«Հայերի ասամբլեայի»` մշակույթի աշխարհահռչակ ներկայացուցիչներին միավորած մարդասիրական նախաձեռնությանն այսօր միացել է Եվգենի Կիսինը։ Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտը փոխանցել է իր առաջիկա համերգի հոնորարը «Հայերի ասամբլեայի»` Արցախի մանուկների օգնության ֆոնդին։
«Սիրելի՛ հայ քույրեր եւ եղբայրներ, հիմա` այս դժվար օրերին, ես ի սրտե ձեզ մաղթում եմ ուժ եւ կորով, իսկ ամենակարեւորը` միասնություն: Հո՛գ տարեք ձեր եւ միմյանց մասին, եղե՛ք միասնական, ես նույնպես ձեզ հետ կլինեմ` անկախ մեզ բաժանող հեռավորությունից: Ցավդ տանեմ», – Եվգենի Կիսին։
Armenian Assembly-ն ամբողջ հայ ազգի անունից հայտնում է իր խորին երախտագիտությունը Եվգենի Կիսինին։
Նախաձեռնությանն ավելի վաղ միացել էին դիրիժոր, «musicAeterna» նվագախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Թեոդոր Կուրենտզիսը, ականավոր ջութակահար և դիրիժոր, բարերար, Մոսկվայի երաժշտության միջազգային տան նախագահ Վլադիմիր Սպիվակովը, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, օպերային երգչուհի, «Մեծ թատրոն»-ի մեներգչուհի Աննա Ագլատովան, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Ռուսաստանի առաջատար ջազ սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը, նոր սերնդի ամենահայտնի ջազ երգչուհիներից Մարիամ Մերաբովան, ովքեր իրենց` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Միլանում կայացած և կայանալիք համերգների հոնորարները փոխանցել են հասարակական կազմակերպության դրամահավաքի ֆոնդին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել