MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ինչո՞ւ հարուստ տղամարդիկ սիրով չեն ամուսնանում

23:08, 30 օգոստոսի

1. Երբ նրանք որոշում են «ամուսնանալ», ամուսնանում են: Երբ փող եւ իշխանություն ունեցող մարդիկ որոշում են ամուսնանալ, ապա դա նման է ավտոմեքենա ձեռք բերելու ցանկությանը: Հաջողակ տղամարդիկ այլ կերպ են մտածում, նրանք նպատակ ունեն եւ դրան հասնում են, իսկ թե ինչպես են դա անում՝ բացարձակապես կարեւոր չէ: Կարեւորն արդյունքն է: Ամուսնությունը եւս բացառություն չէ:

2. Այդպիսի սպառողական մոտեցումը ժամանակ է տնտեսում: Դուք չեք կարող սերն աութսորսինգով վերցնել: Սերն աշխատանք է պահանջում, իսկ աշխատանքը՝ ջանքեր, իսկ ջանքերը՝ ժամանակ: Այս զգացմունքների կարիքը չկա: Կարեւորը արագ եւ որակյալ արդյունքն է:

3. Զգացմունքների փոխարեն արդյունավետություն: Զգացմունքների վրա հիմնված որոշման ընդունումը նուրբ եւ տեւական գործընթաց է: Դա ժամանակ եւ եռանդ է պահանջում, որոնք զոհաբերելուն հարուստ տղամարդիկ պատրաստ չեն:

4. Դա տարածք է ազատում այն ամենի համար, ինչը նրանք «ավելի կարեւոր գործ» են համարում: Մարդկային ուղեղն իր սահմաններն ունի եւ անիմաստ է այն զգցմունքներով զբաղեցնել, երբ կան ավելի կարեւոր գործեր: Իսկ իսկական սերը ներթափանցում է ուղեղի գործնականում բոլոր անկյունները, ինչն իրեն չի կարող թույլ տալ իշխանություն ունեցող մարդը:

5. Դա չի սահմանափակում արտաքին հարաբերությունները: Պատկերացրեք, թե որքան ինքնատիրապետում է պահանջվում, երբ հարյուրավոր գեղեցիկ կանայք ցանկանում եւ գործնականում պառկում են ձեր տակ: Իշխանություն ունեցող տղամարդկանց կողակիցների մեծ մասը, փաստորեն, գործարք է կնքում՝ երկկողմանի շահավետ պայմաններով:

6. Նրանք իրենց սերն արդեն տվել են աշխատանքին: Հաջողության հասած տղամարդն իր աշխատանքին սիրահարված է, եւ հաճախ նրա սրտի մեջ եւս ինչ-որ մեկի համար տեղ չկա:

7. Դա թույլ է տալիս չստանձնել կողակցի զգացմունքների պատասխանատվության բեռը: Դա տղամարդուն թույլ է տալիս պահպանել իր ինքնավարությունը եւ անկախությունը, նաեւ՝ առօրյա կյանքի եւս մեկ պրոցես օպտիմալացնել:

8. Նրանք թիմում օգտակար ընկերոջ են փնտրում, ոչ թե երկրորդ կեսի: Այդպիսի տղամարդու կարծիքով՝ կնոջ խնդիրը թիմում երկրորդ օդաչու լինելն է, որտեղ բոլոր որոշումներն ու հսկողությունը տղամարդունն են, իսկ կինը միայն նրա համար է, որ երբեմն ղեկն իր ձեռքը վերցնի, այն պահերին, երբ հրամանատարը կցանկանա նիրհել:

9. Սերը համարժեք չէ վերջին հնարավոր հարաբերություններին: Փող եւ իշխանություն ունեցող տղամարդիկ իրենց կյանքը վտանգելուն եւ իրենց հնարավորությունները ինչ-որ ցմահ հարաբերություններով ու արժեքներով շղթայելուն պատրաստ չեն, որովհետեւ եթե սերը մարի, նրանք պետք է ամեն ինչ նորից սկսեն (դրա հետ մեկտեղ կկորցնեն կուտակածի կեսը):

10. Նրանք նույնիսկ չգիտեն՝ ինչ է իսկական սերը: Նրանք կարիերա կառուցելու համար այնքան եռանդ ու ժամանակ են ծախսել, որ չեն հասցրել զգալ, անհագստանալ, վայելել զգացմունքները:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել