Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ինչպես պատասխանել անտեղի հարցերին

21:12, 23 սեպտեմբերի

Ռազմավարություն 1. Հիշեք, դուք պարտավոր չեք ձեր մասին պատմել, եթե չեք ուզում: Բայց ամեն դեպքում պետք է ինչ-որ պատասխան տալ հարցին: Եթե հարցը թույլ է տալիս, կարելի է լղոզված ինչ-որ բան պատասխանել` միաժամանակ ճշգրիտ տեղեկություններ չտալով: Օրինակ, այն հարցին, թե «Դու ինչքան ես վաստակում», կարելի է պատասխանել. «Միջինը ինչպես բոլորը այդ ոլորտում»: Եվ որպեսզի չհետեւի հաջորդ հարցը. «Իսկ միջինն ինչքան է», աներես զրուցակցից առաջ ընկեք` հանդիպակաց հարցով.  «Իսկ դու ինքդ որքա՞ն ես վաստակում»: Նա իրեն նույնքան անհարմար կզգա, որքան դուք, եւ գուցե հետագայում դադարի նման հարցեր տալ:  

Ռազմավարություն 2. Ուշադրությունը ձեզնից վերաուղղորդեք դեպի զրուցակիցը` նրան վերադարձնելով նույն հարցը: Օրինակ, ձեզ հարցնում են. «Ե՞րբ եք երկրորդ երեխան ունենալու»: Իսկ դուք կպատասխանեք. «Իսկ դո՞ւք` երբ (առաջինին, երկրորդին, երրորդին)»:

Ռազմավարություն 3. Հարցին  հարցով պատասխանեք: Ջանացեք դա անել քաղաքավարի եւ հանգիստ:   Հարցը սկսեք այս ֆրազից. «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ… »: Օրինակ, ես ճի՞շտ եմ հասկանում, որ իմ անձնական կյանքը ձեզ մոտ այնպիսի հետաքրքրություն է  առաջացնում, որ ուրիշ հարցնելու բան չկա: Կամ, ես ճի՞շտ եմ հասկացել, որ դուք չէիք հրաժարվի իմ ննջարանում մոմ պահել:  Նման պատասխան հարցերով դուք կգծեք ձեր սահմանները: Մարդն իրեն անհարմար կզգա եւ կդադարի աներես հարցեր տալ: 

Ռազմավարություն 4. Դրամատիզմ ավելացրեք: Այսպիսի ոգով որեւէ բան ասեք.   «Ինձ երբեք մի հարցրու դա: Ինձ համար չափազանց դժվար է խոսել դրա մասին: Դա փակ թեմա է»: Կարելի է մի քիչ հեգնանք ավելացնել եւ ասել նման մի բան.   «Դա գաղտնի տեղեկություն է»:

Ռազմավարություն 5. Օգտագործեք անսպասելիության էֆեկտը: Ամենայն հավանականությամբ, այսպիսի հարց տալով. «Դու ե՞րբ ես ամուսնանալու», ձեզանից խուսափում կամ նյարդայնություն են սպասում:  Իսկ դուք, ընդհակառակը, սկսեք մանրամասների մեջ մտնել. «Չինական հորոսկոպի համաձայն, դա պետք է տեղի ունենա այս ժամանակ, աստղերն ընդհանրապես այսպես են ասում: Եվ ընդհանրապես, դա տեղի կունենա, երբ ես հանդիպեմ անհրաժեշտ մարդուն եւ հասկանամ, որ մենք սիրում ենք իրար… եւ այլն»:

Աղբյուրը` Woman.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել