Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Բացօթյա համերգային ծրագրով տրվեց Կամերային կենտրոնի նոր համերգաշրջանի մեկնարկը

16:04, 7 սեպտեմբերի

Հայաստանյան երկու կամերային երաժշտախմբերի բացօթյա կատարումներով տրվեց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը: Բոլորովին նոր հարթակում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում, համերգով հանդես եկան Երեւանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար՝ Հարություն Թոփիկյան) եւ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան)՝ տոն պարգեւելով դասական երաժշտության սիրահարներին:

Համերգի ծրագրում երկու երաժշտախմբերի կատարմամբ հնչեց հայկական ավանդական երաժշտություն, Կոմիտաս, Էդգար Հովհաննիսյան։ Համերգին հնարավորություն ուներ ներկա գտնվել սահմանափակ թվով հանդիսատես՝ պարետատան սահմանած կանոններին համապատասխան։ Միջոցառման ընթացքում պահպանվեցին հակահամաճարակային բոլոր կանոնները:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանի խոսքով՝ առաջիկայում կենտրոնը միայն բացօթյա համերգներով է ներկայանալու: ԿԵԱԿ տնօրենը գոհ է առաջին համերգից:

«Այս ամիս պարբերաբար կունենանք բացօթյա համերգներ, որոնց ընթացքում ելույթ կունենան ԿԵԱԿ բոլոր հինգ երաժշտախմբերը: Չնայած կորոնավիրուսային վարակին՝ երաժշտախմբերը քրտնաջան աշխատել են, նոր ծրագրեր պատրաստել՝ ընդլայնելով իրենց երկացանկերը»,-նշում է Նորայր Նազարյանը: Հաջորդ բացօթյա համերգը նախատեսվում է սեպտեմբերի 12-ին: Երեկոյի ընթացքում հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել