Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանին այսուհետ ավելի հաճախ կտեսնենք երգարվեստում: Օրերս կայացավ Անահիտի, Գեւորգ Մկրտչյանի ու Աղաս Մանուկյանի կատարմամբ՝ «Հըրսանիք» հումորային երգի տեսահոլովակի պրեմիերան, իսկ այսօր արդեն խոսվում է դերասանուհու նոր զուգերգի մասին: Այս անգամ նա համագործակցում է երգիչ Տյոմի հետ:
NEWS.am STYLE-ը Անահիտ Կիրակոսյանի հետ զրուցել է, ինչպես երաժշտական նորությունների, այնպես էլ նոր՝ «Սարի աղջիկ» սերիալում իր դերի մասին:
Խոսելով «Հըրսանիք» տեսահոլովակի մասին՝ Անահիտը նշեց, որ արդեն ստանում է դրական արձագանքներ.
«Իսկապես, արձագանքը շատ բուռն ու մեծ է, տեսահոլովակը շատ հումորային է ստացվել, կերպարներն էլ... Այնքան պրոֆեսիոնալ մարդիկ էին հավաքվել նախագծի շուրջ, որ բոլորի մոտ կարծիք էր, թե փոքրիկ ֆիլմ ենք ստացել: Այդպիսի ժանրում երգելիս ինձ տեսնելն անսովոր էր շատերի համար, իսկ ես սիրում եմ զարմացել ու փոփոխություններ անել. արդյունքից դժգոհ չեմ»:
Դերասանուհու խոսքով՝ Տյոմի հետ զուգերգը բոլորովին տարբեր է լինելու.
«Տյոմի հետ մեր զուգերգը բացարձակապես այլ ժանրում է. երգը դրամատիկ է, գործիքավորումն արել է Գոռ Սուջյանը, երգի հեղինակը Դավիթ Դոլինյանն է: Նա հիմա Մոսկվայում է, առաջարկը հենց նրանից եմ ստացել: Դավիթն ասաց, որ այն ցանկանում է ներկայացնենք զուգերգով: Միասին քննարկեցինք, եւ ես առաջարկեցի Տյոմին, որովհետեւ նախ՝ շատ սիրում եմ նրան` որպես երգիչ, հետո նրան ճանաչում էի «X Factor»-ից, շատ հետաքրքիր ու յուրահատկ ոճ ունի, որը ես շատ եմ հավանում: Դավիթը մեծ ուրախությամբ համաձայնվեց, եւ երբ Տյոմին առաջարկեցինք համագործակցել, նա, նույնպես մեծ ոգեւորությամբ արձագանքեց, ու սկսեցինք աշխատել երգի շուրջ: Երգը սիրո մասին է, սիրող սրտերի փոխհարաբերության, տարածության, կարոտի եւ այն մասին, որ իրական սիրո դեպքում ամեն ինչ հաղթահարելի է»:
Անահիտի երկրպագուների համար նորություն չէ, որ դերասանուհին վաղուց է երգում. նախկինում նա ավելի հաճախ հանդես էր գալիս կիթառային կատարումներով.
«Այնպես չէ, որ հատուկ ինչ-որ բան եմ արել երգարվեստով զբաղվելու համար, բայց պանդեմիայի ընթացքում երկար ժամանակ ունեի մտորելու, աշխատելու, ձայնի առումով կատարելագործվելու համար եւ արդեն կա շարունակություն, այսինքն` կշարունակեմ ներկայանալ` որպես երգչուհի. ունեմ էլի առաջարկ խոսքերի հեղինակի կողմից, որի համար գրում եմ երաժշտություն. երգը միշտ ինձ հետ եղել է` անկախ նրանից կիթառով եմ երգել, թե` առհասարակ: Առանց երաժշտության ինձ դժվար է, երգը, երաժշտությունն իմ ընկերն են»,-ասում է նա ու հավելում,- «Դեռ չենք սկսել տեսահոլովակի նկարահանումները, դեռ Դավիթի հետ քննարկում ենք, թե ինչպես պետք է ներկայացնենք երգի գաղափարը: Թե´ Տյոմի, թե´ Գոռի, թե´ Դավիթի հետ աշխատելը, պարզապես, հաճույք է, որովհետեւ նրանք երեքն էլ իրենց գործում պրոֆեսիոնալ ու, առհասարակ, լավ մարդիկ են: Նրանք ինձ էլ շատ օգնեցին, որովհետեւ ես, ի վերջո, մասնագիտությամբ դերասանուհի եմ, ոչ թե երգչուհի. երգող դերասանուհի եմ, եւ հետաքրքիր է, որ Դավիթը հենց այդ պատճառով էլ ինձ էր ընտրել, որովհետեւ ցանկություն ուներ, որ ես` որպես դերասանուհի երգեմ, իսկ Տյոմը` որպես պրոֆեսիոնալ երգիչ: Հենց դա է լինելու երգի հետաքրքրությունը»:
Հեռուստադիտողը Անահիտին կտեսնի նաեւ Դիանա Գրիգորյանի «Սարի աղջիկ» հեռուստասերիալում.
«Այնտեղ ես մանրմնավորում եմ Աննային: Սա առաջին նախագիծը չէ իմ մասնակցությամբ, որը հումորային չէ: Վերջին համագործակցությունս եղել է Հրաչ Քեշիշյանի հետ` «Պատվի համարում», մինչ այդ` եղել է «Անցյալի ստվերները», նաեւ՝ այլ ֆիլմեր, պարզապես, հեռուստադիտողին ավելի մոտ եմ հումորային ժանրում, բայց այս պարագայում կերպարս դրամատիկ է: Շատ բացահայտումներ չեմ անի, ուղղակի կասեմ, որ հետեւեն հեռուստասերիալին, որովհետեւ շատ հետաքրքիր է լինելու»,-նշեց դերասանուհին:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Անահիտի եւ Տյոմի ֆեյսբուքյան էջերից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:45, 26 հունվարի
Սիլվի Բարկովայի բնական կերպարը22:21, 26 հունվարի
Մարինյան թատրոնի մենակատարի վրա դանակով հարձակվել է կինը22:12, 26 հունվարի
Ի՞նչ են նշանակում գրկախառնությունները21:49, 26 հունվարի
Անուշիկ Ալավերդյանի լուսանկարը դստեր հետ21:10, 26 հունվարի
Հարվի Վայնշտեյնի ընկերությունն ավելի քան 17 մլն դոլար կվճարի նրա զոհերին20:59, 26 հունվարի
«Իմ մասնիկ»․ Արփի Գաբրիելյանի եւ որդու քնքուշ լուսանկարը20:29, 26 հունվարի
Ռուդկովսկայան հաշտվել է Մալախովի որդու «հիվանդության» մասին հոդվածից հետո19:49, 26 հունվարի
«Եղիր ինքնավստահ». Հասմիկ Խոջյանի լուսանկարը19:19, 26 հունվարի
Netflix-ը ֆիլմ կնկարահանի «Ֆորմուլա 1»-ի ավտոմրցարշավների մասին. գլխավոր դերում Ռոբերտ դե Նիրոն է18:34, 26 հունվարի
Բրիտանացիները Չեռնոբիլի մասին նոր վավերագրական ֆիլմ կնկարահանեն18:05, 26 հունվարի
Բոբը կրկին նորաձեւ է. հայ հայտնիներ, որոնք նախընտրում են այս սանրվածքը (ֆոտո)17:36, 26 հունվարի
Առեղծվածային հանգամանքներում մահացել է «Վոստոկ» խմբի մենակատարը