Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Այսօր Հայաստանը միայնակ է պայքարում ահաբեկչության դեմ: Մի եղիր անտարբեր, անգամ, եթե դու հայ չես». «Միսս Տիեզերք Արմենիա» Դայանա Դավթյանը տեսաուղերձով դիմել է միջազգային հանրությանը

12:27, 20 հոկտեմբերի

«Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանն Instagram-ում կիսվել է անգլալեզու հոլովակով, որտեղ իր միջազգային հետեւորդներին պատմում է Հայաստանի մասին ու դիմում նրանց` «Այս պահին ինձ, ուղղակի, անհրաժեշտ է, որ դուք լինեք իմ ու Հայաստանի կողքին»: «Եթե երբեւէ չեք տեսել պատերազմ, հավատացնում եմ ձեզ` այն շատ դաժան բան է: Այսօր իմ երկիրը պատերազմի մեջ է: Թուրքիան ու Ադրբեջանը միավորվելով իրականացնում են ահաբեկչական պատերազմ` նպատակ ունենալով ոչնչացնել Արցախն ու այնտեղ բնակվող հայերին:

Նրանք կրկին ուզում են իրականացնել էթնիկ բնաջնջում` պարզապես նոր տարածքներ նվաճելու համար, մինչդեռ իմ երկիրը` Հայաստանը, փորձում է պաշտպանել Արցախը, այնտեղի բնակիչներին ու նրանց ապրելու իրավունքը: Ադրբեջանն արդարացնում է իր սկսած պատերազմը` նշելով, թե իմ մի քանի հազարամյա ազգի պատմական տարածքն իրենն է, բայց մոռանում է, որ Ադրբեջան պետությունը գոյություն չի ունեցել Սովետական Միությունից առաջ: Արցախում հարյուրավոր ճարտարապետական հնագույն կառույցներ կան, որոնք վկայում են, որ դարեր շարունակ այնտեղ հայեր են ապրել: Իսկ նրանք դեռ շարունակում են կործանել քաղաքացիական ենթակառուցվածքները` փորձելով ոչնչացնել արցախահայությանը: Այս ամենը հիշեցնում է 1915 թ-ի ցեղասպանությունը, երբ Օսմանյան կայսրությունը սպանեց ավելի քան 1.5 միլիոն հայի...

View this post on Instagram

#SupportArmenia #armeniastrong #artsakhstrong #artsakhisarmenia #stoperdogan #stopturkishaggression #stopturkey #stopturkishhitler #stopturkishterror #stopturkishterrorists #stopazerbaijansaggression #stopazerbaijan #stopazerbaijaniterror #stopazerbaijaniterrorism #azerbaijanaggressor #azerbaijaniterritory #stopaliyev #aliyevterrorist #wewillwin #հաղթելուենք #armeniafightsforyou #recognizeartsakh #sanctionAzerbaijan #sanctionTurkey #missuniverse #missuniversearmenia2019 #missuniverse2019 #missarmenia2019 @lavashlife @zartonkmedia @missuupdates @missuniverse @thearmosphere @thearmenianreport @armo_tweets @liminal_armenian @kooyrigs @evnmag @armdiaspora @armenia_tut @armenian_energy @armenian_women_artists @armeniaphotos @armenian_pomegranate @sea_am

A post shared by Dayana Davtyan (@missdayana98) on

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Թուրքիան ու Ադրբեջանը մի շարք պատերազմական հանցագործություններ են իրականացրել` ռմբակոծելով ու սպանելով խաղաղ բնակիչների: Նրանք ահաբեկիչների են վարձել հայերի դեմ կռվելու համար: Նրանց այդ տարածքը պետք է` ընդլայնվելու եւ ճնշումներ իրականացնելու համար: Այսօր Հայաստանը միայնակ է պայքարում ահաբեկչության դեմ: Եվ դու` այն մեկը, որն ինձ լսում է, մի եղիր անտարբեր, անգամ, եթե դու հայ չես: Միացիր խաղաղության այս կոչին, թույլ մի տուր, որ Հայոց ցեղասպանությունը կրկնվի: Կիսվիր ճիշտ տեղեկությամբ` դատապարտելով ագրեսիան»,-  իր խոսքում նշել է հայ գեղեցկուհին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել