Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Մազերս ծնված օրվանից չեմ կտրել». Դալիթայի նոր՝ ոճային ֆոտոշարքն ու 20 փաստ՝ երգչուհու մասին

12:25, 17 սեպտեմբերի

20-ամյա Դալիթան նոր ֆոտոշարք է իրականացրել, որն առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին: Լուսանկարներում երգչուհին ոճային կերպարներում է, իսկ շարքն ամբողջացնում են բնության տեսարանները:

Դալիթայի ֆոտոշարքը ներկայացնում ենք՝ «20 փաստ հայտնիների մասին» խորագրի ներքո, որի միջոցով փորձել ենք ավելին բացահայտել երգչուհու նախասիրությունների մասին:

Դալիթա, առավոտդ սկսվում է...

Առավոտս սկսվում է զարթուցչի ձայնով՝ որը իմ սիրած երաժշտությունն է:

Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:

Յուրաքանչյուր օր ջուրը, մրգերն ու կաթնամթերքը պարտադիր են:

Կերակուր, որը տանել չես կարողանում:

Հարիսա:

Հասակդ ու քաշդ:

Հասակս՝ 1.68 սմ, քաշս՝ 45 կգ:

Վերջին անգամ ո՞ր տարիքում ես եղել կարճ սանրվածքով ու մոտավորապես որքա՞ն կարճ էր:

Մազերս ծնված օրվանից չեմ կտրել (ծիծաղում է): 2 տարեկանում եղել է ամենակարճը՝ ուսերիս չհասած:

Սիրահարվա՞ծ ես:

Ոչ:

Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:

Դալ, Դալի, Դալիթ:

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Arachnophobia` վախ ահավոր մեծ սարդերից։

Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես:

Դեռ որեւէ խենթ քայլ չեմ արել կյանքում:

Ի՞նչը երբեք չես ների:

Ներել կարողանում եմ, բայց մոռանալ՝ ոչ։

Քեզ ո՞ր գրական հերոսին ես նմանեցնում:

«Հարրի Փոթերից» Հերմիոնա Գրեյնջերին (Hermione Granger)՝ ոչ միայն նրա համար, որ իմ սիրելի հերոսուհիներից է, այլեւ բնավորության նման կողմեր ունենք՝ աշխատասիրություն, պատասխանատվություն, արդարություն, չհանձնվող տեսակ:

Քո ականջակալներում հաճախ հնչում է...

Իմ playlist-ում հնչում է տարբեր ժանրերի երաժշտություն՝ դասական, փոփ եւ soft rock: Իսկ վերջերս ամենաշատը լսում եմ Imagine Dragons, Taylor Swift, Lewis Capaldi...

Կյանքում ի՞նչ երբեք չես անի:

Մարդկանց վատություն չեմ անի:

Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Բջջային հեռախոսս, դրամապանակս, մեքենայիս բանալիները:

Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:

Սպիտակ:

Երեւանում ամենասիրելի վայրդ

Հանրապետության հրապարակն է:

Քո բնավորության ամենաբարդ գիծը:

Դժվար եմ վստահում մարդկանց:

Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել/ինչից:

Նեղվել եմ, որ կարանտինի պատճառով որոշ ծրագրեր հետաձգվեցին։

Ամենազավեշտալի բամբասանքը, որ երբեւէ քո մասին լսել ես:

Չեմ լսել որեւէ բամբասանք իմ մասին (ժպտում է):

Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:

Կհասցնե՞ս ե´ւ երգչուհի, ե´ւ դերասանուհ, ե´ւ ծրագրավորող լինել: Շատ անիմաստ հարց է իմ կարծիքով, որովհետեւ, եթե արդեն զբաղվում եմ բոլորով, ուրեմն վստահ եմ եղել որոշմանս մեջ։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ The Iconn

Հագուստը՝ Zatik Studio

Վարսահարդար՝ Ջեք Թեքեյան

Դիմահարդար՝ Մերի Մկրտումյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել