NEWS.am STYLE-ը շարունակում է կիսվել հայտնի ֆիլմերի մասին հետաքրքիր փաստերով։ Այսօր կխոսենք Էնթոնի եւ Ջո Ռուսո եղբայրների՝ 2014թ.-ի «Առաջին վրիժառուն. ուրիշ պատերազմ» ժապավենի մասին։ Եվ այսպես…
1. Marvel studios-ի ղեկավար Քեւին Ֆայգին ֆիլմը նկարագրել է որպես «1970-ականների քաղաքական թրիլլեր՝ քողարկված սուպերհորսների մասին ֆիլմով»։
2. Ժորժ Սթ․ Պիերը, որը խաղում է «Ցատկող» Բոտրոկի կերպարը, UFC-ի կիսաթեթեւ քաշային չեմպիոն է (2007-2013թթ.)։
3. Ձմռան զինվորի դերում լսել են Նիկոլայ Քոսթեր-Վալդաուին, Քեւին Դյուրանին եւ Ջոշ Հոլոուեյին, սակայն արդյունքում դերը ստացել է Սեբաստյան Սթենը։
4. «Լեմուրյան աստղ» անունով նավի վրա մարտի տեսարանը նկարահանվել է իսկական հրթիռակրի վրա, որը կառանված էր Լոնգ Բիչ նավահանգստում՝ Կալիֆոռնիա նահանգ։
5․ Աննա Կենդրիկին, Թերեզա Պալմերին, Էլիսոն Բրիին, Էմիլյա Քլարկին, Մերի Էլիզաբեթ Ուինսթեդին եւ Էլիզաբեթ Օլսենին դիտարկել են Շերոն Քարթերի դերի համար։ Դերը ստացավ Էմիլի ՎանՔեմփը։
6․ Երբ Կապիտանը հարցաքննում է Ջասպեր Սիթուելին, վերջինս հիշատակում է Սթիվեն Սթրենջին. դա հղում է կոմիքսների հերոսին՝ Բժիշկ Սթրենջին։
7․ Ձմռան զինվորի դերի համար պատրաստությունների շրջանակներում Սեբաստյա Սթենը հինգ ամիս ֆիզիկական մարզումներ ու պատմական հետազոտություններ է անցել։ Նա մանրամասն ուսումնասիրել է սառը պատերազմի շրջանը եւ ուղեղների լվացման թեման։ Նա նաեւ օրեր շարունակ շարժումներ է մշակել պլաստիկ դանակով, որպեսզի էկրանին դրանք առավել բնական տեսք ունենան։
8․ Ամենամասշտաբային մարտական տեսարանի նկարահանումները տեղի են ունեցել Քլիվլենդի փողոցներում եւ կատարվել են երկու ամբողջական նկարահանող խմբերի կողմից։ Քլիվլենդի պաշտոնյաներին համոզելու համար նկարահանման թույլտվություն տալ ֆիլմի հեղինակները ստիպված են եղել կանխապես ապահովել քաղաքապետի, նահանգապետի եւ շրջանի գործադիր իշխանության ղեկավարի աջակցությունը։
9․ Ֆիլմի ռեժիսորներից մեկը՝ Ջո Ռուսոն, ֆիլմում հայտնվել է բժշկի դերում, որը Սեւ այրուն փրկում է արյան կորստից։
10․ Տնօրեն Նիք Ֆյուրիի տապանաքարին, որի կերպարը մարմնավորել է Սեմյուել Լ. Ջեքսոնը, բացի անունից ու ազգանունից՝ առկա է «Բարեպաշտ մարդու ճանապարհը. Եզեկիել 25։17»։ Հենց այդ չափածոն է արտասանել Սեմյուել Լ. Ջեքսոնի կերպարը «Քրեական ընթերցվածք» ֆիլմում։
11. Marvel Studios-ի ավանդույթի համաձայն՝ ֆիլմը ենթագրերից հետո տեսարան ունի։ Այս դեպքում դրանք երկուսն են։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 28 մարտի
Breitling-ի վերջին Navitimer ժամացույցները նշում են ընկերության պատմական կապը ավիացիայի և տիեզերքի հետ15:11, 28 մարտի
Մարտին Սկորսեզեն Fox Nation-ում կպատմի սուրբերի մասին14:10, 28 մարտի
Կառլ Լագերֆելդի ֆուտուրիստիկ բնակարանը Փարիզում վաճառվել է 10,8 մլն դոլարով13:30, 28 մարտի
Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել է Քիմ Քարդաշյանից՝ նրա հետ ընտանիք կազմելու ցանկության պատճառով12:55, 28 մարտի
Ջուլիա Ռոբերթսը կնկարահանվի ռեժիսոր Լուկա Գուադանինոյի թրիլերում12:13, 28 մարտի
Մայքլ Ջեքսոնի երեք երեխաները հայտնվել են կարմիր գորգի վրա՝ ի պատիվ իրենց հանգուցյալ հոր11:17, 28 մարտի
Քիմ Քարդաշյանին դատի են տվել կահույքի համար10:29, 28 մարտի
Բրիթնի Սփիրսը նիհարում և շարունակում է հրապարակել իր մերկ լուսանկարները10:03, 28 մարտի
«Ինկած բերդի իշխանուհին»՝ Լավագույն ներկայացում, Տիգրան Գաբոյանն ու Արաքսյա Մելիքյանը՝ լավագույն դերասաններ. կայացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը09:00, 28 մարտի
ՄԱՐՏԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:15, 27 մարտի
Իտալացի մոդելն այնքան գեղեցիկ է, որ շատերը վստահ են, որ նա չափազանց լավն է իրական լինելու համար22:17, 27 մարտի
Շոտլանդական արտադրող արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծել է հազվագյուտ վիսկի՝ 50 հազար դոլար արժողությամբ