Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Ինձ համար անչափ կարեւոր է լավ օրինակ լինել երիտասարդ աղջիկների համար». Սինդի Քրոուֆորդի գեղեցկուհի դուստրը՝ մոդել Քայա Գերբերը, այսօր նշում է 19-ամյակը (ֆոտո)

17:25, 3 սեպտեմբերի

Մոդել Քայա Գերբերն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, նշում է ծննդյան 19-ամյակը: Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի եւ գործարար Ռենդի Գերբերի գեղեցկուհի դուստրը վաղ տարիքից արդեն փայլել է այնպիսի ամսագրերի շապիկներին, ինչպիսին են՝ Vogue-ը, Teen Vogue-ը եւ Pop Magazine-ը: Իր առաջին գովազդային արշավում Քայան նկարահանվել է 10 տարեկանում, որը Versace-ի մանկական հավաքածուի համար էր: 2017-ից Գերբերն ակտիվ մասնակցություն է ունենում հանրահայտ բրենդների նորաձեւության ցուցադրություններին: Առաջին անգամ գեղեցկուհուն բացահայտել են Ռաֆ Սայմոնսի Calvin Klein հավաքածուի ցուցադրության ժամանակ: Աղջիկն աշխատում է նաեւ այնպիսի խոշոր բրենդների հետ, ինչպիսիք են՝ Marc Jacobs, Burberry, Alexander Wang, Prada, Chanel, Saint Laurent, Alexander McQueen եւ Versace:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երիտասարդ մոդելի տարբեր հարցազրույցներից մեջբերումներ:

«Մարդիկ սպասում են, որ դու անընդհատ պետք է մի ինչ-որ զիլ բան անես, բայց չէ՞ որ նորմալ կյանքում այդպես չի լինում»:

«Եթե սոց-կայքերում կիսվում ես միայն քո լավագույն լուսանկարներով կամ փոփոխում ես դեմքդ, իրական կյանքում քո արտաքինի վերաբերյալ մարդկանց կարծիքները քեզ սարսափեցնում են»:

«Ոչ ոք չի կարող անընդհատ կատարյալ տեսք ունենալ, եթե, իհարկե, նա սուպերհերոս չէ»:

«Շատերն են ինձ հարցնում, թե մայրս ինձ հետ ինչ խորհուրդներով է կիսվել՝ կապված մոդելային աշխարհի հետ. իրականությունն այն է, որ այն, ինչ նա ինձ սովորեցնում է ավելի խորն է, քան ինչպես ճիշտ դիրք ընդունել լուսանկարվելիս կամ ցույց տալ իմ լավագույն ռակուրսը»:

«Ես 5 րոպեում կարող եմ պատրաստվել ու տնից դուրս գալ, բայց առավոտյան անկողնուց վեր կենալն ինձ մոտ հավերժություն է տեւում»:

«Մոդել լինելու ամենամեծ առավելությունն ինձ համար տարբեր մարդկանց հանդիպելն է: Չեմ կարծում, թե կա մեկ ուրիշ աշխատանք, որը հնարավորություն է տալիս այդքան շատ բան սովորել այդքան տարբեր մարդկանցից: Ինձ դուր է գալիս նոր հարաբերություններ ստեղծելը»:

«Իմ կյանքում չկա մի օր, երբ ես կարող եմ հանգիստ նստել ու ոչինչ չանել»:

«Ես սոցիալական կայքերի իմ էջերն այնպես եմ վարում, որ դրանք հնարավորինս մոտ ներկայացնեն իմ անհատականությունը: Միայն այդպես մարդիկ կարող են տեսնել, թե ով եմ ես իրականում եւ որն է իմ հաղորդագրությունը»:

«Իմ ծնողներն ինձ սովորեցրել են, որ միշտ մնամ այնպիսին, ինչպիսին կամ եւ հետեւեմ իմ բնազդներին»:

«Ինձ համար անչափ կարեւոր է լավ օրինակ լինել երիտասարդ աղջիկների համար, որպեսզի նրանց մայրերն էլ ցանկանան, որ իրենց դուստրերը հենց այսպիսին լինեն»:

«Մոդելինգն այն է, ինչով ես զբաղվում եմ ազատ ժամանակ. այն ինձ զվարճացնում է, հաճույք է պատճառում, եւ ես երբեք դրան չեմ նայում՝ որպես աշխատանքի: Ես եմ ընտրել դրանով զբաղվել»:

Լուսանկարները՝ Քայա Գերբերի ֆեյսբուքյան էջից

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել