«Կանգնեցրեք Ադրբեջանի ագրեսիան». իսպանական ամենահայտնի հեռուստասերիալի՝ հայկական արմատներով աստղը` Հովիկ Կեուչկերյանը, տեսաուղերձ է ձայնագրել՝ աշխարհին պատմելով ամենի մասին, ինչ տեղի է ունենում Արցախում։
«Այն, ինչ տեղի է ունենում Արցախում սեպտեմբերի 27-ից սկսած, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը, ինչպես միջազգային մամուլն է այն անվանում, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա։ Դա հստակ փորձ է Էրդողանի Թուրքիայի եւ Ալիեւի Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղասպանություն սկսելու։ Դա ավելին է, քան պաատերազմ»,- նշել է դերասանը։ Նա շեշտել է, որ հակառակորդի շարքերում են վարձկաններ, ահաբեկիչներ, «որոնց վարձել են, որպեսզի նրանք սպանեն թե հայ զինվորականներին, թե խաղաղ բնակիչներին»։
«Ես պնդում եմ, որ դա ավելին է, քան պատերազմ։ Հայաստանը մտադիր չէ զավթելու եւ ոչ էլ կոտորելու կամ պատերազմելու որեւէ մեկի հետ։ Կա 3 միլիոն հայ, որոնք միակ բանը, որ ուզում են՝ ապրել խաղաղ եւ բարգավաճել իրենց մայր հայրենիքում, աշխարհի բոլոր հայերի սուրբ երկրում, բայց հերթական անգամ ստացվում է, որ այդ իրավունքը չունենք։ Սակայն նույնիսկ հայ ժողովրդի տառապած, արյունոտ եւ ողբալի ողջ պատմության ընթացքում նրանք չեն կարողացել խլել մեզնից մեր ժպիտը, երազանքները, ուժը եւ կամքը։ Եվ ոչ էլ կարողացել են խլել մեր միասնականությունը, համախմբվածությունը եւ արյան կանչը։ Նրանց դա չի հաջողվել, չի հաջողվում եւ չի էլ հաջողվի։ Չեք կարողանա»,- նշել է Հովիկ Կեուչկերյանը։
Դերասանը նշել է, որ հենց այս պահին Էրդողանն ու Ալիեւը փորձում են նորից էթնիկ զտումներ սկսել։ Նա միջազգային հանրությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը, Ռուսատանին եւ ՄԱԿ-ին կոչ է արել վերջ հայտարարություններին, մտադրություններին եւ լոկ խոսքերին. ժամանակն է գործելու եւ հանարավորինս արագ։ «Կտրուկ եւ վերջնակապես կանգնեցրեք Էրդողանին, արմատախիլ արեք նրան մեկընդմիշտ։ Հեռացրեք այդ քաղցկեղը, որը հենց ինքը՝ Էրդողանն է, քանի դեռ այն չի տարածվել։ Եթե ոչ, ապա վաղ թե ուշ դուք ստիպված կլինեք գործ ունենալու ձեր իսկ «Ադոլֆ Հիտլերի» հետ 21-րդ դարում։ Մինչ դուք որոշումներ եք կայացնում, հայերը կռվում են, դիմադրում եւ պաշտպանվում։ Ես պնդում եմ, որ նրանք պաշտպանվում են։ Պայքարում են հանուն մեր հավատալիքների, մեր մշակույթի, մեր պատմության, մեր ընտանիքների, մեր տների, մեր զավակների, մեր տարեցների, մեր նախնիների եւ մեր փոքրիկ հայկական հողի»,- ասել է Կեուչկերյանը՝ շեշտելով, որ սա գոյամարտ է։
«Քանի դեռ կա գեթ մեկ հայ՝ ոտքի վրա կանգնած, որը ընդունակ է զենք վերցնել եւ շարունակել պայքարել հանուն իր հայրենիքի, հանուն մեր սիրելի հայ հողի, մենք կշարունակեք պայքարել մինչեւ վերջ։ Երբեք չենք հանձվի։ Երբեք չենք նահանջի եւ չկասկածեք՝ միշտ էլ հայը կանգնած է լինելու եւ շարունակելու է պայքարը։ Ես ուզում եմ ուղարկել իմ ողջ էներգիան, իմ ամբողջ ուժը, հիացմունքս, հարգանքս, իմ ամբողջ սերը, իմ բոլոր աղոթքները Հայաստանի եւ Արցախի ողջ քաղաքացիական բնակչությանը, մարտական գործողությունների ընթացքում ընկած եւ հերոսացած հայերին ու նրանց ընտանիքներին եւ բոլոր զինծառայողներին, որոնք այս պահին կրկին ատամներով պաշտպանում են մեր սուրբ հողը։ Իմ հայ քույրեր եւ եղբայրներ, դուք մենակ չեք, Աստված օրհնի ձեզ»,- եզրափակել է նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները