MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Ես իմ ոտքերը սիրում եմ ու գեղեցիկ համարում». Ելենա Բորիսենկոյի «հռոմեական» ֆոտոշարքն ու 20 հետաքրքիր փաստ՝ դերասանուհու մասին

15:25, 26 սեպտեմբերի

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն նոր ֆոտոշարք ունի, որն իրականացրել է լուսանկարչուհի Լիդիա Վիրաբյանի հետ: Ինչպես Ելենան է նշում՝ մտերիմ ընկերուհու հետ հանդիպումը միշտ է ավարտվում նրանով, որ Լիդիան, պարզապես, վերցնում է ֆոտոխցիկն ու միանգամից ֆիքսում այն կերպարը, որը նկատում է նրա մեջ տվյալ պահին: Իսկ այս շարքը լուսանկարչուհին անվանել է «Հռոմեական տրամադրություն»:

«Ծրագրած շատ ֆոտոշարքեր ունենք Լիդիայի հետ, բայց այս մեկը «չծրագրվածներից էր»: Պարզապես, մեր յուրաքանչյուր հանդիպում ավարտվում է ֆոտոշարքով, կամ կարելի է ասել՝ հանդիպումները սկսվում են ֆոտոշարքով, որովհետեւ Լիդիան ինձ նայելով արդեն տեսնում է ինչ-որ կերպար ու շտապում ֆոտոխցիկի հետեւից (ծիծաղում է): Ես շատ ուրախ եմ, որ մեր հանդիպումների շնորհիվ ծնվում են այսպիսի լուսանկարներ, որոնք փոխանցում են կոնկրետ տրամադրություն»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց դերասանուհին, որը ֆոտոշարքն առաջինը տրամադրել է  մեզ ու պատասխանել մեր`«20 փաստ հայտնիների մասին» խորագրի հարցերին:

Ելենա, օրդ սկսվում է...

Օրս սկսվում է Ուլֆիկով (դերասանուհու շունն է. հեղ.): Եթե ինքնուրույն չեմ արթնանում, հենց նա է ինձ արթնացնում առավոտյան ժամը 6-ին, որ գնանք զբոսնելու:

Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:

Ես սուրճի սիրահար չեմ, իսկ կաթ ընդհանրապես չեմ խմում, բայց օրս չեմ պատկերացնում առանց Էսպրեսոյի՝ Ամերիկանոյի բաժակով, սառը կաթը՝ առանձին:

Կերակուր, որը տանել չես կարողանում:

Ես գուրման եմ, եթե ուտում եմ, ապա՝ յուրահատուկ ու համեղ, իսկ տանել չեմ կարողանում ոչ համեղ ուտելիքը:

Հասակդ ու քաշդ:

Հասակս՝ 163 սմ, քաշս՝ 57 կգ:

Ամենալավ ու ամենավատ սովորություններդ:

Չգիտես ինչու՝ բոլորին արդարացնում եմ, որովհետեւ համարում եմ, որ ամեն մարդ իր տեսանկյունից ճիշտ է. դա եւ լավ է, եւ, միաժամանակ, վատ…

Սիրահարվա՞ծ ես, թե՞ սիրում ես:

Սիրում եմ:

Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:

Ես «կատվածահար» եմ լինում, երբ ինձ ասում են՝ Ելեն: Միշտ շեշտում եմ, որ վերջին «ա»-ն պարտադիր է, որովհետեւ հակառակ դեպքում՝ դա ես չեմ, նույնն է, ինչ ասեն Փառանձեմ կամ Վալոդիկ: Դա, պարզապես, ես չեմ, ինձ հետ կապ չունի: Ելենան մի փոքր պաշտոնական է. ես Լենան եմ: Աշխատանքի մեջ սկզբում ասում են Ելենա, հաճախ էլ՝ Բորիսենկո, իսկ հետո՝ Լենոչկա, Լենչիկ, եւ բոլոր փաղաքշական տարբերակները, որոնցով հիմնականում երեխաներին են դիմում, ու հիմնականում հենց տարիքով փոքրերն են սիրում ինձ այդպես դիմել:

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Չունեմ ոչ ֆոբիաներ, ոչ՝ վախեր: Երբ փոքր էի, մթությունից էի վախենում, բայց քանի որ մեծ քույրս էլ էր վախենում, ես ստիպված էի հերոսաբար թաքցնել իմ վախը եւ իրեն ուղեկցել մութ միջանցքով խոհանոց:

Ամենախենթ քայլը, որ երբեւէ արել ես:

Շատ-շատ խենթություններ եմ արել, բայց վերջերս մի դեպք հիշեցրին, դրա համար էլ հենց այս մեկով կկիսվեմ: Երբ 10-րդ դասարան էի, մեր Վերջին զանգի ժամանակ մեզ դասարանով տարել էին լողավազան, որը դեպի Հոկտեմբերյան տանող ճանապարհին էր: Դե, ես լավ եմ լողում, ու դրանով «թիթիզանում էի» դասարանցիներիս մոտ: Մրցում էինք, թե ով կարող է ամենաբարձր աշտարակից ցատկել լողավազանի մեջ: Ես ասացի՝ ես կցատկեմ, բայց երբ բարձրացա վերեւ, հասկացա, որ իրականում չեմ կարող դա անել, որովհետեւ շատ բարձր էր: Բայց քանի որ բարձրացել էի, իսկ ներքեւում տղաներն էին ինձ նայում՝ կասկածելով, թե չեմ կարողանա ցատկել, ես որոշեցի գլխի վրա ցատկել, եւ դա շատ պրոֆեսիոնալ ստացվեց (ծիծաղում է), թեեւ երբեք նման բան էլ չէի անի:

Ի՞նչը երբեք չես ների:

Երբեք մի ասա՝ երբեք: Երբ դիմացինը գիտակցում է իր արածը, ես չեմ կարող չներել: Իսկ վերջին շրջանում ազատվել եմ ներել-չներելու բեռից՝ ես դա բաց եմ թողնում: Երկնային գործերին չեմ խառնվում, թող վերեւում ներեն, կամ չներեն: Ես բաց եմ թողնում ու գնում առաջ…

Տղամարդու իդեալը քեզ համար` արտաքնապես եւ ներքուստ:

Արտաքնապես չունեմ իդեալներ, որովհետեւ դա խափուսիկ է, իսկ տղամարդու իդեալը մեկն է՝ սիրող տղամարդ: Թող այդ սիրող տղամարդը լինի բաց գույնի ջինսերով եւ լյոնից վերնաշապիկով (ծիծաղում է):

Քո ականջակալներում հաճախ հնչում է...

Sting, Led Zeppelin, Mariza:

Կյանքում ի՞նչ երբեք չես անի:

Երբեք չեմ ասի՝ «երբեք»:

Երեք իր, որ պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Եթե առանց պայուսակի եմ, ապա՝ բջջային հեռախոս եւ դրամապանակ, եթե պայուսակով՝ նաեւ շրթներկ եւ օծանելիք: Մնացած «պահարանը» մեքենայումս է (ծիծաղում է):

Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:

«Կեղտոտ» վարդագույն:

Երեւանում ամենասիրելի վայրդ:

Ես կարող էի կոնկրետ փողոցների ու վայրերի անուններ տալ, բայց ես շատ եմ սիրում Երեւանը, հատկապես՝ գիշերը, երբ մեր հին քաղաքի տուֆի հոտն է գալիս, նաեւ սիրում եմ Երեւանը վաղ առավոտյան: Սիրում եմ Բաղրամյանով քայլել՝ հատկապես շանս հետ զբոսանքի ժամանալ, այնուհետեւ՝ շրջել քաղաքի մյուս փողոցներով: Ես սիրում եմ ամբողջ Երեւանը:

Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել/ինչից:

Նեղվել եմ հենց երեկ, բայց չեմ ուզում նշել՝ ինչից, որովհետեւ պատճառը նեղ անձնական է, պարզապես ծագեցին խնդիրներ, որոնք ազդեցին տրամադրությանս վրա: Չեմ սիրում իմ խնդիրները բարձրաձայնել. երբեք ոչ ոք, օրինակ, իմ ֆեյսբուքյան էջից չի կարող հասկանալ իմ տրամադրությունը: Երբեք տխուր նկար չեմ դնում, երբ նման հոգեվիճակում եմ: Այդպիսի նկարները, սովորաբար, նկարահանումներից են լինում, իսկ իմ ներքինը միայն իմն է, եւ ոչ մեկին չի վերաբերվում:

Արտաքինումդ ի՞նչն ես ամենից շատ սիրում:

Այսօր ես համեստությամբ չեմ տառապում (ծիծաղում է): Սիրում եմ ոտքերս, որովհետեւ կարծում եմ՝ դրանք գեղեցիկ են: Կոկո Շանելն ասում էր, որ յուրաքանչյուր կին պետք է փակի իր ծնկները, որովհետեւ ըստ նրա՝ դրանք կնոջ արտաքինում ամենատգեղ մասն են, բայց ես իմ ոտքերը սիրում եմ ու գեղեցիկ եմ համարում, որովհետեւ ծնկներս գեղեցիկ են:

Ի՞նչը չես սիրում արտաքինումդ:

Իրականում կան բաներ, որ դուրս չեն գալիս, բայց ունեմ այն, ինչ ունեմ, ու փորձում եմ սիրել այն, ինչ ունեմ:

Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:

Չսիրած հարցերի շարք ունեմ դեռ մանկուց, դե սկզբում՝ «Մամայի՞դ ես ավելի շատ սիրում, թե՞ պապայիդ» հարցն էր, հետո սկսեցին հարցնել՝ «Ինչո՞ւ Բորիսենկո, ամուսինդ էր ռուս»»: Դե հետո էլ անվերջ շարունակվող հարցեր՝ «Բա Կնյազն ո՞ւր ա»: Հիմա չեմ սիրում «Ամուսնացա՞ծ եք, թե՞ ոչ» ու, առհասարակ, բոլոր անձնական բնույթի հարցերը, հատկապես, երբ դրա մասին հետաքրարվում են այն մարդիկ, որոնք ինձ մտերիմ չեն: Անգամ իմ մայրն ինձ չի հարցնում՝ «Որտե՞ղ ես», «Ե՞րբ կգաս» եւ այլն:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լիդիա Վիրաբյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել