Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Այդ դեպքերում օքսիտոցինս բարձրանում է». Oxytocin հիթի կատարող Օքսանա Բաբուրյանը՝ «Արցախի ձայների» դիզայները լինելու, մրցույթների չմասնակցելու պատճառի ու թրենդների մասին

16:05, 28 օգոստոսի

«Արցախի ձայներ» խմբից հայտնի երգչուհի Օքսանա Բաբուրյանը վերջերս նոր հիթային կատարում նվիրեց հայ երաժշտասերներին: Այսօր շատերի բակերից, ավտոմեքենաներից եւ, պարզապես, տներից կարելի է լսել երգչուհու  «Oxytocin» կատարումը, որը նրա համանուն ձայնասկավառակից է: Օքսանան այն թողարկել է՝ համագործակցելով երգիչ, երգահան Արտեմ Վալտերի հետ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում արցախցի երգչուհին պատմել է ոչ միայն ալբոմի, այլեւ նախկինում հայտնի «Նախշուն» բեմական կեղծանունից հրաժարվելու, «Արցախի ձայներ»-ի դիզայները լինելու եւ մրցույթների չմասնակցելու պատճառների մասին:

Օքսանա, քո նոր ձայնասկավառակը, կարծես, նոր «մարտահրավեր է» հայկական շոու-բիզնեսին: Ի՞նչ ես կարծում այն կկարողանա՞ նոր շունչ հաղորդել մեր երգարվեստին:

Հայկական երգարվեստին նոր շունչ հաղորդել է արդեն Արտեմ Վալտերը՝ դեռ 5 տարի առաջ, ու մինչ օրս իր երգերով շարունակում է դա անել, դա էլ պատճառ դարձավ մեր համագործակցության: Ինչ վերաբերում է մարտահրավերին՝ ես արվեստին այլ կերպ եմ նայում՝ պարզապես փորձել ենք լավ պրոդուկտ ստեղծել հայ ունկնդրի համար:

«Oxytocin» երգը բավական տարածվեց, լսվում է նաեւ ավտոեքենաներից. սպասո՞ւմ էիր նման հաջողության:

Շատ հաճելի է, եւ շատ ուրախ եմ դրա համար: Ինձ համար երգի հաջողությունն այն է, որ մարդիկ այն լսեն, իրենց դուր գա, գտնեն իրենց այդ երգի մեջ: Եթե այդ երգի էմոցիան, ասելիքը տեղ է հասնում, ուրեմն՝ այն հաջողված է:

Որքա՞ն ժամանակում է ստեղծվել ձայնասկավառակը:

Ալբոմն ամբողջությամբ գրել, գործիքավորել ու ձայնագրել է Արտեմ Վալտերը: Այն 2019-ին արդեն պատրաստ էր, սակայն դրա թողարկումը հետաձգվել է պանդեմիայի պատճառով: Շատ արագ ենք ձայնագրվել ու ստեղծել այն: Արտեմ Վալտերն այն եզակի երգահաններից է, որը շատ արագ է աշխատում ու շատ պարտաճանաչ է, եւ հենց նա կարող էր իմ էմոցիաներն ու տառապանքները փոխանցել ալբոմին:

Ի՞նչ ասելիք ունի այն քեզ համար:

Ասելիքը ներկայացված է երգերում: Մի երգը մյուսի հետ կապ ունի: Այն ընդհանուր էտապ է, ընդհանուր էմոցիա է, որի միջով ես անցել եմ, մեծացել ու դարձել ուրիշ մարդ: Ալբոմից առաջ ու հետո ես այլ մարդ էի: Կարծում եմ՝ երկար պատմելու կարիք չկա, երգերում ամեն ինչ ասված է:

Օքսանա, ժամանակին ներկայանում էիր բեմական` Նախշուն անունով, ինչո՞ւ որոշեցիր հրաժարվել դրանից:

Այո, բեմական անունս եղել է Նախշուն, բայց քանի որ արտիստը անհատ է, անձ է, իսկ անհատն ունակ է մեծանալու, փոխվելու, ես մեծացել եմ այդ անունից: Որպես անձ ու անհատ՝ փորձում եմ իմը ներկայացնել, իսկ Նախշունով ներկայանալն այլեւս հարմար չէ, որովհետեւ այն պարտադրում է, որ լինես տվյալ կերպարի մեջ: Ավելի հարմար եմ զգում՝ որպես Օքսանա Բաբուրյան, որովհետեւ դա ես եմ, այդպես ավելի կոմֆորտ է, հանգիստ ու բնական:

Եթե չեմ սխալվում, նաեւ դիզայներ ես ու «Արցախի ձայները» նախագծի բոլոր մասնակիցների ոճով հենց դու ես զբաղվում: Տարաձայնություններ այդ առումով հաճա՞խ են լինում գործընկերների հետ: Ովքե՞ր են ամենաբծախնդիրները:

Սա իմ ամենասիրելի թեման է (ծիծաղում է): «Արցախի ձայներ»-ում իմ դիզայներական գործունեությունը ամենասիրելի աշխատանքն է, որովհետեւ շատ-շատ ազատություն է ինձ տրված, դրա համար շնորհակալ եմ Լիրա Քոչարյանին, որովետեւ դա նրա շնորհքն է: Նա էլ  թռիչքով անձնավորություն է, ու միասին մենք կարողանում ենք կատարել այդ թռիչքները: Այդպիսի մեծամասշտաբ խնդիրներ չենք ունենում, երբեմն բանավեճեր են լինում հագուստի գույների հետ կապված՝ ով որ գույնը պետք է հագնի, բայց ընդհանուր առմամբ՝ շատ հետաքրքիր է ամեն ինչ անցնում: Իհարկե, խնդիրներ ավելի շատ լինում են տղաների հետ: Դե, հայ տղամարդկանց հետ պետք է կարողանալ լեզու գտնել (ծիծաղում է): Կարծում եմ՝ ինձ մոտ դա ստացվում է: Նստում հոգեբանական սեանսներ եմ անցկացնում նրանց հետ, որոնք, ի վերջո, հաջողությամբ են պսակվում, հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ միշտ լավ արձագանքներ ենք ստանում, նշում են մեր խմբի ոճի մասին, ինչն ուրախացնում է:

Իսկ ինչպե՞ս հագուստի դիզայներից անցում կատարեցիր երգարվեստին:

Սկսել եմ երգել դպրոցական տարիքից, ու երբ պետք է ընդունվեի համալսարան, այնպիսի մասնագիտություն ընտրեցի, որը չխանգարարեր երգելուն: Ես մտածում էի, որ երգչուհու համար պարտադիր չէ սովորել կոնսերվատորիայում՝ նա կամ ունի տաղանդ, կամ՝ ոչ: Դրա համար տեղափոխվեցի Երեւան ու 5 տարի սովորեցի Գեղարվեստի ակադեմիայում, որը Կոնսերվատորիայից մի կանգառ ներքեւ էր, ու հիշում եմ՝ դասերի ընթացքում երբ քթիս տակ երգում էի, դասխոսներն ասում էին՝ «Խանգարում ես, իջիր մի կանգառ ներքեւ» (ծիծաղում է):

Այսօր շատ ընդունված է, որ երգչուհիները, դերասանուհիները ունենում են իրենց բրենդը. այդ ուղղությամբ չե՞ս մտածում:

Ամեն անգամ «Արցախի ձայներ»-ի տեսահոլովակներից հետո շատ լավ արձագանքներ ենք ստանում, դրա համար դա իմ նպատակներից մեկն է, եւ ես համոզված եմ, որ հետագայում դա էլ կհաջողվի իրագործել: Մեր համերգներից հետո հաճախ մոտենում են ու հարցնում, թե որտեղից կարող են գտնել մեր հագուստից, շապիկներից: Սկզբում մտքեր կային, միշտ ասում էի Լիրա Քոչարյանին, որ «Արցախի ձայն» բրենդ ստեղծենք, բայց դա մեծ ժամանակ է պահանջում, ու հուսանք՝ դա էլ մեզ մոտ կստացվի:

Որպես դիզայեր` ինչպե՞ս ես վերաբերվում թրենդներին:

Առհասարակ, այդ «թրենդ» հասկացությունը ես այնքան էլ չեմ սիրում, բայց դա շատ կարեւոր բան է, հատկապես արտիստների համար, որոնց միլիոնավոր մարդիկ են հետեւում եւ որոնք ինչ-որ տեղ օրինակ են ծառայում: Կարծում եմ՝ պարտադիր է մնալ թրենդի մեջ՝ ստեղծելով քո անհատական ոճը: Պետք է կարողանալ քայլել ժամանակի հետ, հակառակ դեպքում՝ դու հետ ես մնում: Շատ երգիչներ այսօր, եւ ոչ միայն արտիստներ, նաեւ ոչ հայտնի մարդիկ, շատ բաներից հետ են մնում, որովհետեւ պետք է կարողանալ փոխել ամեն ինչ՝ մտածելակերպից մինչեւ ներքին էմոցիաներ:

Օքսանա «Արցախի ձայներ»-ից շատերը փայլել են նաեւ միջազգային հարթակներում` «Եվրատեսիլ», «Նոր ալիք» եւ այլն: Ցանկություն չկա՞ միջազգային մրցույթների մասնակցելու:

Շատ լավ հարց էր, որովհետեւ իմ ու Լիրա Քոչարյանի տարաձայնությունները հենց այս հարցի շուրջ են լինում. նա ինձ անընդհատ համոզում է մասնակցել բայց ես հրաժարվում եմ. չեմ սիրում մրցույթների մասնակցել, դա ինձ ճնշում է: Ինքս շատ էմոցիոնալ մարդ եմ, իմ օքսիտոցինը բարձրանում է այդ դեպքերում (ծիծաղում է): Դրա փոխարեն մեծ հաճույքով կմասնակցեմ լավ համերգների: Ի դեպ, երբ Էռնան մասնակցում էր «Նոր ալիք»-ին, ես նրա հետ հավասար վերապրում էի, նրա կողքին էի այդ պահին, ու այնքան շատ էի հուզվում ու էմոցիաներ արտահայտում, որը հակացուցված է մրցույթների ժամանակ: Նույնը կատարվում էր նաեւ, երբ Միշան էր մասնակցում «Մանկական Եվրատեսիլ»-ին: Մի խոսքով, այս թեման ինձ համար շատ ցավոտ է:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Օքսանա Բաբուրյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել