«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Որպես ընտրությամբ հայ` ես հպարտությամբ կանգնած եմ ձեր կողքին». ամերիկացի երգիչ Դանիել Դեքեր

23:13, 14 հոկտեմբերի

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը Երեւանում է: Ավելի վաղ երգիչն իր հետեւորդներին հայտնել էր, որ պատրաստվում է մեկնել Երեւան ու սատարել հայերին ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում ստեղծված բարդ իրավիճակում: Երգիչը րոպներ առաջ իր առաջին ֆեյսբուքյան գրառումն է արել Հայաստան ժամանելուց հետո, երտեղ շեշտել է, որ հպարտություն է զգում եւ իրեն համարում է հայերից մեկը.

«Իմ առաջին գիշերն է Երեւանում, եւ ես արդեն հուզվում եմ այստեղ տիրող էմոցիաներից: Ես խորապես սգում եմ այն զինվորների համար, որոնք իրենց կյանքը նվիրել են Արցախի հանրապետության պաշտպանությանը, միեւնույն ժամանակ ոգեշնչված եմ հայերի վճռականությամբ ու կամքի ուժով:

Արցախի պաշտպանությունը արդար գործ է եւ վճռորոշ պահ Հայաստանի համար: Ես միշտ ասել եմ` եթե Հայաստանը չափեք սահմաններով, կասեք` այն փոքր երկիր է, բայց եթե չափեք նրա սիրտը, կտեսնեք, որ այն մեծ կայսրություն է:

Այս պատերազմն իրական է, բայց արդյունքը դեռեւս գրված չէ, եւ ես միանշանակ վստահ եմ` հաղթանակը հնարավոր է նվաճել: Թող բոլոր հայերը, Հայաստանում կամ դրա սահմաններից դուրս, լինեն միասնական եւ միաձայն հնչեցնեն` «Արցախն ազատ է, ճանաչեք այդ փաստը: Մենք կանգնած ենք Արցախի ու Հայաստանի կողքին»:

Որպես ընտրությամբ հայ, եւ որպես ՀՀ քաղաքացի, ես հպարտությամբ կանգնած եմ ձեր կողքին: Երբեք ավելի հպարտությամբ ինձ հայ չեմ համարել: Ձեր` Դանիել Դեքեր(յան)»,-գրել է երգիչը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել