Երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, «Երազարտ» ծրագրի սան Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition): Բացի այդ, դաշնակահարուհին հատուկ մրցանակ է ստացել՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։ Այս անգամ օնլայն ձևաչափով կայացած մրցույթի ժյուրիի անդամներն իրենց հիացմունքն են արտահայտել տաղանդավոր երաժշտի կատարողական վարպետության եւ արտիստիզմի վերաբերյալ։
Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 22 երկրի 400-ից ավելի երաժիշտ։ Ամեն տարի փառատոնն անցկացվում է ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում՝ համախմբելով աշխարհի ամենատաղանդավոր երաժիշտներին եւ նպաստելով նրանց մասնագիտական զարգացմանը։ Մրցույթի նպատակներից է նաեւ նպաստել մշակութային փոխանակությանն ու հայտնաբերել երիտասարդ տաղանդներին։
«Մեզ համար մեծ հպարտություն է, որ Եվա Գեւորգյանը եւս մեկ հաղթանակ է գրանցում միջազգային ասպարեզում։ Տաղանդավոր դաշնակահարուհին միշտ բարձր է պահում հայ կատարողական դպրոցի անունն ամենահեղինակավոր հարթակներում։ Մեծ ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ վերջերս Գեւորգյանը ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ՝ մեծանուն մաեստրո Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։ Ոչ բոլոր արտիստներն են արժանանում նման պատվի»,-նշում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր, «Երազարտ» ծրագրի ղեկավար Արման Պադարյանը։
Եվա Գեւորգյանն այժմ պատրաստվում է մասնակցել Ֆ․ Շոպենի անվան դաշնակահարների միջազգային մրցույթին, որն ավանդաբար անցկացվում է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Այն համավարակի պատճառով հետաձգվել է եւ կանցկացվի 2021 թվականին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:36, 25 մայիսի
Ոճային հագուստ, սլացիկ կազմվածք․ Էլեն Ասատրյանի նոր լուսանկարը23:11, 25 մայիսի
Aerosmith-ը չեղարկել է շոուները․ Սթիվեն Թայլերը վերականգնողական կենտրոնում է22:42, 25 մայիսի
«Աշխարհի իմ բոլոր կարոտները քեզ, Հա՜յր... Իմն էիր: Իմ կյանքի արքայազնը...»․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը հայրիկի մասին22:08, 25 մայիսի
Նաստյա Իվլեեւան իր երազանքների տղամարդուն կփնտրի նոր շոուում21:45, 25 մայիսի
«Շքեղ»․ ինչ զգեստ է ընտրել Հռիփսիմե Հակոբյանը երեկոյան կերպարի համար21:12, 25 մայիսի
Հոգեբանական հոգնածության յոթ նշան20:45, 25 մայիսի
Մարի Ավանեսյանի ոճային լուքն Իտալիայից20:15, 25 մայիսի
2021-ի համաշխարհային իրադարձությունները: Այդ տարվա մասին ֆի՛լմ նկարեք (մաս 1)19:45, 25 մայիսի
Կաշվե տոպը՝ տաբատի համադրությամբ․ Աստղիկ Սաֆարյանի լուքը19:01, 25 մայիսի
Նարգիզին «Դոմոդեդովո» օդանավակայից արտաքսել են Ուզբեկստան18:38, 25 մայիսի
Երեկոյան Երեւան․ Մարինկա Խաչատրյանի լուսանկարը18:01, 25 մայիսի
Օլգա Բուզովան ցանկանում է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում»