«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Մեր խիզախ զինվորներին դավաճանել են, մեր ամբողջ ժողովրդին դավաճանել են. այս պատերազմի ելքը որոշվել է առանց մեզ». Տիգրան Ձիթողցյան

14:10, 13 նոյեմբերի

«Մեզ չեն հաղթել. մեզ դավաճանել են». տաղանդավոր նկարիչ Տիգրան Ձիթողցյանն այս գրությամբ լուսանկարի մեկնաբանություններում անդրադարձել է Արցախի շուրջ վերջին օրերի զարգացումներին։ Facebook-յան էջում արված գրառմամբ Ձիթողցյանը նշել է՝ պետք է առավել միասնական լինենք, քան երբեւէ ու հավելել՝ արվեստն իր լավագույն զենքն է։

«Երբեք չեմ զբաղվել քաղաքականությամբ եւ եւ երբեք չեմ անի։ Բոլորս գիտեիք, որ մեզ վրա հարձակվել էր Թուրքիայի եւ ազերիների բանակի կոալիցիան՝ Սիրիայից հազարավոր ահաբեկիչների հետ։ Մեր քաղաքացիական բնակչությունը մշտական ռմբակոծության տակ է եղել, մեր քաղաքներն ու գյուղերն ավերված են, անտառներն՝ այրված... Սակայն մենք չգիտեինք, որ մեր ներսում թշնամի ունեինք։ Մեր խիզախ զինվորներին դավաճանել են, մեր ամբողջ ժողովրդին դավաճանել են։ Այս պատերազմի ելքը որոշվել է առանց մեզ։ Մեր պատմությունը գրվել է՝ առանց հարցնելու, թե ինչ ենք բոլորս ուզում։ Ես անհույս ռոմանտիկ եմ, որը հավատում էր իմ կառավարությանը երբեւէ առաջին անգամ։ Մեզանից շատերն էին հավատում… մենք հավատում էինք դեմոկրատական արժեքներին՝ մարդու իրավունքներ, խոսքի ազատություն… փոխարենը աշխարհը մեզ միայնակ թողեց։

Մեր 18-ամյա տղաները մահացան՝ կռվելով միջազգային ահաբեկիչների դեմ՝ «դեմոկրատական» աշխարհի մեդիայի եւ քաղաքական լիակատար լռության պայմաններում։ Այս բոլոր պատրանքները մասնատվել են, խոցել սիրտս։ Ես չգիտեմ լուծումը, պարզապես հույս ունեմ, որ մենք բավական խելամիտ կլինենք՝ Հայաստանի ներսում քաղաքական կայունություն պահպանելու համար։ Մենք պետք է առավել միասնական լինենք, քան երբեւէ եւ որեւէ ուժի թույլ չտանք բաժանել մեզ։ Ես կարծում եմ, որ Փաշինյանն այլեւս չի կարող ներկայացնել մեզ, ոչ էլ նախկին կոռումպացված կուսակցություններին պետք է թույլ տալ վերադառնալ։ Ես վերադառնում եմ նրան, ինչ իմ վերահսկողության տակ է։ Ես սկսում եմ կրկին նկարել։ Արվեստն իմ լավագույն զենքն է, արվեստը սեր է»,- գրել է նա։

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել