Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Հանդիսատեսը հիմնականում կլսի այն թեմաներից, որոնք նորմալ կյանքում են մեզ հետ պատահում. այդ չարաբաստիկ թեման ուզում ենք շրջանցել». «Վայ, Գրիգ, Գրիգ» stand up-ը վերադառնում է բացօթյա ֆորմատով

12:15, 31 օգոստոսի

Հումորիստ, հաղորդավար Գրիգ Գեւորգյանի «Վայ, Գրիգ, Գրիգ» stand up ներկայացումը վերադառնում է: Արտակարգ դրությամբ պայմանավորված երկարատեւ ընդմիջումից հետո հումորային շոուն կկայանա աեպտեմբերի 12-ին` Radisson Blu հյուրանոցի բացօթյա սրահում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Գրիգը նշեց, որ մեծ ոգեւորությամբ է սպասում առաջիկա ներկայացմանը, եւ կարծում է` կարանտինից հետո այն լավ առիթ կլինի ցրվելու եւ լիցքաթափվելու խնդիրներից.

«Բացօթյա stand up է լինելու: Հանդիսատեսի քանակը մեծ չի լինի, ինչպես սովորաբար, որովհետեւ տարածքը թույլ չի տալիս ավելի մեծամասշտաբ անել, սակայն մարդիկ կգան, ժամանակ կանցկացնեն, որովհետեւ ամիսներ շարունակ տանն են եղել եւ նման բաների կարիք ունեն: Ես պատրաստ եմ, իսկ իմ թիմը մաքսինալ հարմարավետ պայմաններ է ստեղծել հանդիսատեսի համար:

Գիտենք, որ շատերը երեխաներ ունեն, որոնց այս շրջանում տանը պահելը շատ դժվար է: Այդպիսով, նրանց համար էլ սրահից քիչ հեռու մանկական խաղահրապարակ կա, որը եւս մտնում է stand up-ի տոմսի մեջ: Փորձել ենք գնային այն նշաձողը չսահմանել, ինչը կսահմանեինք կարանտինից առաջ` հասկանալով, որ մարդկանց մոտ տարբեր ֆինանսական դժվարություններ կան այս իրավիճակով պայմանավորված»,-ասում է հումորիստը` խոստովանելով,-«Շատ եմ կարոտել հանդիսաեսին: Ժամանակին դա շատ սովորական էր, հիմա երանելի բան է դարձել, որ հումոր անես ու մարդիկ ծիծաղեն դրա վրա: Հիմա դա երազանքի նման տարօրինակ բան է թվում: Հուսանք` շուտով այդ ամեն ինչը կդառնա իրականություն ու կսկսվի նոր շրջան ոչ միայն իմ, այլեւ իմ կոլեգաների, առհասարակ, մշակույթի կյանքում: Կսկսենք բացօթյա վայրերում, բայց հոկտեմբերից ինձ համար շատ դժվար կլինի, որովհետեւ ես անձամբ շատ մրսկան եմ (ծիծաղում է)»:

Անդրադառնալով ներկայացման հետագա ընթացքին` Գրիգը նշեց.

«Սեպտեմբերի 12-ին դադարից հետո կլինի առաջին ներկայացումը: Մեզ համար սա փորձնական բան էր, որովհետեւ մենք էլ չգիտեինք մարդկանց տրամադրվածությունը, թեեւ զգացել էինք, որ պահանջը կար: Դեռ մի քանի օր է, ինչ տոմսերը հանել ենք վաճառքի, իսկ արձագանքն արդեն մեծ է: Եթե այսպես շարունակվի, կմտածենք մյուս ներկայացման մասին»:

Գրիգը հավելեց, որ ծրագրում պանդեմիային շատ քիչ անդրադարձ կլինի, քանի որ նրա կարծիքով` մարդկանց ոչ թե պետք է հիշեցնել այդ թեմայի մասին, այլ հակառակը` կտրել այդ խնդիրներից.

«Որոշ չափով պանդեմիային կանդրադառնանք, բայց դա ինքնանպատակ չէ. կլինի միայն ֆոնային խոսակցություն այդ մասին: Ինձ թվում է` ամբողջ մարդկությունն արդեն այնքան է հոգնել այս թեմայից, ու մարդկանց 6 ամիս տունը մնալուց հետո բերես նորից կատակներ անես կորոնավիրուսի հետ կապված, կարծում եմ` հոգնեցուցիչ է: Հանդիսատեսը հիմնականում կլսի այն թեմաներից, որոնք նորմալ կյանքում են մեզ հետ պատահում: Այդ չարաբաստիկ թեման մենք ուզում ենք շրջանցել: Չքննադատելով ոչ մեկին` անկեղծ պիտի ասեմ, որ կորոնավիրուսի հետ կապված հումոր անելն աշխարհում ամենահեշտ բանն է հիմա, բացի այդ` դրա ակտուալությունն էլ արդեն անցել է: Այդ մասին արդեն անդրադարձել ենք «Երեկոն «Շանթում» Գրիգի հետ» նախագծի շրջանակում»:

Գրիգի խոսքով` կինը` պարուհի Սոնա Եսայանը, իր շոուին մասնակից չի լինի, բայց համատեղ ներկայանալու մտքեր կան, որոնց մասին հումորիստը նախընտրեց առայժմ չբարձրաձայնել` միայն նշելով.

«Միասին մեծ բան էինք նախատեսել, որը պիտի տեղի ունենար մայիսի 8-ին, բայց հայտնի պատճառներով չեղավ. դեռ չեմ ուզում բացել փակագծերը, բայց երբ այն իրականանա, Սոնան էլ մասնակցություն կունենա դրան: Այդ մասին կխոսեմ, երբ ամեն ինչ ավելի հստակ լինի»:

Խոսելով իր stand up-ների անսպառ թվացող թեմաների մասին` Գրիգն ընդգծեց, որ դժվարություններ չի ունենում անընդհատ նոր բան մտածելու հետ կապված, քանի որ տարբեր իրավիճակներում կարելի է գտնել հումորային դրվագներ.

«Թեմաները մեր առօրյա իրավիճակներից են ծնվում: Stand up-ի դեպքում կարիք չկա ինչ-որ բաներ հորինել: Հիմնականում անդրադառնում եմ այն թեմաներին, որոնք գիտեմ, որ հաստատ հետաքրքրում են հայերին, մեր մենթալիտետի մեջ են: Սկբում որոշվում է, թե տվյալ շաբաթ ինչին ենք անդրադառնալու, որից հետո մի քանի հոգով գրում ենք սցենարը, վերջնական տեսքի բերում ու եթեր հեռարձակում: Դժվար չէ թեմաներ ընտրելը, որովհետւ ես 2018-ից այդ ռեժիմով աշխատում եմ` գրեթե ամեն շաբաթ նոր stand up ներկայացնելով, ու ուրախացնում է այն փաստը, որ այս երկու տարվա ընթացքում երբեք չի եղել, որ կարծիք հնչի, թե լավը չի կամ թույլ է: Stand up-ը միշտ ունի իր հադիսատեսը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել