Հայտնիներ, որոնք իրենց երեխաներին այսօր ուղեկցել են առաջին դասարան

«Ուզում եմ երեխա ունենալ». Շպռոտը` իր երազանքի և 41-ամյակին նվիրված խնջույքի մասին

Եվա Խաչատրյանի, Վիկտորյա Սահակյանի եւ այլ դերասանուհիների մասնակցությամբ բացօթյա ներկայացումը

Backstage. Մեգին շուտով կթողարկի ամառային, ռիթմիկ նոր տեսահոլովակ

Backstage. «Աշխատում ենք ամեն ձեւով իրականացնել իրենց երազանքը». Արուս Տիգրանյան

Անդրանիկ Հարությունյանը` արկածային մանկության մասին եւ ոչ միայն

Backstage. Ինչպես են ընթանում «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները

Դիանա Տոռեսը` ծնողների կորստի, սիրահարվածության եւ ատամնաբույժի մասնագիտությամբ չաշխատելու մասին

Ինչպես է անցել Լիլիթ Բասյանի եւ Ալեքսանդր Բաբասյանի որդու 6-ամյակը. ծնողների անակնկալն ու խնջույքը

«Գրիշան իմ երազած ավտոմեքենան է նվիրել». Շողեր Թովմասյանը 28-ամյակի անակնկալների եւ խնջույքի մասին

Հասմիկ Կարապետյանը` խենթ հուշերի, կյանքի դժվար շրջանի ու Շանթի հետ իրենց առաջին հանդիպման մասին

Լիա Զախարյանը` մանկության, հոր բացակայության և ամուսնանալու ցանկության մասին

«Հիվանդանոցում քույրիկիս վերջին ցանկություններից էր, որ իր գրած երգը ես երգեմ». Marga

Անի Երանյանը՝ «Լինում է, չի լինում»-ի մանրամասների մասին

Նաիրա Մովսիսյանը՝ կրկին մայրանալու ցանկության, հայրիկի բացի եւ իր կողակցի մասին

«Լաց լինելու ու բարդույթավորվելու փոխարեն սովորեցի իմ անձը պաշտպանել». Իրինա Այվազյանը՝ NEWS.am STYLE-ի «արեւային» ֆոտոշարքում

Էմմա Մկրտչյանը` մանկության վառ հուշերի, Երեւանում բնակվելու եւ իր սիրտը կոտրելու մասին

Գոհար Հարությունյանը` մանկության, հայրիկի բացի եւ 16 տարեկանում նշանադրությունը չեղարկելու մասին

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 11 սեպտեմբերի

ԽՈՅԵՐ

Այսօր առանց պայքարի ձեզ ոչ մի հաղթանակ չի տրվի։ Փորձեք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնեք ձեր ցանկալի արդյունքին։ Հակառակ դեպքում սիրելի էակի հետ անցկացրած ժամերը երջանկություն չեն պարգեւի ձեզ։

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը ձեզնից մեծ ուշադրություն կպահանջի։ Նրա այդ ցանկությունը տարօրինակ կհնչի եւ կխանգարի ձեզ։ Բայց դուք միեւնույն է, նրանից ավելի ուժեղ կլինեք եւ կկարողանաք հաղթահարել այդ դժվարությունը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Թվում է՝ դուք այնքան եք տարվել ձեր աշխատանքով, որ մոռացել եք այնպիսի կարեւոր երեւույթի մասին, ինչպիսին է ձեր անձնական կյանքը։ Իսկ ձեր երկրորդ կեսը դրա կարեւոր մասնիկն է կազմում։ Կարծում եք՝ անտարբերությունը հաճելի՞ է նրան։ Կարծում եք՝ նա կկարողանա՞ երկար հանդուրժել այդ վիճակը։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր ցանկությունները ոչ մեկին չեն հետաքրքրում։ Այսօր ձեզնից պահանջվում է օգնել եւ աջակցել սիրելի անձնավորությանը։ Ուրիշ ոչինչ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելի էակի հետ շփվելիս ստիպված եք լինելու պնդել ձեր կարծիքը եւ պաշտպանել սեփական շահերը։ Եթե դուք չանեք դա, ապա վստահ եղեք, որ ոչ մեկը ձեր փոխարեն սատար չի կանգնի ձեզ։

ԿՈՒՅՍԵՐ

Սիրելի էակը ձեզ համար անսպասելի հարց է հնչեցնելու, որին դուք միանգամից չեք կարողանալու պատասխանել։ Մտածելու համար նրանից գոնե մեկ րոպե խնդրեք եւ այն խելամիտ օգտագործեք։ Ձեր ճիշտ ու տեղին պատասխանից շատ բան է կախված։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր ընտրյալի կյանքում ամեն ինչ շատ լավ կլինի։ Այնքան լավ, որ թե դուք, թե նա զարմացած եք մնալու։ Դուք մտածում էիք, որ երբեք այսպես չի լինի։ Բայց այս օրը փոխելու է ձեր կարծիքը եւ կյանքը լիովին ապրելու հնարվորություն տալու։ Վայելեք։

ԿԱՐԻՃՆԵՐ

Սեպտեմբերի 11-ին սիրո հեքիաթում լինելու, սիրո թեւով թռչելու զգացումը ոչ մի վայրկյան չի լքի ձեզ։ Բայց ինչպես բոլոր հեքիաթներում ձեզ սպասվում են փորձություններ, խոչընդոտներ եւ իհարկե, երջանկություն, ուրախ ավարտ եւ հարատեւ սեր։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ամենահաջողակ մարդկանցից մեկն եք ձեզ զգալու։ Դուք հպարտանալու եք ձեր նվաճումներով, հաջողություններով եւ ձեռքբերումներով։ Բայց ձեր սիրելի էակը խամրեցնելու է ձեր փայլը, քանզի այդ ամենը նրան այնքան էլ դուր չի գա։ Հետեւաբար, եթե ձեր ընտրյալը փորձի ամպերից իջեցնել ներքեւ, ուրեմն իմացեք, որ չափն անցել եք։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր շատ սառը ու հաշվարկային եք լինելու։ Ամեն ինչին տրամաբանական մոտեցում եք ցուցաբերելու, սթափ գլխով եք դատելու։ Սա իհարկե, լավ է, բայց սիրային հարցերում, ավաղ, ոչ կիրառելի։ Փորձեք սիրելի էակի հետ հանդիպման ժամանակ լսել ձեր սրտի ձայնին։ Իսկ ուղեղը ավելի լավ է անջատել։

ՋՐՀՈՍՆԵՐ

Նույնիսկ եթե դուք արդեն երկար տարիներ միասին եք, չի նշանակում, որ չպետք է սիրելի էակի սիրտը նորից գրավել։ Եթե մոռացել եք այս մասին, ուրեմն շտապ վերհիշեք ու սկսեք վերանայել ձեր պահվածքը։

ՁԿՆԵՐ

Ուսումնասիրություններ մի արեք, ավելորդ խնդիրներ մի ստեղծեք ձեզ համար, քանզի այդպես ցանկալի արդյունքի չեք հասնի։ Ավելի լավ է, հարցրեք նրան այն ամենը, ինչ ձեզ հետաքրքրում է եւ անկեղծ խոսեք նրա հետ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում








@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության