Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17–րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կղեկավարի ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը: Օրեր առաջ ավարտված Վենետիկի 77–րդ կինոփառատոնում ֆիլիպինցի ռեժիսորը արժանացավ «Լավագույն ռեժիսոր» մրցանակին՝ 4–րդ անգամ անմրցանակ չլքելով Լիդո կղզին: Նախորդ մրցանակների թվում էր Ոսկե առյուծը «Հեռացած կինը» (2016) ֆիլմի համար, որն ամիսներ անց ցուցադրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ։ Ռեժիսորի պատվավոր մրցանակների թվում է նաև Լոկարնոյի կինոփառատոնի Ոսկե ընձառյուծը «Նախորդից» ֆիլմի համար, իսկ 2016-ին Բեռլինի միջազգային կինոփառատոնում Դիասի «Օրորոցային վշտալի գաղտնիքին» ֆիլմը արժանացավ Ալֆրեդ Բաուերի անվան «Արծաթե արջի», ինչպես նաև 480 րոպե դիտումից հետո ևս տասնյակ րոպեներ հոտնկայս ծափահարությունների:
«Մենք հպարտ ենք հայտարարել, որ Լավ Դիասը Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17–րդ կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն է։ Առանձնահատուկ շեշտեմ, որ, ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս փառատոնային ժյուրին կազմված է լինելու ոլորտի ճանաչված անուններից: Շատ շուտով հրապարակենք նաև փառատոնային մյուս մրցույթների ժյուրիների անունները»,-նշում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը:
Հավելենք, որ համավարակային իրավիճակով պայմանավորված Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնական իրադարձություններն այս տարի տեղի կունենան աշնանը՝ նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում։ Նշենք, որ այս տարվա հուլիսին փառատոնը ներկայացավ արդեն միջազգային կինոշուկայում մեծ ճանաչում վայելող «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերով ու նախագծերով, որոնք անցկացվեցին առցանց եղանակով հուլիսի 13-16-ը՝ մաս կազմելով հուլիսյան ծիրանային կյանքին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 հունվարի
ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:49, 19 հունվարի
Ռոմեո Բեքհեմն առաջին անգամ հայտնվել է Vogue-ի շապիկին21:12, 19 հունվարի
Ո՞րն է տղամարդկանց համար իդեալական կինը20:36, 19 հունվարի
Գարիկ Մարտիրոսյանը «Маска» շոուի ժամանակ հրաժարվել է գովազդել ադրբեջանցի հովանավորին20:17, 19 հունվարի
Բուզովան ակնարկել է, որ կդառնա «Последний герой» հաղորդման նոր հաղորդավարուհին19:33, 19 հունվարի
Հայ հայտնիներ, որոնք 2021-ը սկսել են կտրուկ ոճափոխությամբ (ֆոտո)19:01, 19 հունվարի
Յուլյա Նաչալովայի մահից 2 տարի անց ծնվել է նրա որդին18:37, 19 հունվարի
Մահացել է «Սիմփսոնների» սցենարիստ Դեւիդ Ռիչարդսոնը18:08, 19 հունվարի
«Սիրելու եմ հավերժ»․ Իրինա Թովմասյանի եւ ամուսնու ջերմ լուսանկարը17:31, 19 հունվարի
Քիմ Քարդաշյանը պարծեցել է Instagram-ում իր ռեկորդով17:05, 19 հունվարի
«Դեռ չեմ պատկերացնում` ինչպես եմ համերգներ ունենալու. հոգեպես առայժմ պատրաստ չեմ». Անուշիկ Ալավերդյանը՝ ընտանեկան ֆոտոշարքի, բեմը կարոտելու եւ նոր գործունեության մասին16:14, 19 հունվարի
«Շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ քեզ ուղարկեց այս աշխարհ»․ Գրիգոր Դանիելյանի շնորհավորանքը կնոջ ծննդյան օրվա առթիվ