Հայտնիներ, որոնք իրենց երեխաներին այսօր ուղեկցել են առաջին դասարան

«Ուզում եմ երեխա ունենալ». Շպռոտը` իր երազանքի և 41-ամյակին նվիրված խնջույքի մասին

Եվա Խաչատրյանի, Վիկտորյա Սահակյանի եւ այլ դերասանուհիների մասնակցությամբ բացօթյա ներկայացումը

Backstage. Մեգին շուտով կթողարկի ամառային, ռիթմիկ նոր տեսահոլովակ

Backstage. «Աշխատում ենք ամեն ձեւով իրականացնել իրենց երազանքը». Արուս Տիգրանյան

Անդրանիկ Հարությունյանը` արկածային մանկության մասին եւ ոչ միայն

Backstage. Ինչպես են ընթանում «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները

Դիանա Տոռեսը` ծնողների կորստի, սիրահարվածության եւ ատամնաբույժի մասնագիտությամբ չաշխատելու մասին

Ինչպես է անցել Լիլիթ Բասյանի եւ Ալեքսանդր Բաբասյանի որդու 6-ամյակը. ծնողների անակնկալն ու խնջույքը

«Գրիշան իմ երազած ավտոմեքենան է նվիրել». Շողեր Թովմասյանը 28-ամյակի անակնկալների եւ խնջույքի մասին

Հասմիկ Կարապետյանը` խենթ հուշերի, կյանքի դժվար շրջանի ու Շանթի հետ իրենց առաջին հանդիպման մասին

Լիա Զախարյանը` մանկության, հոր բացակայության և ամուսնանալու ցանկության մասին

«Հիվանդանոցում քույրիկիս վերջին ցանկություններից էր, որ իր գրած երգը ես երգեմ». Marga

Անի Երանյանը՝ «Լինում է, չի լինում»-ի մանրամասների մասին

Նաիրա Մովսիսյանը՝ կրկին մայրանալու ցանկության, հայրիկի բացի եւ իր կողակցի մասին

«Լաց լինելու ու բարդույթավորվելու փոխարեն սովորեցի իմ անձը պաշտպանել». Իրինա Այվազյանը՝ NEWS.am STYLE-ի «արեւային» ֆոտոշարքում

Էմմա Մկրտչյանը` մանկության վառ հուշերի, Երեւանում բնակվելու եւ իր սիրտը կոտրելու մասին

Գոհար Հարությունյանը` մանկության, հայրիկի բացի եւ 16 տարեկանում նշանադրությունը չեղարկելու մասին

«Շատ էի ցանկանում գալ Հայաստան». Արծվիկի նոր ֆոտոշարքը, խափանված ծրագրերն ու երջանկության նոր բանաձեւը

16:25, 15 սեպտեմբերի

Երգչուհի Արծվիկը նոր, հետաքրքիր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարչուհի Սվետլանա Սոինայի հետ. կադրերում մոսկվաբնակ երգչուհին եղջերուների հետ է, իսկ ետնամասում գեղեցիկ բնությունն է: Արծվիկը նշում է` նման ֆոտոշարքի միտք վաղուց ուներ. «Միշտ ցանկանում եմ անել այն, ինչ դեռ ոչ ոք չի արել եւ հուսով եմ` ինձ մոտ ստացվում է»,-ասում է նա: Ինչ վերաբերում է եղջերուների հետ աշխատանքի դժվարություններն` երգչուհին ժպիտով հավելում է. «Ես այնպես էի զգում կենդանիներին, որ ամեն բան շատ հանգիստ անցավ»:

Արծվիկն իր նոր ֆոտոշարքը տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ պատմել` ինչպես են անցել կարանտինային օրերը Մոսկվայում:

Արծվիկ, հետեւելով հրապարակումներիդ, նկատել եմ, որ արդեն Մոսկվայում ունենում ես ելույթներ, բայց դրանից առաջ, ինչպես բոլորը` դու եւս ունեցար երկար դադար. ինչպե՞ս այն քեզ վրա անդրադարձավ:

Ինձ համար սա շատ բարդ ժամանակաշրջան էր, երբ մի պահ հասկանում ես, որ քո մասնագիտությունը ոչ մեկին պետք չէ: Դա շատ բարդ բան է, բայց ես հույսս չէի կորցնում, եւ այսօր էլ, չնայած իրավիճակը հեշտ չէ, արդեն կամաց-կամաց սկսում ենք աշխատել ու առաջ շարժվել: Հուսով եմ` մոտ ժամանակներս ամեն ինչ կհարթվի:

Մյուս կողմից` դու անդադար աշխատում ես. միգուցե, քեզ պե՞տք էր փոքր-ինչ դադար վերցնել...

Այո, իսկապես, ամբողջ կյանքիս ընթացքում սովոր եմ աշխատելուն, եւ սա ինձ համար անգործության մի շրջան էր, բայց ուրախ եմ, որ կարողացա լինել տանը, արեցի այն, ինչ միշտ ցանկանում էի անել, իմ ուզածով կահավորեցի տունը, հետաքրքրությամբ վերանայեցի սիրելի ֆիլմերս, կարդացի այն գրքերը, որոնք միշտ ցանկանում էի կարդալ, այնպես որ` ժամանակս օգտակար բաների վրա եմ ծախսել:

Շատերն ասում են, որ կորոնավիրուսից հետո սկսել են այլ կերպ նայել կյանքին. քո մտածելակերպը փոխվե՞լ է այս օրերին:

Այո... Սկսում ես ավելի շատ գնահատել այն, ինչ արդեն ունեիր, հիմա ամեն մանրուքի մեջ երջանկություն եմ ման գալիս, նաեւ ամեն ելույթս, որը ժամանակին սովորական բան էր թվում, հիմա այնքան երջանկություն է պարունակում ամեն վայրկյանի մեջ... Կարծում եմ` սա վերաարժեքավորելու ժամանակահատված է, որ գիտակցենք, որ այն, ինչ ունենք, ավելի կարեւոր է ու թանկ, քան նյութական բաները:

Շա՞տ ծրագրեր խափանեց վիրուսը:

Շատ ծրագրեր ունեի` դրանք համերգներ էին, ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի տարբեր քաղաքներում, որոնք հիմա հետաձգվել են անորոշ ժամանակով:

Շատ էի ցանկանում գալ Հայաստան` հանգստանալու եւ նաեւ՝ այդ համերգների նպատակով, բայց հիմա դեռ չգիտենք` ինչպես կստացվի. շատ եմ ուզում գալ, հույս ունեմ` ամեն բան լավ կլինի:

Ամեն դեպքում որոշ բաներ հասցրիր անել, օրինակ, Մարգարիտա Պոզոյանի հետ ձեր` «Сестра по духу» երգը մատուցեցիք նոր տեսահոլովակով` ռուս աստղերի մասնակցությամբ...

Այո, մենք այդպես նշեցինք «Сестра по духу» երգի 5-ամյակը. որոշեցինք հավաքել մեր ընկերներին ու գործընկերներն, ու այդպիսի հիշարժան տեսահոլովակ ստացվեց: Մեզ այն շատ է դուր գալիս` ամեն ինչ գեղեցիկ է ու մեղեդային:

Երեւի նաեւ շատ ես ստեղծագործել այս ընթացքում. ի՞նչ նորություններ ես պատրաստել:

Հիմա նոր երգեր եմ պատրաստում, բայց դրանք կարանտինի ընթացքում չեմ ստեղծել: Չգիտեմ` ինչու, բայց կարանտինի ընթացքում ոչինչ չեմ կարողացել գրել, ցանկություն չկար, իսկ այսօր միանգամից երկու երգի շուրջ եմ աշխատում, որոնք շատ շուտով կներկայացնեմ իմ սիրելի ունկնդիրներին:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English


  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ