Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Բենքսին գաղտնիության պատճառով կարող է կորցնել իրավունքներն իր աշխատանքների նկատմամբ

11:33, 19 սեպտեմբերի

Փողոցային նկարիչ Բենքսիի ապրանքանիշը վտանգի տակ է հայտնվել, երբ Full Color Black ընկերությունը, որը շնորհավորական բացիկներ է թողարկում, հաղթել է դատական գործընթացը եւ թույլտվություն ստացել նկարչի ստեղծագործությունները տարածել ապրանքների վրա։

Full Color Black-ի ներկայացուցիչները պնդում էին, որ կարող են օգտագործել Բենքսիի «Flower Thrower» նկարը, քանի որ նա չի կարող նույնականացվել որպես իսկական հեղինակ այն պատճառով, որ նրա անձը շարունակում է գաղտնի մնալ։ Այդ որոշման վրա չի ազդում նաեւ 2014թ.-ին Բենքսիի կողմից ձեռք բերված ԵՄ ապրանքանիշը արվեստի ստեղծագործությունների համար։

Եվրոպական միության՝ ինտելեկտուալ սեփականության գերատեսչությունը դա հետեւյալ կերպ է պարզաբանում. «Բենքսին նախընտրել է անհայտ մնալ եւ մեծամասամբ գրաֆիտի նկարել ուրիշի սեփականության վրա առանց թույլտվության եւ ոչ թե նկարել իր կտավների կամ իր սեփականության վրա»։ Կոմիտեն նաեւ հղում է արել նախորդ տարի Բենքսիի՝ հուշանվերների խանութ բացելու որոշոմանը, որը մի քանի շաբաթ գոյություն է ունեցել ինտերնետային խանութի հետ, որը սահմանափակ տպաքանակով վաճառել է Banksy-ի արտադրանքը։ Այն հայտնաբերել է, որ Բենքսին խանութը բացել է եւ «ապրանքանիշն օգտագործել է միայն օրենքը շրջանցելու համար»՝ հավելելով, որ «այդ գործողությունները համատեղելի չեն ազնիվ պրակտիկայի հետ»։  

Ապրանքանիշերի ոլորտում մասնագիտակցած փաստաբան Ահարաոն Միլսը World Trademark Review-ին ասել է, որ այդ որոշումը նշանակում է, որ «Բենքսիի բոլոր ապրանքանիշերը վտանգի տակ են, քանի որ նրա բոլոր աշխատանքները պիտակավորված են նույն անվամբ»։

Աղբյուրը՝ TheBleprint

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել