«System of a down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն անհանգստացած է Արցախում ծավալվող իրադարձություններով։ 53-ամյա երաժիշտը «Forbes»-ին տված հարցազրույցի ընթացքում նշել է՝ յուրաքանչյուր օր արթնանում է ու աղոթում տեսել, որ ռումբերը լռել են։ Թանկյանը պարբերականի հետ զրույցում ներկայացրել է իր կարծիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ճգնաժամին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նախկին փոխնախագահ, Թրամփի մրցակից Ջո Բայդենի արձագանքի եւ այն մասին, թե ինչ միջամտություն է անհրաժեշտ՝ տարածարջանում իրավիճակը կայունացնելու համար։ Հարցազրույցն անցկացվել է հոկտեմբերի 15-ին։
Խոսելով իր հույզերի մասին՝ Թանկյանը նշել է՝ ժամանակ առ ժամանակ վշտի, հպարտության, զայրույթի զգացումներ ես ունենում։ «Որպես հայ՝ տարբեր հույզեր ես ունենում՝ բախվելով այսպիսի ագրեսիայի եւ անարդարության քո ժողովրդի դեմ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի կողմից։ Մեզ համար սա ասես գոյապայքար լինի։ Խոսել եմ գերմանական մեդիայի հետ, չեմ ասել սա, բայց մտածել եմ. «Ի՞նչ կզգային իսրայելցիները, եթե Գերմանիան երբեք չճանաչեր Հոլոքոսթն ու հիմա կրկին սկսեր ռմբակոծել Իսրայելը»։ Ահա, թե ինչ եք մեք զգում»։ Մեզ համար վշտալի է, որովհետեւ Էրդողանի կառավարությունը դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, փոխարենը Ադրբեջանի հետ հարձակվել է մեզ վրա։ Սա ռասիզմ է, ատելություն։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ապրում էր խաղաղ, եկեղեցիներ, դպրոցներ, մշակությային կենտրոններ կառուցում, բիզնես եւ բարգավաճող համայնքներ ստեղծում։ Մեր երեխաներին չեք սովորեցում ատել մեկին, անկախ անցյալից։ Մենք նայում ենք ապագային։ Սա շատ ցավալի է աշխարհում բնակվող հայ համայնքի համար»,- նշել է Թանկյանը։
53-ամյա երաժիշտը շեշտել է՝ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, մարդու իրավունքների խախտում է, պատերազմական հանցագործություն. «ՆԱՏՕ-ն չի կանգնեցրել նրանց, թեեւ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է։ Եվրոպական միությունը դեմ է արտահայտվել Թուրքիայի ներգրավվածությունը, սակայն ժամանակն է, որ յուրաքանչյուրը սկսի պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, որ նրանք դադարեն սպանել անմեղ մարդկանց։ Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան՝ մենք հիասքանչ երիտասարդներ ունենք, որոնք կամավոր պաշտպանում են իրենց ընտանիքները։ Մենք պատժամիջոցների, աջակցության կարիք ունենք։ Մարդկանց համար կարեւոր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը, որ նրանք միջազգային հանրությունից ու կազմակերպություններից պաշտպանություն ստանան»։
Թանկյանը նշել է, որ կարեւորել է հենց հիմա կանգնեցնել հակամարտությունը, վերադառնալ բանակցային սեղանին։
«System of a down»-ի մենակատարը, դիմելով ողջ հայությանը, կոչ է արել նվիրատվություն կատարել։ «Ձեր տաղանդը նվիրեք արդարությանն ու ձեր ժողովրդին, որովհետեւ ձեր երկիրն ունի ձեր կարիքը։ Մենք կհաղթահարենք սա։ Մենք պետք է ուժեղ լինենք։ Մենք պետք է միասնական լինենք»,- եզրափակել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ