնիվ թափվում են, դա առիթ է չզլանալու եւ հետազոտություն անցնելու: Եթե այցելել ես մազերի բժշկի, պատրաստ եղիր, որ բժիշկը կարող է քեզ այլ մասնագետների մոտ ուղարկել: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մազերի վիճակն ընդհանուր առողջական վիճակի ցուցիչ է:  

Օրինակ, մազերի թափվելը կարող է աղեստամոքսային տրակտի գործունեության, վահանաձեւ գեղձի գործառույթի խախտման հետեւանք լինել, հորմոնային խանգարումների, ինտոքսիկացիայի, միկրոտարրերի խրոնիկական պակասի հետեւանք, էլ չասած սթրեսների մասին: Այնպես որ, քեզ գուցե անհրաժեշտ լինի խորհրդակցել էնդոկրինոլոգի, գինեկոլոգի հետ, ԳՁՀ, արյան հորմոնային անալիզ անցնել, ինչպես նաեւ արյան կենսաքիմիական անալիզ: Բայց չարժե դրա վրա խնայել ժամանակը, չէ՞ որ առողջությունից եւ դրա հետեւանք գեղեցկությունից ավելի կարեւոր բան չկա: 

Աղբյուրը` Cosmo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել