Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Հայաստանը կմասնակցի «Мир гитары» միջազգային երաժշտական փառատոնին

16:08, 18 սեպտեմբերի

Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի նախագահ, Silk Note Festival-ի գեղարվեստական ղեկավար, հայտնի կիթառահար, բազմաթիվ մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը ելույթ կունենա «Мир гитары» միջազգային երաժշտական փառատոնի փակմանը:

Համերգը կհեռարձակվի սեպտեմբերի 18-ին, ժամը 20:00-ին՝ միջազգային փառատոնի պաշտոնական կայքով: Բացի Ժորա Սարգսյանից, հանդես կգան նաեւ այլ արտիստներ, այդ թվում՝ ՌԴ ժողովրդական արտիստ Դանիիլ Կրամերը, կիթառահար Ռոման Միրոշնիչենկոն, Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախումբը եւ այլք: Համերգային ծրագրում կիթառի համար գրված ինքնատիպ ստեղծագործություններ են։

Նշենք, որ «Мир гитары» խոշորագույն միջազգային երաժշտական փառատոնին մասնակցում են կիթառի երաժշտության վարպետները: Այն անցկացվում է Կալուգա քաղաքում 1998 թվականից:

No description available.

Ժորա Սարգսյանը Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Իսպանիայի և այլ տասնյակ միջազգային մրցույթների դափնեկիր է: Սարգսյանը եղել է բազում միջազգային փառատոնների, մրցույթների և ամառային ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Գերմանիայում, Իտալիայում Խորվաթիայում, Ռուսաստանում, Նիդերլանդներում, Հնդկաստանում, Հայաստանում, Վրաստանում:
 
Վարպետության դասերով ու դասախոսություններով հանդես է եկել Համբուրգի, Քյոլնի, Ամստերդամի, Փարիզի, Նեապոլի, Բարսելոնայի, Զագրեբի, Սալոնիկի, Թբիլիսիի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Տալինի, Վիլնյուսի և այլ երկրների կոնսերվատորիաներում:
 
Հանդես է եկել Կոնցերտգեբաու, Համբուրգի, Քյոլնի, Մոնտենեգրոյի, Վիվալդիի անվան կամերային և այլ նվագախմբերի հետ: Անսամբլների կազմում որպես կիթառահար հանդես է եկել Սթինգի և Էնրիկե Իգլեսիասի համերգներին:
 
Սեպտեմբերի 18-ի երեկոյան հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել Ժորա Սարգսյանի կատարումները՝ միջազգային փառատոնի շրջանակում հետևյալ հղումով՝ https://account.guitarworld-kaluga.ru/:

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել