Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Չակ Նորիսը ցավ չի զգում։ Ցավն է զգում Չակ Նորիսին»․ հայտնի դերասանի մասին 30 «ստույգ» փաստ

20:35, 24 օգոստոսի

Անցնող տասնամյակներին Հոլիվուդը մեզ մարտաֆիլմերի զիլ դերասանների մի ամբողջ աստղաբույլ է նվիրել, ինչպիսին են՝ Առնոլդ Շվարցենեգերը, Սիլվեսթր Ստալոնեն, Ժան-Կլոդ Վան Դամը, Բրյուս Լին, Սթիվեն Սիգալը, Բրյուս Ուիլիսը, Ջեքի Չանը եւ շատ ու շատ այլք։

Բայց նրանցից ոչ մեկը չի կարող թեկուզ մեկ միլիմետրով մոտենալ մեր այսօրվա հերոսին՝ «մեծ եւ սարսափելի» Չակ Նորիսին։

Ձեզ ենք ներկայացնում Չակ Նորիսի մասին 30 «ստույգ» փաստ։

1․ Չինական մեծ պատը կառուցվել է Չակ Նորիսից պաշտպանելու համար։ Չի օգնել։

2․ Չակ Նորիսի արցունքները քաղցկեղը բուժում են։ Բայց նա այնպիսի պինդ տղա է, որ երբեք չի արտասվում։

3․ Չակ Նորիսը երբեք չի քնում։ Նա սպասում է։

4․ Չակ Նորիսը հաշվել է մինչեւ անսահմանություն։ Երկու անգամ։

5․ Չակ Նորիսի մորուքի տակ կզակ չկա։ Այնտեղ եւս մեկ բռունցք կա։

6․ Հայտնի է դեպք, երբ Չակ Նորիսը ճանապարհը հատել է չթույլատրված տեղում եւ վթարի է ենթարկել երեք ավտոբուսի, տրոլեյբուսի, 2 բեռնատարի ու 5 հետիոտնի։

7․ Մի անգամ Չակ Նորիսը մի քանի ժամ նայել է արեւին․․․ Արեգակը չի դիմացել եւ թարթել է։

8․ Չակ Նորիսն առայժմ Տիեզերքին թույլ չի տալիս ընդարձակվել։

9․ Ինչպես հայտնի է, ժամանակը ոչ մեկին չի սպասում, բացի, իհարկե, Չակ Նորիսից։

10․ Գիտնականները պարզել են, որ Մեծ Պայթյունի ժամանակ անջատվող էներգիան հավասար է 1 ՇՉՆՈՀ-ի (Շրջադարձից Չակ Նորիսի Ոտքով Հարված)։

11․ Երբ Չակ Նորիսը սոխ է կտրատում, սոխը լալիս է։

12․ Մի անգամ Չակ Նորիսը նռնակը նետել է եւ սպանել 50 մարդու։ Իսկ այնուհետեւ այն պայթել է։

13․ Չակ Նորիսն աշխարհում միակ մարդն է, որ թենիսում հաղթել է պատին։

14․ Չակ Նորիսը մանկության տարիներին ֆաշիստական կործանիչ է խփել՝ նշան բռնելով մատով եւ բղավելով՝ «Թըխկ-թըխկ»։

15․ Չնայած համընդհանուր ընդունված կարծիքին, Ամերիկայում ոչ թե ժողովրդավարություն է, այլ Չակտատուրա։

16․ Չակ Նորիսը մահացել է 10 տարի առաջ։ Պարզապես գերանդիով Մահը վախենում է այս մասին նրան ասել։

17․ Մի անգամ սատանան երազ է տեսել, որ Չակ Նորիսը Դժոխքում է հայտնվել։ Նա վեր է ցատկել սառը քրտինքով պատված եւ գունատվելով խաչակնքվել է։

18․ Ասում են, որ դինոզավրերին ոչնչացրել է վիթխարի երկնաքարը։ Դա ճիշտ է, եթե Չակ Նորիսին անվանենք վիթխարի երկնաքար։

19․ Չակ Նորիսը միակն է, ով կարող է շրխկոցով փակել պտտվող դռները։

20․ Չակ Նորիսն իր կյանքի ընթացքում բավականին ձաղկել է բուն կյանքը։

21․ Չակ Նորիսը ցավ չի զգում։ Ցավն է զգում Չակ Նորիսին։

22․ Չակ Նորիսը ոչ թե պարզապես քայլում է հողի վրա, նա մոլորակը պտտեցնում է ուղեծրով։

23․ Մի անգամ Չակ Նորիսն այնպես ուժգին էր շրջադարձից ոտքով հարվածել ինչ-որ մեկին, որ նրա ոտքը գերազանցել էր լույսի արագությունը, տեղափոխվել անցյալ եւ թեքել հենց նոր կառուցված Պիզայի աշտարակը։

24․ Ծիծաղելի է բուն միտքն այն մասին, որ ատոմային ռումբն անվանում են զանգվածային ոչնչացման զենք, երբ կա Չակ Նորիսը։

25․ Չակ Նորիսը երբեք գիրք չի կարդում, նա դրանց հարցաքննում է եւ խոշտանգում, մինչեւ իրեն չեն տալիս ամբողջ անհրաժեշտ տեղեկությունները։

26․ Չակ Նորիսը գիշերալամպից օգտվում է ոչ այն պատճառով, որ մթությունից վախենում է, այլ որովհետեւ մթությունն է Չակ Նորիսից վախենում։

27․ Չակ Նորիսն այնքան զիլ է, որ նրան ցուցադրում են անգամ անջատված հեռուստացույցները։

28․ Շատերը սիրում են շապիկներ հագնել Սուպերմենի խորհրդանիշով։ Սուպերմենն էլ սիրում է շապիկներ հագնել Չակ Նորիսի պատկերով։

29․ Միակ բանը, ինչը Չակ Նորիսը չի կարողանում անել, ձուն թերխաշ եփելն է։ Որովհետեւ նրա մոտ ամեն ինչ չափից ավելի պինդ է ստացվում։

30․ Աստվածաշնչում գրված է․ «Ի սկզբանե բանն էր»։ Չակ Նորիսը համեստությունից ելնելով, չի ասում, որ այդ խոսքն ինքն է ասել։

Եվ վերջապես, կարծում եմ բոլորը գիտեն, որ վերջում կմնա միայն Չակ Նորիսը։

Թող ձեզ հետ լինի ուժը (Չակ Նորիս)։

 

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել