Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Տարեդարձներ, երեխայի ծնունդ ու մի քիչ սկանդալ. աստղային Instagram-ն՝ այս շաբաթ

17:25, 26 սեպտեմբերի

Հայկական շոու-բիզնեսում նորություններն անպակաս են: Ուրախալի է, որ այս շաբաթ հայ հայտնիներն իրենց հետեւորդներին ներկայացրել են հիմնականում դրական նորություններ՝ կիսվելով հոբելյանական լուսանկարներով ու հայտնելով ընտանեկան համալրումների մասին:

Սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասի Աստղերի ճեմուղում բացվել է երգիչ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը: Այս առիթով երգիչն ինստագրամում կիսվել է իր երջանկությամբ.

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arman Hovhannisyan (@armanhovhannisyanofficial)

«Իմ շատ սիրելի բարեկամներ, իմ հարազատ հանդիսատես, սփյուռքում բնակվող հայեր ջան` մեծագույն պատիվ է ինձ համար իմ Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի օրը նշել Լաս Վեգասում` իմ ստեղծագործական կյանքի այս մեծ ու պատասխանատու օրվա հետ միասին:
Ես երջանիկ հայ եմ, երջանիկ հայր, երգիչ ու մարդ, ով իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը համարում է Ձեզ` իմ սիրելի հանդիսատես: Եվ այս բացվող աստղի 5 թեւերից ամեն մեկը ձուլվել է Ձեր շնորհիվ: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ անհատապես:
Կեցցե՛ մեր եռամիասնությունը` Անկախ Հայաստան, Ազատ Արցախ, Հզոր Սփյուռք»,-գրել է նա:

Շաբաթը տոնական էր նաեւ Միհրան Ծառուկյանի համար: Նա սեպտեմբերի 22-ին նշել է ծննդյան 33-ամյակը: Այս տարեդարձը, միանշանակ, առանձնահատուկ է Միհրանի կյանքում, քանի որ այս տարի նա այն նշել է որդու՝ Ռոբերտի հետ: Երգիչը տղայի հետ լուսանկար է հրապարակել ու խոստովանել՝ «Իմ կյանքի նվեր»:

Սեպտեմբերի 23-ին էլ ծննդյան 39-ամյակն է նշել դերասան Ավո Խալաթյանը, ինչի առթիվ կինը՝ Նունե Եսայանը, ռոմանտիկ խոստովանություն է արել իր ինստագրամյան էջում.

«Դու իմ կյանքը վերածել ես սիրո ու երջանկության ճամփորդության։ Յուրաքանչյուր վայրկյան, որն անցկացնում եմ քեզ հետ, ավելի եմ սիրահարվում քեզ։ Շնորհավոր ծնունդդ, իմ սեր»,-գրել է երգչուհին:

Դերասանուհի Տաթեւ Սարգսյանը տեւական լռությունից հետո անդրադարձել է Դիանա Տոռեսի սկանդալային հայտարարություններին: «Կինստագրամ»-ից հայտնի շիկահերին բարկացրել էր Տաթեւի եւ իր դիմահարդարի նամակագրությունը, որի ընթացքում Տաթեւը խնդրել էր իր լուսանկարը չտեղադրել անմիջապես Դիանայի լուսանկարի կողքին՝ նշելով. «Ինձ պատիվ չի բերում, տեսնեն անմիջապես համ ինքը կա, համ ես»:

Դիանան ինստագրամյան իր էջում բավական բուռն էր արձագանքել՝ գրելով. «Ուզում եմ իմանաք, որ էս գեշը փողով դուրս եկող փողոցային ա»:

Անդրադառնալով Դիանայի հայտարարություններին՝ Տաթեւը հրապարակում է արել.

«Յուրաքանչյուր ստի պայթյունի մասին կկիսվեմ Ձեզ հետ դատական նիստից: Հնչած անաստված եւ գարշելի նախադասությունը `«իրեն նույնիսկ իր հայրը չէր սիրում» եւս պիտի գտնի հիմնավորում` ինչին սպասում եմ սրտատրոփ: Կպարզենք:

Երբեք չեմ համակրել խեղկատակի վերածվողներին, այդ իսկ պատճառով էլ սկզբունքներս թույլ չտվեցին մանրանալ: Իսկապես, չեմ պայքարում որեւէ մեկին նսեմացնելու մոլուցքով:

Ցեխ նետելուց հիշեք` Ձեր ձեռքերին է այն մնում: Ես լոկ պաշտպանում եմ ինձ` սահման չունեցող թույնով ողողված հայտարարություններից, ցինիկ ապատեղեկատվություններից, ֆանտաստիկ երեւակայությունից:

Ուղարկված սպառնալիքների համար քրեական գործ չի հարուցվի, մեծահոգի կգտնվեմ:  Կհանդիպենք դատարանում եւ հուսանք Օրդուխանյանը կներկայանա նիստերին»,-իր խոսքում նշել է նա:

Հաղորդավարուհի Արեւիկ Ուսումյանի եւ իրավաբան Արամ Վարդեւանյանի ընտանիքում համալրում է սպասվում: Չնայած Արեւիկն առայժմ որեւէ մեկնաբանություն չի արել գեղեցիկ կարգավիճակի մասին, բայց նրա ինստագրամյան էջից պարզ է դառնում, որ հաղորդավարուհին գեղեցիկ կարգավիճակում է:

Շուշան Պետրոսյանը հետեւորդներին ներկայացել է նոր ոճափոխությամբ: Երգչուհին ինստագրամյան լուսանկարներում նոր սանրվածքով է՝ կարճ կտրված շեկ մազերով: Դատելով մեկնաբանություններից՝ հետեւորդներին դուր է եկել երգչուհու նոր կերպարը:

Ուրախալի լուրով կիսվել է դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը: Նա հայտնել է, որ որդի է ունեցել: Փոքրիկը լույս աշխարհ է եկել սեպտեմբերի 25-ին: Ի դեպ, Գոռն ու նրա կինը՝ Հրանուշ Մնոյանը, եւս երկու որդի ունեն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Gor Hakobyan (@gorhakobyanofficial)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել