Հայտնիներ, որոնք իրենց երեխաներին այսօր ուղեկցել են առաջին դասարան

«Ուզում եմ երեխա ունենալ». Շպռոտը` իր երազանքի և 41-ամյակին նվիրված խնջույքի մասին

Եվա Խաչատրյանի, Վիկտորյա Սահակյանի եւ այլ դերասանուհիների մասնակցությամբ բացօթյա ներկայացումը

Backstage. Մեգին շուտով կթողարկի ամառային, ռիթմիկ նոր տեսահոլովակ

Backstage. «Աշխատում ենք ամեն ձեւով իրականացնել իրենց երազանքը». Արուս Տիգրանյան

Անդրանիկ Հարությունյանը` արկածային մանկության մասին եւ ոչ միայն

Backstage. Ինչպես են ընթանում «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները

Դիանա Տոռեսը` ծնողների կորստի, սիրահարվածության եւ ատամնաբույժի մասնագիտությամբ չաշխատելու մասին

Ինչպես է անցել Լիլիթ Բասյանի եւ Ալեքսանդր Բաբասյանի որդու 6-ամյակը. ծնողների անակնկալն ու խնջույքը

«Գրիշան իմ երազած ավտոմեքենան է նվիրել». Շողեր Թովմասյանը 28-ամյակի անակնկալների եւ խնջույքի մասին

Հասմիկ Կարապետյանը` խենթ հուշերի, կյանքի դժվար շրջանի ու Շանթի հետ իրենց առաջին հանդիպման մասին

Լիա Զախարյանը` մանկության, հոր բացակայության և ամուսնանալու ցանկության մասին

«Հիվանդանոցում քույրիկիս վերջին ցանկություններից էր, որ իր գրած երգը ես երգեմ». Marga

Անի Երանյանը՝ «Լինում է, չի լինում»-ի մանրամասների մասին

Նաիրա Մովսիսյանը՝ կրկին մայրանալու ցանկության, հայրիկի բացի եւ իր կողակցի մասին

«Լաց լինելու ու բարդույթավորվելու փոխարեն սովորեցի իմ անձը պաշտպանել». Իրինա Այվազյանը՝ NEWS.am STYLE-ի «արեւային» ֆոտոշարքում

Էմմա Մկրտչյանը` մանկության վառ հուշերի, Երեւանում բնակվելու եւ իր սիրտը կոտրելու մասին

Գոհար Հարությունյանը` մանկության, հայրիկի բացի եւ 16 տարեկանում նշանադրությունը չեղարկելու մասին

Ո՞ր երկու սիրված շոուներն են փակվում եւ ի՞նչ նոր պահանջներ է ներկայացրել «Օսկար»-ը. շաբաթվա սենսացիաներն ու հայտնիների ամենաքննարկված նորությունները (ֆոտո)

20:05, 12 սեպտեմբերի

Էլ ի՞նչ շաբաթ առանց խոսակցությունների ու քննարկումների, իսկ երբ այդ քննարկումները հայտնի մարդանց անվան շուրջ են, բնականաբար, ավելի լայն լսարան են ընդգրկում: NEWS.am STYLE-ն, ամփոփելով նախորդ շաբաթը, առանձնացրել է վերջին օրերի ամենաքննարկված ու սենսացիոն թեմաները, որոնք հետաքրքրել են մեր ընթերցողների մեծամասնությանը:

Շաբաթվա ընթացքում լրատվամիջոցները, հետեւորդներն ու, պարզապես, ոչ անտարբեր մարդիկ կիսում էին Արուսիկ Մկրտչյանի՝ DJ Վակցինայի անհանգստությունը եւ փորձում ամեն կերպ օգնել նրան: Արուսիկն ահազանգել էր, որ չգիտի, թե  5-ամյա որդին՝ Միկան, ինչ վիճակում է: Նա նշել էր, որ երեխայի հայրը՝ Ռուբեն Խաչատրյանը, երեխային պահում է իր մոտ եւ չի պատասխանում իր զանգերին.

«Երեխան երեկ վատ է եղել, մի քանի անգամ հետ է տվել, որից հետո շտապ օգնությամբ տարվել է հիվանդանոց, որտեղ մեկ ժամ պահելուց հետո դուրս են գրել։ Հայրը մի քանի անգամ խոսք է տվել միջնորդին եւ փաստաբանին, որ կվերադարձնի, բայց խաբել է։ Ես չգիտեմ՝ երեխան ուր է եւ ինչ վիճակում, որպես մայր ակնկալում եմ ձեր մասնակցությունը եւ այս խնդրին համապատասխան ուշադրություն դարձնելը»,- գրել էր նա։

Ավելի ուշ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Ռուբեն Խաչատրյանը՝ նշելով.

«Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ բոլորիդ երեկ համացանցում շրջանառվող հերթական պարսավանքի վրա ուշադրությունս սեւեռելու համար. 5-ամյա որդուս հետ խաղալիս որպես կանոն չեմ հետևում սոց.ցանցերում տարածվող լուրերին, ստահոդ ու դատարկաբնույթ երևույթները իմ հետաքրքրության շրջանակից դուրս են:

Գոյություն չունեցող պարսավանքին չեմ արձագանքում, հերյուրանքն անտեսելու կարողություն ձևավորել եմ վաղուց, իսկ երեխայիս խնամելու հետ կապված ինձ չճանաչող, սակայն ընտանիքս թիրախավորող անձանց մեկնաբանություններին գնահատական չեմ ուզում տալ: Ձեր խղճով շարժվե՛ք:

Մի քանի հակադարձում երևույթի հետ կապված. եթե շրջանառվող լուրերը իրականության հետ գոնե որևէ աղերս ունենային, հարցը տեղափոխված կլիներ իրավական հարթակ, ներկայացվող դեպքին պատշաճ արձագանք կլիներ գոնե ոստիկանության կողմից: Եթե իրավապահ մարմինները որևէ խնդիր չեն տեսել երեխայի՝ սեփական հոր հետ ժամանակ անցկացնելու մեջ, ուրեմն ցանկացած մեկնաբանություն, հատկապես իրողության հետ կապ չունեցող, պարսավանք է»:

Ինչեւէ, խնդիրն արդեն լուծված է. երեկ Արուսիկը տեղեկացրել է, որ երեխան արդեն իր մոտ է.

«Էսօր 7րդ օրն էր՝ լի արցունքներով ու կարոտով...

Առավոտից էլի սպասում, հույզեր, բազմաթիվ զանգեր ու նամակներ, 100 կմ քշած ճանապարհ, կռիվներ, լարվածություն եւ արդյունքում սուպերպրոֆեսիոնալ փաստաբանի ու ԴԱՀԿ աշխատակիցների ջանքերի շնորհիվ մենք ՄԻԱՍԻՆ եկանք տուն: Ես անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, որ պայքարեցիք ինձ հետ միասին: Այսուհետ մենք չպետք է լռենք, եթե մեզ ենթարկում են բռնության, մեր երեխաների եւ մեր իրավունքները ոտնահարվում են կամ անտեսվում»,-գրել է հայտնի դիջեյը:

Քիմ Քարդաշյանը շոկի է ենթարկել երկրպագուներին՝ ինստագրամյան էջում հայտարարելով, որ Keeping Up With The Kardashians շոուն շուրջ 14 տարվա գործունեությունից հետո փակվում է:

«Ծանր սրտով ես եւ իմ ընտանիքը հրաժեշտ ենք գալիս Keeping Up With The Kardashians շոուին: Այս 14 տարվա ընթացքում մենք ունեցել ենք մոտ 20 եթերաշրջան եւ հարյուրավոր էպիզոդներ, եւ մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ դիտում էին տարիներ շարունակ՝ կիսելով մեր լավ ու վատ ժամանակները, արցունքները, հետեւոլով մեր հարաբերություններին ու երեխաներին: Մենք ընդմիշտ երախտապարտ ենք այս հրաշալի հուշերին եւ այն մարդկանց, որոնց հանդիպել ենք այս ընթացքում»,-ասվում է աշխարհրահռչակ հայուհու հայտարարության մեջ:

Այս շաբաթ հայտնի դարձավ նաեւ մեկ այլ ռեյթինգային շոուի՝ ռուսական Comedy Woman-ի փակման մասին: Այս մասին հայտնել է շոուի մասնակիցներից Նադեժդա Անգարսկայան՝ Վյաչեսլավ Մանուչարովին տված հարցազրույցում։

«Երեկոյան գնում ենք պրոդյուսերի մոտ ժողովի։ Իսկ նա ասում է․ «Ես փակում եմ նախագիծը»»,- ասել է նա։

Նրանց չեն հայտնել նախագծի փակման պատճառը։ Շսոուն ТНТ հեռուստաալիքով հեռարձակվել է ավելի, քան տասը տարի։

«Ինչո՞ւ այդպես։ Սպառե՞լ է իրեն։ Պրոդյուսերներն այլ կարծիք ունեն։ Ես կասեի, որ գումար չի բերում»,- ենթադրել է Անգարսկայան։

«Օսկար» ամենամյա կինո մրցանակաբաշխությունն էլ նոր՝ սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի՝ սկսած 2024 թ-ից նոր կանոններ են գործելու «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հավակնորդների համար: Այդ կանոնները մտցվել են ռասսայակայն, էթնիկ, սեքսուալ եւ այլ փոքրամասնությունների, ինչպես նաեւ կանանց նկատմամբ ճնշման դեմ պայքարի նպատակով։ Այժմ չորս չափորոշիչ կա, որոնցից նվազագույնը երկուսը պետք է պահպանվեն, որպեսզի ժապավենը կարողանա հավակնել տարվա լավագույն ֆիլմ կոչմանը։

Առաջին հերթին դերասաններից մեկը, որը կատարում է առաջին կամ երկրորդ պլանի դերը, պետք է ռասսայական կամ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ լինի։ Եթե հնարավոր չէ կատարել այս պայմանը, մնացած խմբի նվազագույնը մեկ երրորդը պետք է կանայք, ռասսայական, էթնիկ փոքրամասնությունների, ԼԳԲՏ-ի ներկայացուցչներ եւ սահմանափակ կարողություններով մարդիկ լինեն։

Նմանատիպ պահանջներ առաջ կքաշվեն նաեւ ստեղծագործական եւ տեխնիկական անձնակազմի առաջ, նրանք ներառված են առանձին կետում։ Խոսքը ռեժիսորների, սցենարիտսների, կոմպոզիտորների, կոստյումների նկարիչների, գրիմարարների, խմբագիրների, պրոդյուսերների եւ այլոց մասին է։

Շաբաթվա ամփոփումը եզրափակենք ամենադրական  նոտայով: Woman’s Club-ի անդամ, պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասն առաջին անգամ ցուցադրել է որդուն՝ Գաբրիելին, որն իր աուրայով դրական հույզեր է պարգեւել գեղեցկուհու հետեւորդներին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ