«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

«Կաթը սեր է».կաթնամթերքի համտես լրատվամիջոցների ներկայացուցիչների համար

19:05, 11 սեպտեմբերի

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին «Կաթը սեր է» արշավի շրջանակում «Երեմյան Փրոջեքթս»-ը «Լավաշ» ռեստորանում կազմակերպել էր կաթի և կաթնամթերքի համտես-քննարկում հատուկ ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար:

Միջոցառման ընթացքում բանախոսներն անդրադարձան  կաթի ու կաթնամթերքի օգտագործման մշակույթին:  «Երեմյան Փրոջեքթս»-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Անահիտ Գևորգյանի խոսքով՝ «Կաթը սեր է» խորագրով իրականացվող տեղեկատվական արշավի հիմնական նպատակը մեր հասարակությունում կաթի կարևորության բարձրացումն ու դրա օգտագործման մշակույթի զարգացումն է. «Դա օգնում է մեզ սովորել ու տարբերակել որակյալը, հասկանալ՝ կաթն ու կաթնամթերքն ինչպես, ինչ քանակով, երբ և ինչ մթերքների համադրությամբ օգտագործել: Այս ձևաչափի միջոցառումները ևս  «Կաթը սեր է» արշավի մաս են կազմում»,-նշեց նա:

Կաթ, մածուն, թթվասեր, կաթնաշոռ, կարագ, քամած մածուն, պանրի տարբեր տեսակներ՝ լոռի, բուրրատա, մոցառելլա, սուլուգունի. համեղ ու օգտակար սեղանի շուրջ  լրատվամիջոցների ներկայացուցիչները համտեսի միջոցով ծանոթացան մթերքի համային հատկանիշներին:

«Երեմյան Փրոջեքթս»-ի գյուղատնտեսական նախագծերի  ղեկավար Արծրուն Խաչատրյանը ներկայացրեց, թե որոնք են բարձրորակ կաթի արտադրման ամենակարեւոր գործոնները.

«Առաջինը կաթնատու, տոհմային կենդանիներն են. սա ապահովելու համար մենք Եվրոպայից ներկրել ենք մաքրացեղ ֆլեկվի և հոլշտեյն բարձրարժեք գենետիկայով կովեր: Երկրորդը ֆերմայում ներդրված տեխնիկան և սարքավորումներն են, որոնք ապահովում են կենդանիների խնամքի և կերակրման պայմանները: Եվ երրորդ կարևոր գործոնը՝  կթի ճիշտ կազմակերպումն է: Շնորհիվ այս ամենի մենք տարին 12 ամիս ֆերմայում ստանում ենք կայուն բարձր որակի կաթ»: 

Նա նաեւ հավելեց, որ «Երեմյան Փրոջեքթս»-ն առաջնորդվում է  «Սերմից՝ սեղան» (From seed to table) հայեցակարգով, ինչը նշանակում է, որ սերմը ցանում են իրենք, որից ստանում են անասնակերն ու այն կերախոհանոցում վերամշակելուց  հետո մատակարարում ֆերմաներում պահվող կենդանիներին։

Կենդանիների ամենօրյա կերի ռացիոնում ներառված է ալպիան մարգագետնային  խոտը, հիդրոպոնիկ համակարգով աճեցված թարմ կանաչ  կերը, բարձրարժեք առվույտը և հատիկային կերերից ստացված կերախառնուրդը, որն իր մեջ պարունակում է ցորեն, գարի, եգիպտացորեն, սոյա և արևածաղկի քուսպ։

«Երեմյան Փրոջեքթս»-ի «Արցախ» խոհանոց-գործարանի տնօրեն Ռուբեն Սիրադեղյանը նշում է. «Մեզ համար առաջնային է մեր արտադրանքի որակն ու սննդամթերքի անվտանգությունը, որը մենք վերահսկում ենք լաբորատոր հետազոտությունների միջոցով: Արտադրության յուրաքանչյուր փուլում մեր  լաբորատորիայում կատարվում է նմուշառում և միայն հետազոտության ենթարկված նմուշի բարձր ցուցանիշների դեպքում ենք անցնում արտադրության հաջորդ փուլ: Նմուշառում կատարվում է նախ կաթի ընդունման պահին, այնուհետև նորմալացում ու պաստերացում անցելուց հետո, և լաբորատոր հետզոտության է ենթարկվում նաև պատրաստի շշալցված արտադրանքը»: 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել