Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Մենք կհաղթենք ահաբեկչական այդ ագրեսիան ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաեւ արվեստով, երաժշտությամբ, գրականությամբ եւ գիտությամբ»․ Տիգրան Ձիթողցյան

12:18, 8 նոյեմբերի

Աշխարհահռչակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանն իր ֆեյսբուքյան էջում վերահրապարակել է Սերժ Թանկայնի գրառումը, որին կից անդրադարձել է System of a Down խմբի նոր ստեղծագործություններին, ինչպես նաեւ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Սիրիայի ահաբեկիչների դեմ Արցախում մարտնչող, ամբողջ աշխարհում միավորված հայերին։ Նա գրել է․

«Այս օրվան սպասում էի 15 տարի։ Նոր երգ @systemofadown-ից։

Երբեք չեմ մտածել, որ դա տեղի կունենա, որ հայ ժողովուրդը կրկին հարձակման կենթարկվի եւ կհայտնվի նոր ցեղասպանության վտանգի տակ։ Ես տեսել եմ աշխարհի ամենահամարձակ տղամարդկանց եւ կանանց, ովքեր մարտնչում են թվով 10 անգամ իրենց գերազանցող Ադրբեջանի, Թուրքիայի եւ Սիրիայի ահաբեկիչների դեմ, որոնք այստեղ են եկել մեկ նպատակով՝ ոչնչացնել Արցախի հայ բնակչությանը․ տղամարդիկ, կանայք, երեխաներ-կարեւոր չէ։ Միայն ոչ այս անգամ։

Ես այնքան հպարտ եմ, որ ամբողջ ազգը միավորվել է որպես մեկ ամբողջություն ողջ աշխարհում՝ պայքարելով ապրելու եւ իր տունն ունենալու մեր իրավունքների համար։ Երկրագնդի վրա հնագույն երկրներից եւ քաղաքակրթություններից մեկը։ Մենք կհաղթենք ահաբեկչական այդ ագրեսիային՝ միավորելով ամեն ինչ, եւ ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաեւ արվեստով, երաժշտությամբ, գրականությամբ եւ գիտությամբ։

@systemofadown եւ @serjtankian դուք լեգենդներ եք եւ անվերջ ոգեշնչում։ Չեմ համբերում լսել հաղթանակի նոր երգը»։

Հիշեցնենք, որ «System Of A Down» ռոք խումբը 15 տարվա ընթացքում երկու նոր երգ է ներկայացրել, որոնք նվիրված են Արցախի պաշտպաններին ու բնակիչներին։  «Protect The Land» եւ «Genocidal Humanoidz». երգերն այս անունն են ստացել։

Նշենք, որ հայազգի երաժիշտների վերամիավորման արդյունքում ստեղծված երգերի ողջ հասույթը տրամադրվելու է Հայաստանի համահայկական հիմնադրամին: Երգերը կարելի է ձեռք բերել systemofadown.bandcamp.com կայքից:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել