«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Գիտեի՞ք արդյոք. «Գալակտիկայի պահապանները». 11 հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին

20:22, 27 սեպտեմբերի

NEWS.am STYLE-ը շարունակում է կիսվել հայտնի ֆիլմերի մասին հետաքրքիր փաստերով։ Այսօր կխոսենք Ջեյմս Գանի՝ 2014թ.-ի «Գալակտիկայի պահապանները» ժապավենի մասին։ Եվ այսպես…

1․Էդդի Ռեդմեյնը, Ջենսեն Էկլսը, Լի Փեյսը, Քեմ Ժիգանդեն, Լոգան Մարշալ-Գրինը, Ջեյմս Մարսդենը, Ջոզեֆ Գորդոն-Լեւիտը, Ահարոն Փոլը, Մայքլ Ռոզենբաումը եւ Ջոն Կրասինսկին իրենց ուժերը փորձել են աստղային Լորդ/Փիթեր Կվիլի դերը։ Դերը բաժին է հասել Քրիս Փրատին։ Ֆիլմին նախապատրաստվելու ընթացքում նա 6 ամիս մարզվել է  եւ խիստ դիետա է պահել, որի արդյունքում Քրիսը կորցրել է մոտ 27 կգ:

2.Օլիվիա Ուայլդը հրաժարվել է Գամորայի դերից, իսկ Ջինա Կարանոն, Ռեյչել Նիկոլսը եւ Էդրիան Պալիկին ունկնդրվել են, սակայն արդյունքում դերը բաժին է հասել Զոյի Սալդանին:

3.Նախատեսվում էր, որ Երկաթե մարդը էպիզոդիկ դեր կկատարի այս ֆիլմում, սակայն այդ գաղափարից հրաժարվեցին այն բանից հետո, երբ Ռոբերտ Դաունի կրտսերն ասաց, որ գուցե ապագայում նա չի կատարի Թոնի Ստարկի դերը:

4.Նեբուլայի դերի համար դերասանուհի Կարեն Գիլան ստիպված է եղել սափրել գլուխը։

5.Ջիմոն Հոնսուն համաձայնել է դեր կատարել այս ֆիլմում հանուն իր փոքրիկ որդու, ով պարզապես սիրում է սուպերհերոսներին։

6.Բրեդլի Քուփերը նշել է, որ իր հնչունավորման վրա ազդել է «Փառավոր տղաները» ֆիլմի Թոմի ԴեՎիտոյի կերպարից ստացած տպավորությունը։

7.Ռեկվիզիտորների թիմը 4 ամիս ժամանակ է ծախսել, որպեսզի գտնի կասետային ձայնարկիչ, որի հետ սյուժեի հիման վրա Փիթեր Կվիլը գրեթե երբեք չի բաժանվել։ Արդյունքում նրանց հաջողվել է գտնել տարբեր վիճակում գտնվող 16 ձայնարկիչ, որոնք համապատասխանել են ֆիլմում նկարահանվելու համար։

8.Զանգվածային տեսարանների նկարահանումներին մասնակցել է մոտ 2 հազար մարդ։

9.Վիշապի հիշվող կերպարի ստեղծման վրա աշխատել է հինգ հոգանոց թիմ։ Ամեն օր պլաստիկ դիմահարդարման վրա ծախսվել է 4 ժամ։ Նկարահանումների ավարտի պահին Դեյվ Բատիստան դիմահարդարների ձեռքերում ընդհանուր առմամբ անցկացրել է 7 օր։

10.Վին Դիզելը հնչունավորել է Գրուտին մի քանի լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն։

11.Marvel studios-ի ավանդույթի համաձայն, ֆիլմի ենթագրերից հետո կա տեսարան։

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել