Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Ձեր կողմից պատմությունն արհամարելը սպանում է մեզ»․ նկարիչ Տիգրան Ձիթողցյան

21:01, 30 հոկտեմբերի

Նկարիչ Տիգրան Ձիթողցյանն անհանգստացած է Արցախում ծավալվող իրադարձություններով։ Ձիթոցյանը լուսանկար է հրապարակել, որի վրա գրված է․ «Ձեր կողմից պատմությունն արհամարելը սպանում է մեզ», իսկ դրան կից նա գրել է․

«Վայրի ահաբեկչական գործողությունները մեր գեղեցիկ Ֆրանսիայում նույնն են, ինչ Էրդողանն Ալիեւի հետ միասին անում է Արցախում։ Երկուսն էլ սպանում անմեղ մարդկանց։ Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռամիլ Սաֆարովին ազգային հերոս դարձրեց այն բանից հետո, երբ նա քնած ժամանակ գլխատեց հայ սպային, դա նշան էր՝ սպանիր հային, եւ դու հերոս կլինես։ Աշխարհը նավթային փողերով աչք է փակում արդեն պաշտոնական ահաբեկչական երկրի՝ Ադրբեջանի վրա։

1988 թվականին Սումգայիթում, այնուհետեւ Բաքվում արմատական իսլամիստները դուրս եկան փողոց եւ սկսեցին բռնաբարել ու սպանել հայ բնակչությանը, այսպես սկսվեց էթնիկ զտումն ու Արցախյան դիմակայաության սկիզբը։ Աշխարհն աչք է փակել դրա վրա։ Այսօր թուրք ծայրահեղականները Ֆրանսիայի փողոցներում հայերի դեմ բռնության կոչեր են անում։ Շատ նման է նրան, թե ինչպես ամեն ինչ սկսվեց Բաքվում։ Իսլամը դրա մասին չէ, բայց երբ ահաբեկիչներն իշխանության են, նրանք շահարկում են կրոնը եւ ցանկացած այլ գործիք քաոս ստեղծելու համար։ Ես չեմ կարող սպասել, թե երբ բարի մահմեդականները կկանգնեն իրենց բռնապետների, առաջնորդների դեմ, որոնք ագրեսիա եւ խեղաթյուրված արժեքներ են տարածում։ Ես կիսում եմ այս ամենի հետ կապված բարի մահմեդականների հիասթափությունը եւ կոչ եմ անում ձեզ վեր կենալ եւ վերջ դնել ագրեսիայի ու բռնության այս ռեժիմին, որն աճում է ամբողջ աշխարհում․ դրա էպիկենտրոնն այստեղ է՝ Արցախում»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել