«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Աստղային զույգեր, որոնք բաժանվել են ու միավորել... ու այդպես անվերջ

23:03, 20 սեպտեմբերի

Հարազատ հոգի գտնելը բարդ է, մանավանդ աստղերի համար։ Փորձելով գտնել հենց այն միակին՝ աստղերը մեկ բաժանվել են, մեկ միավորվել ի ուրախություն երկրպագուներին, գրում է Grzaiamagazine-ը։

Ջասթին Բիբեր եւ Հեյդի Բոլդուին

View this post on Instagram

A post shared by Hailey Baldwin Bieber (@haileybieber) on

Ջասթինն ու Հեյլին միմյանց ճանաչում են դեռահասության տարիներից։ Նրանք երկար ժամանակ ընկերութուն են արել, իսկ երբ բավականաչափ մեծացել են՝ առավել լուրջ հարաբերություններ ունենալու համար, երգիչը գերադասել է Disney-ի աստղ Սելենա Գոմեսին։ Բիբերի ու Գոմեսի հարաբերություններն անմիջապես չեն դասավորվել. սիրահարները մի քանի անգամ բաժանվել են, եւ այդ ընթացքում երգիչը փորձել է մխիթարություն գտնել Հեյլիի գրկում։ Սիրահարները «լիարժեք» սիրավեպ սկսել են   2016թ․-ին, սակայն կարճ ժամանակ անց բաժանվել են։ Նրանք որոշել են հարաբերությունները վերսկսել միայն 2018թ.-ին (Բիբերի ու Գոմեսի վերջնական բաժանումից կարճ ժամանակ անց) եւ մի քանի ամիս անց որոշել են ամուսնանալ։ Այժմ նրանց համարում են ամերիկյան շոու-բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը։

Բելա Հադիդ եւ The Weeknd

Մեր ժամանակների ամենաճանաչելի մոդելներից մեկն ու հայտնի երգիչը սկսել են հանդիպել 2015թ.-ին։ Ընդամենը մեկ տարի անց նրանք հայտարարել են բաժանության մասին։ Ռեփերը սիրավեպ է սկսել Սելենա Գամեսի հետ, սակայն հարաբերություններն արագ ավարտվել են։ Սելենան կրկին միավորվել է Բիբերի հետ, իսկ Աբելը (արտիստի իսկական անունը) մտափոխվել է ու վերադարձել Բելայի մոտ։ Նրանց կրկին սկսել են նկատել միջոցառումների ու ռոմանտիկ հանդիպումների ընթացքում, եւ երկրպագուների ուրախությունը սահման չուներ. սակայն կարճ ժամանակ անց սիրահարները կրկին բաժանվել են։ Մնում է միայն կռահել, թե ինչ է այժմ կատարվում նրանց միջեւ։

Ջիջի Հադիդ եւ Զեյն Մալիկ

Ջիջին ու Զեյնն առաջին անգամ միմյանց տեսել են 2015թ.-ին՝ երեկույթներից մեկի ընթացքում։ Ծանոթությունից կարճ ժամանակ անց նրանք սիրավեպ են սկսել։ Հինգ տարվա հարաբերությունների ընթացքում մոդելն ու երգիչը մի քանի անգամ բաժանվել են, սակայն ավելի ուշ՝ միավորվել։ 2018թ.-ին Հադիդին ու Մալիկն իրենց միկրոբլոգերում միանման հրապարակում էին արել՝ հայտարարելով վերջնական բաժանման մասին, սակայն անկախ դրանից՝ կրկին ցանկացել էին վերադարձնել անցյալը։ Եվ հիմա ամեն ինչ, իսկապես, լուրջ է։ Սուպերմոդելը երեխայի է սպասում, ինչի մասին հայտնել է հեռուստաշոուներից մեկի ընթացքում։

Մայլի Սայրուս եւ Լիամ Հեմսվորթ

Երգչուհին ու դերասանը ծանոթացել են 2009թ.-ին՝ «Վերջին երգ» ֆիլմի նկարահանումներևի ընթացքում։ Նրանց միջեւ արագորեն զգացմունքներ են առաջացել, սակայն մի քանի ամիս անց աստղերը բաժանվել են։ Միայն թե, ոչ երկար ժամանակով. Մայլին ու Լիամը շուտով վերականգնել են հարաբերություններն ու նույնիսկ հայտարարել նշանադրության մասին։ Սակայն խոստանալ չի նշանակում ամուսնանալ. նրանց հարսանիքն այսպես էլ չկայացավ, զույգը բաժանվել է ու մի քանի առանձին կյանքով ապրել։ Սայրուսը հանրությանը շոկի էր ենթարկում գռեհիկ արարքներով, ապշեցնող արարգությամբ փոխում զուգընկերներին, ու թվում էր՝ նույնիսկ չի հիշում նախկին փեսացուին։ Սակայն տպավորությունը սխալ էր. նախկին սիրահարներն, անկախ ամեն ինչից, չկարողացան առանց միմյանց եւ կրկին միավորվեցին՝ 2018թ.-ին ամուսնանալով։ Միայն թե գեղեցիկ պատմությունը տխուր ավարտ է ունեցել. հարսանիքից ընդամենը մեկ տարի անց երգչուհին ու դերասանը բաժանվեցին։ Ըստ լուրերի՝ խնդիրն այն էր, որ Մայլին առհասարակ պատրաստ չէր ընտանեկան կյանքի եւ «դասական» կնոջ դեր կատարելու։

Այզա եւ Գուֆ

Գործարար կինն ու ռեփերն ամուսնացել են 2008թ.-ին։ Դրանից կարճ ժամանակ անց լույս աշխարհ է եկել նրանց որդին՝ Սեմը։ Ցավոք, նույնիսկ հանուն ընտանիքի Գուֆն այդպես էլ չկարողացավ փոխել կենսակերպը, իսկ Այզան ստիպված էր հանդուրժել ամուսնու արարքները։ 2013թ.-ի աշնանը երաժիշտի կինը դիմել է ամուսնալուծության համար, սակայն նույնիսկ պաշտոնական բաժանումը նրանց չօգնեց վերջնականապես մոռանալ նախկին ամուսնուն։ Նրանք մի քանի անգամ փորձել են վերսկսել հարաբերությունները։ Միայն թե ռեփերի դավաճանություններն ու արգելված նյութերի հանդեպ հակումը քանդել է այդ միությունը, եւ այպես էլ չի ստացվել ամեն ինչ նորից սկսել։

 

Լուսանկարները՝ Stefanie Keenan/Getty Images, Lester Cohen/Wireimage/Getty Images,

Dia Dipasupil/Getty images, Instagram


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել