Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Իսկ ո՞վ է հաջորդը». Վալերի Տոլստովը՝ Արցախում ահաբեկիչների վայրագությունների եւ Փարիզում ուսուցչի սպանության մասին

16:18, 19 հոկտեմբերի

Հայտնի երաժիշտ, հայկական արմատներով ֆլեյտահար Վալերի Տոլստովը Facebook-յան էջում հաճախ է հրապարակումներ անում Արցախի մասին։ Այսօր երաժիշտը հրապարակել է Անդրեյ Կոցի հոդվածը, որն այս օրերին գտնվում է Արցախում եւ ռեպորտաժներ պատրաստում ոչ միան Ստեփանակերտից, այլեւ առաջնագծից։

«Ֆրանսիայում ուուցչի են գլխատել (16․10)։ Հնարավո՞ր է արդյոք ընկերություն մարդու հետ, որի տանը զվարճանում են իսլամական պետության ահաբեկիչները եւ օգնում նրանց։ Իսկ թե ինչ գործեր կարող են արվել իսլամական պետության (եւ մյուսների) օգնությամբ, ակնառու կերպով ցույց է տալիս փարիզյան արվարձանում տեղի ունեցած միջադեպը։

Հնարավո՞ր է արդյոք ընկերություն երկրների հետ, որոնց կողմից եւ տարածքում կռվում է իսլամական պետությունը եւ տասնյակ նմանատիպ խմբավորումներ։ Պարզվում է՝ հնարավոր է։ Ավելին, կարող է նաեւ հաճելի լինել…

Հաճելի է (հավանաբար) հանգստի մեկնել Թուրքիա, ինչպես եւ հաճելի է (հավանաբար) քեբաբ ուտել ադրբեջանական անկյունում։ Մեր փոխադարձաբար կախված աշխարհում ցանկացած քար, որը նետվում է օվկիանոս, հետեւանքներ է բերում։ Հայաստանը կռվի դաշտում պայքարում է իսլամական պետության դեմ, բայց դուք կարող եք օգնել։ Բավական է թուրքական կամ ադրբեջանական ցանկացած բիզնես չսնուցել սեփական միջոցներով, եւ վաղ թե ուշ այս երկրների տնտեսություններն այլեւս հնարավորություն չեն ունենա հովանավորելու համաշխարհային ահաբեկչությունը։ Դե, իսկ մինչ մենք ադրբեջանական վարունգ ենք գնում «Պյատորոչկա»-ում կամ թուրքական արմավ Շվեյցարիայում, ահաբեկիչները հայերի են սպանում Արցախում (Ղարաբաղ), ընդ որում, ոչ միայն հայերի, այլեւ ֆրանսիացի ուսուցիչների։ Իսկ ո՞վ է հաջորդը»,- գրել է Տոլստովը՝ կցելով հոդվածի հղումը։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել