«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 15-րդ համերգաշրջանը. մեկնարկը կտրվի Մանսուրյանի ստեղծագործությամբ

17:02, 14 սեպտեմբերի

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 2020-2021 թթ. համերգաշրջանը: Նվագախմբի ծրագրերին չի խանգարի անգամ կորոնավիրուսը, քանի որ Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ թե´ երաժիշտները, թե´ ունկնդիրը այս մշակութային իրադարձության կարիքն ունեն:

«Մեզ համար շատ կարեւոր է 15-րդ համերգաշրջանի մեկնարկը: Պետք է նշեմ, որ մեր 14-րդ համերգաշրջանն էլ, իսկապես, շատ հագեցած անցավ` համերգներ ունեցանք, ինչպես Հայաստանում, այնպես էլ` դրսում: 81 համերգ ենք ունեցել, որոնց ընթացքում կատարել ենք ավելի, քան 190 ստեղծագործություն, ելույթ ենք ունեցել նաեւ փայլուն մենակատարների հետ, որոնք աշխարհում իրենց ուրույն տեղն ունեն, եւ կարծում եմ` դա, նույնպես, մեր նվագախմբի եզակի ձեռքբերումներից էր»,-այսօր՝ սեպտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսին նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Անդրադառնալով համերգաշրջանին ու առաջիկա ծրագրերին՝ Սմբատյանը հավելեց.

«Հոբելյանական համերգաշրջան է սպասվում: Այս տարի կունենաք 50 համերգ եւ շատ կարեւոր հյուրախաղ, երկու շատ մեծ ու կարեւոր ձայնագրության նախագծեր, ծրագրում ենք անցկացնել երեք փառատոն, իսկ վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ համերգաշրջանը, ինչը մեզ համար շատ կարեւոր է: Ծրագրում կան շատ հետաքրքիր ստեղծագործություններ, այդ թվում` մեզ համար շատ արժեքավոր` մաեստրո Մանսուրյանի «Ձյունե թագուհին» ստեղծագործությունը, որը մեզ համար ամենասիրելիներից է. առանց մաեստրոյի էլ մեր կյանքը չենք պատկերացնում: Կարծում եմ` այս դժվար օրերին շատ կարեւոր է, որ մենք կարողանանք բոլոր նորմերը պահպանելով ճիշտ ծավալել մեր գործունեությունը, որովհետեւ թե´ մենք, թե´ ունկնդիրը մշակութային իրադարձության կարիք ունենք: Լինենք լավատես ու կհաղթահարենք ամեն ինչ»:

Նոր համերգաշրջանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կբացի հայաստանյան պրեմիերայով՝ կհնչի Տիգրան Մանսուրյանի 7 աղոթք «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից, որը գրվել է ըստ Ներսես Շնորհալու՝ բարիտոնի՝ երգչախմբի եւ նվագախմբի համար։

«Անցած տարի կայացավ իմ հոբելյանական տարեդարձը, եւ նվագախումբն իմ կողքին եղավ բոլոր համերգների ընթացքում, միասին շրջագայեցինք` Արցախից սկսած, մինչեւ Գյումրի: Դրանք, իսկապես, տոնական օրեր էին` թե´ մեր լսարանի, թե´ երաժիշտներիս համար: Ես խորապես շնորհակալ եմ այս համագործակցության համար: Նվագախմբի հետ աշխատանքի արդյունքում ստեղծվել է նաեւ մի ձայնագրություն, որը թողարկվելու է Լոնդոնում. այն հետաքրքիր նախագիծ է, որը թույլ կտա ֆիլմերի երաժշտությունը ներկայացնել, ինչպես համաշխարհային, այնպես էլ` մեր լսարանին, որը գիտի այդ երաժշտությունն ու վաղուց սիրում է»,-նշեց Մանսուրյանը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը կարեւորում է սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը.

«Մեր առաջնային ծրագրերից մեկը եղել է այն, որ պետական սիմֆոնիկ նվագախումբն իր տեղը գտնի մարզահամերգային համալիրում, որպեսզի այս բեմը, որը լավագույններից է, իսկապես, ծառայի` որպես լավ երժշտություն մատուցելու հարթակ»,-իր խոսքում  նշեց նա: Անդրադառնալով համավարակի պայմաններում համերգաշրջանի կազմակերպմանը՝ համալիրի տնօրենը հավելեց,-«Համալիրն իր տարածքով ու չափսերով համապատասխանում է բոլոր նորմերին. սոցիալական հեռավորությունը կպահվի եւ հանդիսատեսը կարող է ներկա լինել համերգներին` իհարկե պահպանելով անվտանգության բոլոր կանոնները»:

NEWS.am STYLEՍերգեյ Սմբատյանից հետաքրրվեց նաեւ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի բարեգործական ծրագրերից: Հիմնադրամը ստեղծվել է դիրիժորի նախաձեռնությամբ, եւ նպատակ ունի բացահայտել, զարգացնել, կրթել եւ աջակցել տաղանդաշատ երաժիշտներին, մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչներին:

«Հիմնադրամը ստեղծվել է, որ մենք երեխաներին օգնենք ստանալ լավ կրթություն, ունենալ կապեր լավ մասնագետների հետ: Մենք հաճախ ենք խոսում խնդիրների մասին, բայց, նույնիսկ, այդ դեպքում շատ քիչ քայլեր ենք ձեռնարկում դրանք լուծելու համար, եւ այս նախագիծն ունի գործունեության այլ ֆորմատ, որը կապ չունի նվագախմբի հետ, բայց հստակ է այն, որ այն երաժիշտները, որոնք հիմնադրամից ստանում են կրթաթոշակ, վաղը կլինեն սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները, եւ դա ինձ համար ամենակարեւորն է: Այս հիմնադրամն ինձ համար այլ նշանակություն ունի, քանի որ երիտասարդ երաժիշտներին օգնելն իմ կյանքի մեծագույն հաճույքն է»,-նշեց նա:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել