«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Երեւի եկող տարվա մեջ կամուսնանանք». Տյոմի ու Էմմայի նոր ֆոտոշարքն ու կորոնավիրուսի պատճառով կրած վնասները

13:05, 7 սեպտեմբերի

Երգիչ Տյոմն ու ընտրյալը՝ երգչուհի Էմմա Հովհաննիսյանը, այս ընթացքում միանգամից երկու նոր ֆոտոշարք են հասցրել իրականացրել: Երգիչն ամենահետաքրքիր կադրերը տրամադրել է NEWS.am STYLE-ին, մենք էլ նրա հետ զրույցի ընթացքում փորձել ենք նոր բաներ բացահայտել երաժշտական աշխարհի ամենաներդաշնակ զույգերից մեկի մասին:

«Մեր ֆոտոները միշտ պատահականության սկզբունքով են լինում, բայց ունենք մի քանի լուսանկարներ, որոնք արվել են հատուկ՝ որպես ֆոտոշարք: Կառանձնացնեմ այս վերջին երկու ֆոտոշարքերը, որոնք եղան հենց լուսանկարիչների՝ շատ տաղանդավոր Նարեկ Պետրոսյանի եւ Գայանե Հովսեփյանի կողմից: Ունեցանք գեղեցիկ շարքեր եւ դեռ մեկ տեսարան էլ ունենք նկարելու. շատ շնորհակալ ենք Նարեկին եւ Գայանեին առաջարկի եւ գեղեցիկ նկարների համար»,-ասում է Տյոմը՝ խոստովանելով, որ լուսանկարվելիս եւ լուսանկարներ ընտրելիս իրենց զույգից ավելի բծախնդիր է Էմման.

«Դե, ինձ թվում է՝ բոլոր աղջիներն են այդպիսին. իրենք հազար անգամ նայում են՝ «աչք-ունք», քիթ, հայացք… (ծիծաղում է): Ինձ համար հեշտ է նկար ըտրելը, որովհետեւ ինձ համար ավելի կարեւոր է նկարի տրամադրությունը. ես նայում եմ նկարին, որն ունի տրամադրություն ու գեղեցիկ վիճակ. շատ չեմ խորանում այլ հարցերում»:

Տյոմը նշում է՝ ինքն ու Էմման, առհասարակ, թեթեւ ու ուրախ մարդիկ են, ինչով էլ ըստ իրենց ընկերների՝ տարբերվում են շատերից.

«Որպես զույգ՝ մեր հատկությունները դառնում են մեկ, եւ, հետեւաբար, կառանձնացնեմ այդ պահը, որովհետեւ մեզ ճանաչողները-չճանաչողները միշտ ասում են, որ շատ ենք տարբերվում մեր պոզիտիվ տեսակով: Երկրորդն էլ այն է, որ եկուսս էլ երգիչ ենք եւ միասին միշտ մեկ բեմում ենք հանդես գալիս».-խոսելով իրենց զույգի յուրահատկությունների մասին՝ առանձնացրեց Տյոմը:

Կորոնավիրուսն, ի դեպ, չի շրջանցել նաեւ զույգի ծրագրերին, եւ չնայած խոչըդոտներին՝ օրերս նրանց հաջողվել է տեւական դադարից հետո ներկայանալ համերգային ծրագրով.

«Կորոնավիրուսն ու կառավարության որոշումները կոնկրետ ազդեցին մեր գործերի, ծրագրերի եւ առօրյայի վրա: Մենք, մեր ոլորտը մարտի 13-ից մինչեւ այժմ ամենատուժած ենք Հայաստանում, որովհետեւ անհասկանալի ձեւով արգելվում է կենդանի երաժշտությունը փակ վայրերում. հուսանք՝ հասկանալի ձեւով դա կթույլատրեն շուտով... Չնայած այս երկար դադարին՝ օրերս մենք մեր OnPlay բենդով ունենցանք հրաշալի համերգ՝ «թույն» հանդիսատեսով, բայց դա մեր առաջին ելույթն էր 6 ամիս անց: Հուսանք՝ կլուծվի այս հարցը ու մեզ կթույլատրեն մեր մասնագիտությամբ աշխատել»,-նշեց երգիչը:

Իսկ հարցին, թե երբ են պլանավորում իրեց հարսանիքը, Տյոմը պատասխանեց.

«Մենք իրականում չենք պլանավորել կոնկրետ ժամանակահատված, բայց ինձ թվում է՝ արդեն մոտենում է ժամանակը. երեւի եկող տարվա մեջ կամուսնանանք»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Նարեկ Պետրոսյանի եւ Գայանե Հովսեփյանի

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել