Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ այս օրերին տեղի են ունենում բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնցից ստացված հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Առաջին համերգը կայացավ այսօր։ Մոտ 30 րոպե տեւողությամբ համերգային ծրագրում հնչել են ՀՀ ազգային օրհներգը‚ Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր, հայրենի»‚ Ռուբեն Ալթունյանի «Քոչարի» եւ «Բերդ պար»‚ Էդգար Հովհաննիսյանի «Սարդարապատի քաջեր»‚ Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան»‚ Արմեն Պողոսյանի «Վասն հայրենյաց»‚ Արմեն Սմբատյանի «Հայաստան» ստեղծագործությունները‚ Էդուարդ Բաղդասարյանի Նոկտյուրնը‚ «Գինի լից» եւ «Արի իմ սոխակ» ժողովրդական երգերը, հայտնում է նվագախումբը։
Շուշան Պետրոսյանի կատարմամբ ներկայացվել է նաեւ «Անունս Արցախ է» երգի պրեմիերան (երաժշտություն՝ Արման Ղազարյանի‚ խոսք՝ Ավետ Բարսեղյանի)։ Հեղինակներն ու երգչուհին երգը նվիրել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը հայտարարեց, որ «Անունս Արցախ է» ստեղծագործությունն այսուհետեւ կդառնա հիմնադրամի հիմնը։ Շուշան Պետրոսյանը նշեց‚ որ ցանկացած նախաձեռնություն‚ որ ծառայում է հայ զինվորին‚ մեծ գնահատանքի է արժանի. «Մեր բոլորի աղոթքները պետք է հնչեն ամբողջ գիշեր‚ մենք դատապարտված ենք հաղթելու։ Աստված լուսավորի բոլոր զոհված տղաների հոգիները։ Հրեշտակների շատ հզոր բանակ ունենք‚ եւ նրանք միշտ մեզ հետ են»։ Խոսելով «Անունս Արցախ է» երգի պատմության մասին՝ երգչուհին նկատեց‚ որ այն ստեղծվել է մի գիշերվա ընթացքում. «Երգը լի է սիրով‚ անկեղծությամբ։ Ոչ մի հնչյուն‚ ոչ մի բառ հենց այնպես գրված չէ։ Ամեն ինչ Արցախի և առ Արցախ սիրո մասին է»։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը տեղեկացրեց‚ որ նվագախմբի երաժիշտներից նույնպես գտնվում են ռազմաճակատում‚ եւ այս օրերին նվագախմբի ամբողջ աշխատանքն ուղղված է բանակին‚ զինվորին օգնելուն։
Բազմաթիվ քաղաքացիներ տեղում կատարում էին հանգանակություն‚ առցանց հանգանակություն հնարավոր է իրականացնել կայքի միջոցով։
Բարեգործական համերգներ կկայանան նաև հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17.00‚ Կասկադում, նոյեմբերի 1-ին՝ ժամը 17.00‚ Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածք), նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.00‚ Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ (Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգի)։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով