Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Նվիրում Արցախին» նախագծի շրջանակում Կինոյի տանը կցուցադրվի վեց ֆիլմ

15:14, 31 հոկտեմբերի

Կաննի կինոփառատոնում ընդգրկված եւ Արցախին նվիրված Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով նոյեմբերի 1-ին, ժամը 19:00-ին Կինոյի տանը կտրվի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագծի մեկնարկը։ Այս նախագծով փառատոնը միանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին՝ տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավին։

Նախագծի բոլոր ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տանը։ Նորա Մարտիրոսյան, «Երբ որ քամին հանդարտվի»-ն կցուցադրվի նաեւ նոյեմբերի 6-ին, ժամը 20։00։

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը»՝ վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 5-ին, ժամը 20։00 եւ նոյեմբերի 6-ին, ժամը 18։00։

Գարեգին Պապոյանի՝ Արցախին նվիրված «Բարի թռիչք» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 2-ին, ժամը 20։00 և նոյեմբերի 4-ին, ժամը 18։00։ Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի եւ Լայպցիգի միջազգային կինոփառատոների ծրագրերում ընդգրկված «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմերը հանրությանը կներկայացվի նոյեմբերի 3-ին, ժամը 20։00։

Լիտվայում բնակվող մեր հայրենակից Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու» կինոնկարը հայ հանդիսատեսը կկարողանա դիտել նոյեմբերի 2-ին, ժամը 18։00 և նոյեմբերի 4-ին, ժամը 20։00։

Հակոբ Մելքոնյանի՝ պատերազմի թեման արծարծող «Բլոկադա» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 3-ին, ժամը 18։00 և նոյեմբերի 5-ին, ժամը 18։00։ Հավելենք նաև, որ բացի ֆիլմերի ցուցադրություններից, կկազմակերպվի պատերազմական այս օրերին տարբեր արվեստագետների կողմից ստեղծված պլակատների բացառիկ  ցուցահանդես-վաճառք:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել