Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը, միզել է «Գրեմմի» մրցանակաբաշխության արձանիկի վրա, տեսանկարահանել դա, ավելին՝ հոլովակը հրապարակել Twitter-ի իր էջում։
Հոլովակում երեւում է, որ ռեփերը մրցանակը դրել է զուգարանակոնքի մեջ։ «Հավատացեք, ես կանգ չեմ առնի»,- հոլովակը մակագրել է նա։
Մեկնաբանություններում օգտատերերը նշել են, որ Ուեսթի վերջին հրապարակումները զարմացնում են իրենց եւ կոչ են արել կանգ առնել։ Նրանց մի մասին ծիծաղեցրել է, որ ռեփերը ցանկանում է ԱՄՆ նախագահ դառնալ։
Trust me ... I WONT STOP pic.twitter.com/RmVkqrSa4F
— ye (@kanyewest) September 16, 2020
Ընդ որում, Քանյեի հրապարակումները, որը տառապում է երկբեւեռ խանգարմամբ, բավական տարօրինակ են։ Ինչի՞ մասին է վկայում, օրինակ, հրապարակումների շարքը, որում նա իրեն նոր Մովսես է հայտարարեկ եւ հրաժարվել նոր երաժշտություն թողարկել այնքան ժամանակ, քանի դեռ ընկերությունները, որոնց հետ պայմանագիր է կնքել, իրեն չազատեն դրանց պարտավորություններից։ Արտիստը սոցիալական ցանցում հրապարակել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը՝ նախապես տպելով այն եւ կախելով իր պատին։
Լուսանկարը՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները