Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Վեց երեւույթ, որոնք ազդում են հարաբերությունների վրա

21:12, 9 սեպտեմբերի

Երբեմն դժվար է հասկանալ, թե ինչը կարող է վտանգել հարաբերությունները, ինչը կարող է բացասական հետեւանքներ առաջացնել։ Ուստի, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետաքրքիր հոդված, որը կօգնի հասկանալ, թե ինչ գործոններ կան, որոնք ազդում են հարաբերությունների վրա։

1. Քանի ժամ են քնում զուգընկերները։ Մշտապես քնի պակաս ունեցող մարդիկ ավելի դյուրագրգիռ են, եւ նրանք այլեւս ուժ եւ էներգիա չունեն ինտիմ հարաբերությունների համար։

2.Մտերիմ հարաբերություններ զուգընկերոջ մայրիկի հետ։ Միչիգանի համալսարանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս մտերմությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ ձեր հարաբերությունների վրա։ Ըստ ստացված արդյունքների՝ եթե կինը մտերմանում է սկեսուրի հետ, զույգի ամուսնալուծության հավանականությունը 20%-ով ավելի մեծանում է։ Տղամարդը սկսում է մտածել, որ կինն ու մայրը «իր դեմ են միավորվել» կամ կնոջն այլեւս որպես իր զուգընկեր չի դիտարկում, քանի որ կինը դադարում է ցանկալի լինել իր համար։

3. Քաշը. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամուսինները երջանիկ են այն հարաբերություններում, որոնցում կնոջ ՄԶԻ-ն ավելի քիչ է, քան տղամարդունը։

4.Աշխատանք. եթե կինը կամ տղամարդը ամեն օր լարված աշխատում է, հազիվ թե նա կարողանա ժամանակ եւ էներգիա գտնել ու զբաղվել ընտանեկան խնդիրներով։ Ավելին, հնարավոր է, որ նա իր աշխատանքային լարվածությունը նաեւ «տուն բերի»։ Ուստի, փորձեք աշխատանքային օրվա ծանրաբեռնվածությունն ու լարվածությունը դռան շեմին թողնելուց հետո տուն մտնել։

5.Բջջային հեռախոս. Գիտնականները ապացուցել են, որ սիրով լի եւ ավելի ջերմ հարաբերություններ են հաստատում այն զույգերը, որոնք իրենց ժամանակը չեն վատնում բջջային հեռախոսով հաղորդագրություններ, նկարներ ուղարկելով եւ ընկերների հետ զրուցելով։ Նրանք այդ ժամանակը նախընտրում են անցկացնել իրենց զուգընկերոջ հետ։

6. Տնային կենդանիներ. Տնային կենդանիները կարող են դժվարացնել ձեր հարաբերությունները։ Նախ միգուցե զուգընկերը ալերգիա ունի, կամ նա պարզապես չի սիրում շուն կամ կատու պահել տանը։ Հարցումները ցույց են տվել, որ բրիտանացիների 28%-ը չի ամուսնանա շուն ունեցող կնոջ հետ։ Սակայն այս տեսակետը փորք-ինչ վիճելի է, քանի որ բազմաթիվ զույգեր ծանոթացել եւ ամուսնացել են կենդանիների համար նախատեսված խաղահրապարակներում կամ անասնաբուժական կլինիկայում հանդիպելուց հետո։

 

 

Աղբյուրը՝ Cosmo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել